Сегодня: 19 Сентябрь 2017г., 00:00

Ողնաշարներ՝ որ չեն «կոտրվել , մենաշնորհներ՝ որ չեն վերացվել...

Սեպտեմբերի13-ին լրանում է վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարման մեկ տարին: Կառավարության ղեկավարն այս օրերին խոստանում է իր կազմով (նախարարություններ, առընթեր մարմիններ) հաշվետվություն ներկայացնել մեկամյա գործունեության վերաբերյալ: Սակայն մինչ այդ արդեն իսկ կարելի է որոշակի գնահատական տալ Կարեն Կարապետյանի կառավարության մեկամյա գործունեությանը:

2017թ-ի վերջին ՀՀ տնտեսությունը կարձանագրի նվազագույնը 3.2% աճ: Պետբյուջեի հիմքում դրված այս ցուցանիշն այսօրվա կառավարությունը խոստանում է անգամ գերազանցել: Իշխող քաղաքական ուժը խոստանում է 2018-2020 թթ-ին տնտեսական աճը հասցնել 5,3%-ի՝ չբացահայտելով գաղտնիքը, թե ով է լինելու այդ տարիներին ՀՀ վարչապետն ու, հետևաբար, նաև տնտեսական աճի պատասխանատուն:

Կարեն Կարապետյանը ստանձնելով վարչապետի պաշտոնը խոստացավ, որ Հայաստանը կհեղեղվի օտարերկրյա ներդրումներով, խորհրդարանական ընտրություններից առաջ «Ներդրողների ակումբ» ստեղծեց, բայց անցած մեկ տարվա ընթացքում որևէ լուրջ ներդրում Հայաստանում չի իրականացվել: Պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ Հայաստանից շարունակում է կապիտալի արտահոսքը, ինչը նշանակում է, որ Հայաստանը տնտեսապես գրավիչ չէ նույնիսկ այստեղ փող աշխատողների համար: Կարեն Կարապետյանի մեկ այլ խոստում վերաբերվում էր տնտեսությունը խեղդող մոնոպոլիաների վերացմանը:

Չնայած քարոզչական մանիպուլյացիաներին, հիմա արդեն պարզ է, որ ոչ մի մենաշնորհ չի վերացվել, և Հայաստանի տնտեսության կենտրոնացման գործընթացը շարունակվում է. ալյուրի, շաքարավազի, բենզինի ու բանանի, մետաղի ու փայտանյութի, ձեթի ու լվացքի փոշու ու ընդհանրապես՝ բոլոր քիչ թե շատ սպառում ունեցող ապրանքները ներմուծվում են մեզ քաջ հայտնի օլիգարխների կողմից, որոնց ողնաշարը վարչապետը այդպես էլ չկարողացավ կոտրել՝ ուժերը չպատեցին:

Վարչապետ Կարեն Կարապետյանը նախընտրական քարոզչության շրջանում հայտարարեց, որ պատրաստվում է էժանացնել հիպոթեքային վարկերը երիտասարդների համար: Այդ ծրագիը այդպես էլ իրականություն չդարձավ կառավարությունում ամենա թրենդային պատճառաբանությամբ՝ փող չկա: Մեկամյա վարչապետի մյուս բացթողումն էլ այն էր, որ նա այդպես էլ չքաղաքականացվեց: Սա ձախողում էր առաջին հերթին հենց իր համար: Հնարավոր է նաև, որ նրան մոտ չթողեցին, ինչի արդյունքում Կարեն Կարապետյանը մնաց միայնակ խաղացող:

Ընդունենք, որ Կարեն Կարապետյանը ոչ թե ուղղակի ազնիվ էր իր մղումներում ու հայտարարություններում ու ծրագրերում, այլ ազնիվ է աննախադեպորեն ու կատարելապես ու ազնիվ էր այնքան, որ իր նպատակների իրագործմանն ի սպաս էր դնելու իր ու ոչ միայն՝ իր ամենայնը։ Ընդունենք, դրան հավատում ենք։

