Сегодня: 18 Ноябрь 2017г., 00:00

Մի զոքանչի պատմություն...


Hraparak.am-ը գրում է.

Մեկն իր զոքանչին ամեն օր տանում է ցեխի վաննաների, հետ է բերում: Այնքան էլ ուշադիր է լինում, որ հարեւաններից մեկը մի օր չի դիմանում ու դրան ասում է.

- Բա փեսա՞ն էլ զոքանչին այսքան սիրի:

- Սիրելը ո՞րն է, այ ախպեր, մարդուն պիտի հողին կամաց-կամաց սովորեցնես,- պատասխանում է ուշադիր փեսան:

Հանրապետականները քիչ էին, հիմա էլ ԲՀԿ-ականներն են սկսել մեզ կամաց-կամաց սովորեցնել Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարմանը: Օրերս հայտարարել էին, որ աշնանը կտան վարչապետի իրենց թեկնածուի անունը: Դա կլինի այն մարդը, ում թեկնածությունը կառաջադրի ՀՀԿ-ն: Սա նշանակում է, որ աշնանը կամ այն պահին, երբ ՀՀԿ-ն հայտարարի ՀՀ ապագա վարչապետի անունը, ԲՀԿ-ն կդադարի ընդդիմադիր կուսակցություն լինելուց:

Չի բացառվում, որ նույն օրն էլ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի աշխատասենյակից դուրս տարված Սերժ Սարգսյանի նկարի փոխարեն հայտնվի ՀՀԿ-ական նոր վարչապետի նկարը: Թե դա ում նկարը կլինի, չափերով կգերազանցի նախորդին, թե ոչ, չենք կարող ասել, բայց Մելքումյանն այլեւս կոմպլեքսներ չի ունենա, որովհետեւ ԲՀԿ-ն դրանով ասած կլինի տղամարդու իր խոսքը:

«Հրապարակին» տված հարցազրույցում «Ծառուկյան դաշինքի» պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը, կարծես, մի թեթեւ բարձրացրել է ապագա վարչապետի ով լինելու հարցի վարագույրը` մի ամբողջ դիֆերամբ ձոնելով Սերժ Սարգսյանին: Ժողովրդի ընտրյալը գործող նախագահին համարում է այն մարդը, ով բոլորից լավ գիտի ամեն ինչ. «Ես մի բան գիտեմ, որ այս երկրում Սերժ Սարգսյանից բացի ոչ մեկն այդքան լավ չի պատկերացնում, թե ինչ է կատարվում մեր երկրում՝ ե՛ւ ռազմարդյունաբերության ոլորտում, ե՛ւ տնտեսության ոլորտում, չկա մեկը, որ կարողանա իր պես իմանալ:

Երկրորդը․ ոչ մեկն իր չափ չի կարող ուզել, որ էս երկրի վիճակը լավ լինի, կան բաներ, որոնք մենք չգիտենք, գիտի ինքը, եւ նեղ շրջանակ։ Բնականաբար, ինքը բոլորից շատ է ուզում, որ մեզ մոտ տնտեսական, քաղաքական վիճակը լավանա:

Այսպիսի աշխարհագրական դիրք ունեցող երկիրը, որը ԵԱՏՄ անդամ է, բայց Արեւմուտքի հետ կարողանում է այնպիսի հարաբերություններ պահպանի, որ շուտով կստորագրենք նաեւ ասոցացման պայմանագիրը, դա նշանակում է, որ շատ կոմպլեմենտար քաղաքականություն է վարվում, ինձ շատ դուր է գալիս»:

Դե հիմա պատկերացրեք, թե ինչ կկատարվի Նապոլեոնի հետ, եթե ՀՀԿ-ն, հանկարծ, Սերժ Սարգսյանի թեկնածությունը չտա 2018-ին: Նապոլեոն էլ որ ասում ենք, հո մենակ ինքը չէ՞: ԲՀԿ-ում եւ «Ծառուկյան դաշինքում» քանի՜ քանիսն են այդպես մտածում, երեւի մի ամբողջ բանակ:

Եվ այսպես, մեզ կամաց-կամաց սովորեցնում են այն բանին, որ վերջնականապես խորհրդարանական կառավարման անցած Հայաստանի առաջին վարչապետը լինելու է Սերժ Սարգսյանը: Այս միտքը, բնականաբար, չէր կարող գեներացվել առանց «գլխավոր հերոսի»` Սերժ Սարգսյանի գիտության:

