Այսօր՝ 23 հունվարի 2018թ., 00:00

Ադրբեջանում գրեթե ներքաղաքական ճգնաժամ է, դրա համար էլ փորձում են տպավորություն ստեղծել, թե ԼՂ հարցը քննարկվում է իրենց ասածով. Վահրամ Աթանեսյան


Արցախի Հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին ղեկավար Վահրամ Աթանեսյանի խոսքով՝ շատ մեծ ուշադրություն պետք չէ դարձնել Ադրբեջանի իշխանությունների, մասնավորապես, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարություններին՝ Նյու Յորքում սպասվող հանդիպմանն ընդառաջ:

Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, թե տպավորություն է, որ Ադրբեջանը միշտ էլ փորձում է նենգափոխել ոչ միայն Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հայեցակարգը, այլ նաև՝ ցանկացած մակարդակի հայ-ադրբեջանական հանդիպում, անգամ եթե այն, օրինակ, երկու երկրների հոգևոր առաջնորդների հանդիպում է:

Անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությանը, թե Նյու Յորքում Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպմանն ակնկալում են «քաղաքական որոշում», որի հիման վրա Հայաստանի զորքերը դուրս կբերվեն «օկուպացված տարածքներից», նա նշեց․ «Նորություն չկա, որովհետև ինչպես հայտնի խոսքն է ասում՝ արջը յոթ երգ գիտի, յոթն էլ մեղրի մասին է: Նրանք միշտ են փորձում տպավորություն ստեղծել, որ առարկայորեն քննարկվում է իրենց ասածով՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման և նույնիսկ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի իրավազորությունը վերականգնելու հարցը»:

Վահրամ Աթանեսյանը նշեց, որ նման հայտարարություններն ուղղված են առավել շատ ներքին լսարանին: «Գաղտնիք չէ, որ Ադրբեջանում ներքաղաքական լարվածություն է, գրեթե ճգնաժամային իրավիճակ․Ալիևը նախապատրաստվում է 2018 թվականի նախագահական ընտրություններին՝ իշխանությունը ընտանիքի անդամներից որևէ մեկին փոխանցելու, և, բնականաբար, փորձում է ներքին լսարանի համար տպավորություն ստեղծել, որ ունեն հաղթական արտաքին քաղաքականություն և դիվանագիտական մեծ ռեսուրս»,- նշեց նա:

Արցախի ԱԺ նախկին պատգամավորի կարծիքով՝ չպետք է կարևորել Ադրբեջանի արտաքին գերատեսչությունից հնչող հայտարարությունները: Ըստ նրա՝ կա կարգավորման գործընթաց, որը կտրուկ փոփոխության է ենթարկվել ապրիլյան քառօրյայից հետո: «Այսօր միջնորդների ցանկությունն է կողմերի միջև վստահություն ստեղծելը, շփման գծի կայունությունը պահպանելն ու այդ ձևով հնարավորություն ստեղծելը, որպեսզի բուն կարգավորման գործընթացը վերսկսվի, որը, ի դեպ, ընդհատվել է 2011 թվականին Կազանում, երբ Ալիևը վերջին պահին չստորագրեց առաջարկված փաստաթուղթը»,- հիշեցրեց նա:

Վահրամ Աթանեսյանը ենթադրեց, որ առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը քննարկվելու է հենց վստահություն ստեղծելու, սահմանին հետաքննության մեխանիզմներ ներդնելու հարցը: Սակայն նա նկատեց, որ բացի իր նշածներից՝ այս ընթացքում եղած հանդիպումներում քննարկվում են նաև հիմնախնդրի բուն կարգավորման հարցերը:

«Դա են հուշում, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի արդեն նախկին համանախագահի վերջին բացահայտումները: Դրանք խոսում են այն մասին, որ, այնուամենայնիվ, կան գաղափարներ, որոնք քննարկվում են: Կա հայեցակարգ, այդ հայեցակարգը բացահայտված է, գաղտնազերծված է 2009 թվականից՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի համանախագահների համատեղ հայտարարությամբ, և այդ հայեցակարգը ոչ ոք օրակարգից չի հանել: Խնդիրն այն է, որ այս պահին այդ հայեցակարգի շուրջ առարկայական քննարկումներ չկան և չեն էլ կարող լինել, քանի դեռ շփման գծի կայունացումը չի ամրագրվում իրավական ուժ ունեցող մի փաստաթղթով»,- նշեց նա:

Ի պատասխան դիտարկմանը, թե կարծիքներ կան, ըստ որոնց՝ Հայաստանը չպետք է Ադրբեջանի հետ հանդիպումների գնա, քանի դեռ վերջինս չի դադարել կրակել, Վահրամ Աթանեսյանը նշեց, որ եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվեինք, չպետք է հանդիպումների գնայինք նաև ապրիլյան պատերազմից հետո Վիեննա, քանի որ մարտական գործողությունները դեռևս լրիվ չէին դադարել:

«Մինչդեռ միայն այդ հանդիպումից հետո սահմանին իրավիճակը համեմատաբար կայունացավ: Կարծում եմ՝ հանդիպումներից հրաժարվելը ճիշտ մոտեցում չէ: Ընդհանրապես, դիվանագիտության մեջ այնպես չի լինում, որ որևէ կողմ նախապայմաններ առաջարկի. դա ադրբեջանական կողմի ձեռագիրն է, որ անընդհատ պահանջում է ամեն ինչ կամ ոչինչ, և դրա հետևանքով է, որ խնդիրը չի կարգավորվում»,- նշեց նա՝ հավելելով, որ հայկական կողմը հանդիպումների չգնալու պատճառներ չունի, քանի որ կողմ է խնդրի համապարփակ, բանակցային ճանապարհով կարգավորմանը։

«Եվ եթե հիմա Ադրբեջանը հանդիպումների է գնում արտգործնախարարների մակարդակով, պետք է հայկական կողմն էլ գնա և քայլ առ քայլ փորձի հակառակորդին խաղաղություն պարտադրել նաև դիվանագիտության դաշտում»,- նշեց Աթանեսյանը:

Հռիփսիմե Հովհաննիսյան / Tert.am

loading...
Քաղցկեղ առաջացնող 8 մթերք. ուռուցքաբանները կոչ են անում դրանք այլևս չօգտագործել Մանուկին սպանել է որդին, ձայնագրությունները կհրապարակեմ. Մանուկի եղբայրը դժգոհ է նախաքննությունից «Մանուկի սպանության հաջորդ օրը կինը կոմպոտ էր փակում, խալի լվանում». Գայանե Սիմոնյան Երևանում մորը սպանած ռեցեդեվիստը հղի կնոջը խեղդել ու կիսամերկ ցած է նետել 3-րդ հարկից. 1996 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Այսօր ազգային ժողովում․ գեներալ Սեյրանը Մանվելին. (Քաղաքական հումոր) Գայանե Ասլամազյանը՝ որդու հետ. ասես քույր ու եղբայր լինեն. (Photo) Կինը 1,5 տարի շարունակ չէր բացել տան դուռը ոչ ոքի առջև, և ավելի լավ է՝ երբեք էլ չբացեր. միայն տեսեք, թե ինչ էր կատարվում ներսում. (Photo) Ինձ համար միևնույն է, Քիմ Քարդաշյանին էլ էին քննադատում. Լիլի Մորտոն` Ծերեթելիի, իրեն վիրավորողների մասին և ոչ միայն ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Կարևոր լուր բոլոր վարորդների համար 20 անհավանական համընկնումներ, որոնց դժվար է հավատալ. (Ֆոտոշարք) Անեկդոտ՝ նոր եկած հարսի մասին, որ մեծ տարածում է գտել Հայտնի է՝ Արսենալում Մխիթարյանի խաղաշապիկի համարը. (Photo) Կենդանակերպի 5 զույգ, որոնց միությունն օրհնված է ի վերուստ Եթե մենք նորմալ երկրում ապրեինք, Սամվել Սարգսյանի հետ խաղալու համար պետք է 250 անգամ քասթինգ անցնեինք. Սարգիս Գրիգորյան Վանո Սիրադեղյանը կվերադառնա՞ հայրենիք... Հայ պաշտոնյաների կանանց ամենաթանկարժեք գնումները. (Photo) ԹԵՍՏ. Ձեր ուղեղի ո՞ր կիսագունդն է դոմինանտ Միքայել Մինասյանը ՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպա՞ն Սկանդալային մոդել Գայանե Բաղդասարյանը բացահայտել է, թե ով է իր ընկերը. (Photo) 20 բան, որ կարող են հասկանալ միայն նրանք, ովքեր երկար ժամանակ է` հարաբերությունների մեջ են. (Photo) Ինչ է պատմում մարդու մասին նրա ծննդյան թիվը. 100% համընկնում Եթե Ձեր տանը կա խորհրդային տարիներից մնացած այս փաստաթղթերը,դեն մի նետեք. Տեսեք,թե ինչու «Մանչեսթեր Յունայթեդ» -ի ստոր պահվածքը՝ Մխիթարյանի հանդեպ Ծառուկյանի արհամարական վերաբերմունքը՝ Ռուբեն Հայրապետյանին. ինչ է կատարվել Թեստ․ Մեր պատմության իրադարձությունները Ո՞վ է և ինչպիսինն է Ռազմիկ Ամյանի կինը. (Photo) Մխիթարյանի առաջին տեսանյութը զինագործների մարզահագուստով Կարեն Կարապետյանն անձնական ինքնաթի՞ռ է գնել... Աշնանը Արմեն Սարգսյանի դեմ հարվածներ կսկսվեն. ո՞վ է լինելու ՀՀ առաջին տիկինը Հայտնի է ՀՀ հաջորդ վարչապետի ընտրության օրը..

Яндекс.Метрика
website by Sargssyan