Բայց եթե դա ընդունում ենք, ապա պարտավոր ենք ի սկզբանե ընդունել, որ եթե Կարեն Կարապետյանն իսկապես ցանկանում էր անել այն, ինչի մասին խոսում էր, ապա նշանակում է՝ նա պետք է արմատապես ջախջախեր Հայաստանի իշխանության հիմքերն ու պատվանդանները, արմատախիլ աներ սյուներն ու ջարդուփշուր աներ իշխանության հենարանը շաղախած արատները։

«Յառի կառավարիչների» ողնաշարը ամուր է, այն ջարդելու համար անհրաժեշտ էր ջարդել համակարգի ողնաշարը, ինչը նրա մոտ մեղմ ասած չհաջողվեց: Կարեն Կարապետյանի «փոփոխությունը» որքան հանրության հույսերի, նրանից սպասելիքների մեծ կորուստ է նշանակում, այնքան էլ նրա հետագա վարկանիշի վրա մեծ բիծ է լինելու: Ասել է` եթե անցումային շրջանի համար նա ստանձնեց այս պաշտոնը և տվեց մեծ-մեծ խոստումներ, որ գործող իշխանությունը նորից վերարտադրվի, ի՞նչ է կարծում` մարդիկ նրա հետ ապագայում երբևէ հույսեր կկապե՞ն...

Ստելլա Խաչատրյան / Lurer.com

loading...
Об армянских корнях Роуэна Аткинсона рассказывает Александр Гордон. (Видео) Шимон Перес пристыдил армянскую «элиту» 18-летняя армянка стала чемпионкой Европы по шахматам Армянки стали победительницами «Новой волны» в Сочи Сергей Кургинян со скандалом покинул студию. (Видео) Талантливый армянский художник нуждается в нашей помощи Изобретение армянина Алексея Гарагашьяна покоряет мир. (Видео) Юные армянки и военный оркестр показали на Красной площади Берд. (Видео) Боец Вартанян после победы в Ростове вынес на арену флаг Карабаха. (ВИДЕО) Ким Чен Ын отдал приказ армии быть готовой к удару Кыргызский чиновник в соцсети призывал убить армянку, представлявшую Кыргызстан на конкурсе красоты․(ФОТО) Древние греки считали Армению центром мира Армянский район в Лос-Анджелесе. (Видео) Есть ли в Армении опасность нового «27 Октября»? Кикабидзе: Фрунзику не давали Волгу в Армении, и я попросил у Шеварнадзе Не знавшая русского армянка набрала 100 балов по ЕГЭ и поступила в университет в Москве Андреа Бочелли попросил Зару спеть армянскую песню «Дле яман» в Тоскане. (Видео) Ищем Азербайджан и Армению на древних картах в университетской библиотеке. (Видео) Министр обороны Арцаха ответил Закиру Гасанову. (Видео) Сильная речь Константина Затулина про Армению. (Видео) Азербайджанский политик: каждый третий мужчина в Азербайджане гей Айвазовский швырнул в море все турецкие награды. (видео) Ваче Манукян: Британский миллиардер оплатил учебу тысячам армянских студентов Озеро Севан — почти золотое !!! Сенсационное открытие армянских ученых потрясло всю мировую науку. (Видео) Победа армян в Карабахе не случайность, а закономерность. (Видео) Анекдот про Армян взорвал интернет... (Видео) Азербайджанский журналист: Армяне всегда были на голову выше нас... Гарри Каспаров продал корону, чтобы деньги передать армянским беженцам Армянин Арсений Казарян спас 3-летнего ребенка из-под поезда в Сочи. (Видео) Армянин несколько лет бесплатно раздаёт хлеб бедным во Владимирской области. (Видео)

Яндекс.Метрика
website by Sargssyan