Այսօր՝ 19 սեպտեմբերի 2017թ., 00:00

Լևոն Մկրտչյանն անհամատեղելի է կրթության նախարարի պաշտոնի հետ. Անահիտ Բախշյան

Կրթության նախարարի պաշտոնի հետ փաստորեն Լևոն Մկրտչյանն անհամատեղելի է: Այսպիսի հայտարարություն է արել Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն «Ազատություն» ռադիոկայանի եթերում՝ անդրադառնալով նախարարի այն հայտարարությանը, թե աշակերտը 12 տարվա գիտելիքի արդյունքում է մեդալ ստանում, կրթության ոլորտում երեխայի առաջադիմությունը չպետք է կապ ունենա այլ ոլորտում նրա վարքի հետ: Այս միտքը նախարարը հնչեցրել էր Հրազդանի քաղաքապետի որդուն նախագահականում ոսկե մեդալ շնորհելու մասին հարցին ի պատասխան:

Նշենք, որ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ 2016-2017 ուստարում բարձր առաջադիմություն ցուցաբերած դպրոցականները պարգևատրվել էին, այդ թվում՝ նաև Ռազմիկ Դանիելյանը՝ Հրազդանի քաղաքապետի որդին, ով հոր ծառայողական մեքենայով վրաերթի էր ենթարկել նույն քաղաքի 58-ամյա բնակչին։

«Կրթության և գիտության նախարարին չի սազում այդ միտքն ասելը, իր դիրքից, իր պաշտոնից չի բխում, ինքը ԿԳ նախարարն է, ով շատ լավ պետք է իմանա, որ կրթությունը միայն ստացած թվանշանները չեն»,-ասել է Անահիտ Բախշյանը:

Նրա կարծիքով կրթությունն այն արժեքներն է նաև, որ ձևավորում է օրինապահ, հանդուրժող մարդ-քաղաքացի, որը դաստիարակվում է ընտանիքում, և որին պիտի դաստիարակի դպրոցը. «Ընտանիքը չի դաստիարակել, տեսնում ենք, որովհետև եթե 16 տարեկան անչափահաս տղան առանց վարորդական իրավունքի վարում է մեքենան, խախտում է անում և մեքենայի տակ գցում է մարդուն, որը մահանում է, էլ ինչ կրթության մասին է խոսքը: Կարող է ծնողը չի էլ իմացել, չգիտեմ՝ իրենց ընտանիքում ինչ դրվածք է: Դա ինձ արդեն շատ քիչ է հետաքրքրում»:

Ավագանու «Ելք» խմբակցության անդամի խոսքով՝ արդեն կարևոր չէ՝ այդ տղան գերազանց գնահատականներ ունի, թե չունի, գուցե և ունի:

«Նախարարն ասում է՝ ի՞նչ է, որ պաշտոնյայի երեխա է դժբախտ պատահար չի կարո՞ղ լինել: Իհարկե, կարող է լինել: Բայց խոսում ենք անօրինության մասին: Խոսում ենք այն մասին, որ անչափահաս տղան առանց վարորդական իրավունքի մեքենա է վարել, մարդ է գցել մեքենայի տակ, արդյունքում մարդը մահացել է: Սա չհասկանալը և այդ պատասխանը տալը կրթության նախարարին անհամատեղելի է»,-ընդգծել է Անահիտ Բախշյանը:

Նա տեղեկացրել է, որ Լևոն Մկրտչյանի երեկվա հայտարարությունից հետո քաղաքացիական նախաձեռնություն է սկսում՝ նրա հրաժարականը պահանջելու: «Եթե ինքն այդքան հեշտության է խոսում դրա մասին, ուրեմն ինքը կրթության արժեքն ընդհանրապես չի կարևորում: Ինձ համար անհասկանալի է՝ ինչո՞ւ եք այդ տղային բերել ներկայացրել պարգևատրման: Այդ մեդալը ստացել է հունիսի վերջին, տվել էիք, տվել էիք, ինչո՞ւ նրան բերեցիք, որ նախագահը տա»,-հարցադրում է արել «Ելք» խմբակցության անդամը:

Ըստ նրա՝ նախագահը պիտի հարցներ՝ այս ո՞ւմ եմ մեդալ տալիս: Անահիտ Բախշյանի խոսքով՝ եթե անգամ չի հարցրել և չեն ասել, դա բոլորովին չի փրկում ո՛չ նախագահին, ո՛չ նախարարին, առավել ևս նախարարին, ով շատ լավ իմանալով, թե այնտեղ ում է ներկայացնում:

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամը վստահեցրել է, որ կրթությունը մարդու իրավունքն է և բանտում էլ մարդը կարող է կրթություն ստանալ, ով ինչ-որ հանցանք է կատարել. «Բայց ի՞նչ կապ ունի այդ տղայի մեդալի հանձնման արարողությունը կրթության հետ: Մեկ անգամ էլ հուշենք պարոն նախարարին, որ ցանկացած մեկին, մանավանդ 17-18 տարեկան երիտասարդին, երբ դու պատվում ես նախագահի ձեռքով, նրա ամբողջական կերպարն ես գնահատում, որակում, նրա օրինակն ես ցույց տալիս հասարակությանը»:

Աղբյուր՝ Tert.am

loading...
Մահացել է Վրաստանում վթարի հետևանքով զոհված հայ ընտանիքի անդամներից ևս մեկը. (լուսանկարներ) Քրիստոսի ներկայացուցիչն այդ ձևի հայացք չի կարող ունենալ, մի օր շուտ հրաժարվի՝ ճիշտ կանի Վարչապետի զավեշտալի պատասխանը սփյուռքահայի հարցին Նախագահը հանդիպում է ունեցել Լեհաստանի նախագահի հետ Թեստ. գուշակեք հայտնի մարդուն աչքերով Բաքուն պատրաստվում է մոտալուտ պատերազմի. (լուսանկարներ, տեսանյութ) «Սրսկեմ, թե աղոթենք գնանք». Շտապ օգնության բժիշկը ծաղրել է քաղաքացուն Օրվա կադրը. Իրանցու «կայֆերը»՝ Երևանում. Արամ Ասատրյանի մահվան առեղծվածը. հիշում են մտերիմները (տեսանյութ) Պետք է գնդակահարել Նիկոլ Փաշինյանին․ Գրիգոր Խաչատրյան Արամ Առաջինի սառը ցնցուղը Սերժ Սարգսյանին. (տեսանյութ) Ինչպիսի՞ն է միլիարդատեր Սամվել Կարապետյանի կինը. (լուսանկարներ) Նորատ Տեր-Գրիգորյանցը փաստի առաջ է կանգնեցրել Վալենտինա Մատվիենկոյին Թեստ. Ի՞նչ տեսաք առաջինը Վիգեն Սարգսյանը խուճապի մատնեց բարձրաստիճան պաշտոնյաներին Վիգեն Սարգսյանը ճպպացնում և հորանջում է Արամ Ա-ի ելույթի ժամանակ, հորանջում. (տեսանյութ) Պոլսահայ մտավորականի ապտակը ՀՀ իշխանությանն ու Կաթողիկոսին Իմ տիեզերք. ի՞նչ լուսանկարներ է հրապարակել Սամվել Կարապետյանի որդու կինը հարսանիքից անմիջապես հետո Ավելի քան գոհ եմ Մխիթարյանից. Մոուրինյո Որքան էր կշռում և ինչ արժեր Սամվել Կարապետյանի որդու հարսնացուի զգեստը. (լուսանկարներ) Թեստ. Ի՞նչ տեսաք առաջինը Սիրուշոն՝ Սամվել Կարապետյանի որդու շքեղ հարսանիքին. (ֆոտո, վիդեո) Թեստ. Գուշակեք Հայաստանի տեսարժան վայրերը Ո՞րն է հորոսկոպի յուրաքանչյուր նշանի ամենագրավիչ կողմը․ իմացեք և փորձեք դառնալ էլ ավելի գրավիչ Սաակաշվիլին մեզ պետք չէ, մի՛ ուղարկեք նրան այստեղ. Վրաստանի ներքին գործերի նախարարը՝ Ավակովին. (ձայնագրություն) Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենստան Ինչպես են Պուգաչովան և Կիրկորովը զվարճացնում՝ Ս. Կարապետյանի որդու հարսանիքի հյուրերին. (Video) Էրոս Ռամազոտիի շքեղ ելույթը՝ Սամվել Կարապետյանի որդու հարսանիքին. (տեսանյութ) Միստեր Բինը հայկական արմատներ ունի. հեռուստալրագրող «Պոկերի արքա» Դեն Բիլզերյանը հպարտացել է իր հայկական ծագմամբ...

Яндекс.Метрика
website by Sargssyan