Հիմա նա քաղաքական հաշվարկներից ելնելո՞վ է անում դա, աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորվա՞ծ, թե՞ պարզապես այս անորոշ վիճակն իրեն դուր է գալիս, չենք կարող ասել: Բայց փաստը մնում է փաստ, որ ամեն կողմից, այդ թվում՝ նաեւ ընդդիմության, նման հուշումներով մեզ ստիպում են համակերպվել «ընդմիշտ Սերժ Սարգսյան» բանաձեւի հետ:

«Ելքից» Արամ Սարգսյանն ասում է` պետք է ամեն ինչ անել, որ Սերժ Սարգսյանը վարչապետ չդառնա, որպեսզի Հայաստանը զարգանա: Թվում է` ծայրահեղ դիրքորոշում է, բայց դա միայն առաջին հայացքից է այդպես: Այն մարդիկ, որոնց այսպիսի կոչ է անում Արամ Սարգսյանը, վաղուց գիտեն, թե ինչեր կարող է անել նույն Արամ Սարգսյանը: Գիտեք ինչ, Հայաստանը փոքր երկիր է, եւ այստեղ գրեթե բոլորը ճանաչում են բոլորին:

Պատմություն կա վերջապես, որը ոչ մեկին թույլ չի տա հրեշտակի թեւերով հայտնվել հանկարծ ու էշացնել հանրությանը: Դա նույնիսկ Րաֆֆի Հովհաննիսյանին ու Պարույր Հայրիկյանին չի հաջողվում այլեւս

Այնպես որ, Արամ Սարգսյանի հայտարարությունն ընդամենը հիշեցում-հորդոր է այն մասին, որ, հնարավոր է, Սերժ Սարգսյանն ինքնաթագադրվի նոր պաշտոնում, եւ դա չպետք է անակնկալ լինի մեզ համար:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

loading...
Народный артист СССР Армен Джигарханян арестован... Шарль Азнавур задал президенту Израиля неудобный вопрос Армяне покоряют шоу талантов по всему миру. (Видео) "​Открытое письмо генеральному директору Первого канала Эрнсту К.Л." Джигарханян сообщил о побеге молодой супруги на Украину «Прощай, путинская Россия»: армянские гастарбайтеры пакуют чемоданы Девочка порвала зал на сольном концерте певицы Наргиз. (Видео) Нарек Гевондян потряс зрителей шоу "Удивительные люди" на канале Россия 1 Топ 6 Лучших выступлений на проекте голос России ЗА ВСЕ ВРЕМЯ! Вундеркинд из России знает, как Армении стать "владычицей морскою" «Пол Москвы армяне. Все те, кто не живет в Армении - они предатели». Жириновский. (Видео) ПЕЛАГЕЯ ПЛАКАЛА!!! - пришел друг детства. (Видео) Из-за этого национального героя армяне летают в разы дороже, чем грузины: с какой стати Эрнекян получил наивысшее звание Армении? Об армянских корнях Роуэна Аткинсона рассказывает Александр Гордон. (Видео) Шимон Перес пристыдил армянскую «элиту» 18-летняя армянка стала чемпионкой Европы по шахматам Армянки стали победительницами «Новой волны» в Сочи Сергей Кургинян со скандалом покинул студию. (Видео) Талантливый армянский художник нуждается в нашей помощи Изобретение армянина Алексея Гарагашьяна покоряет мир. (Видео) Юные армянки и военный оркестр показали на Красной площади Берд. (Видео) Боец Вартанян после победы в Ростове вынес на арену флаг Карабаха. (ВИДЕО) Ким Чен Ын отдал приказ армии быть готовой к удару Кыргызский чиновник в соцсети призывал убить армянку, представлявшую Кыргызстан на конкурсе красоты․(ФОТО) Древние греки считали Армению центром мира Армянский район в Лос-Анджелесе. (Видео) Есть ли в Армении опасность нового «27 Октября»? Кикабидзе: Фрунзику не давали Волгу в Армении, и я попросил у Шеварнадзе Не знавшая русского армянка набрала 100 балов по ЕГЭ и поступила в университет в Москве Андреа Бочелли попросил Зару спеть армянскую песню «Дле яман» в Тоскане. (Видео)

Яндекс.Метрика
website by Sargssyan