Сегодня: 17 Январь 2018г., 00:00

Զավեշտալի իրավիճակ Ազգային ժողովում


Այսօր զավեշտալի իրավիճակ ստեղծվեց ԱԺ նիստի ժամանակ։ Այդպիսի դեպք դեռևս չէր եղել։ Նիստը վարում էր ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։ Նրանից բացի նախագահությունում այլ մարդ չկար, թե՛ Արա Բաբլոյանը, թե՛ Էդուարդ Շարմազանովն ու Միքայել Մելքումյանը զբաղված էին։

Այնպես ստացվեց, որ հարցի քննարկման ժամանակ պետք է ելույթ ունենար նաև փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը` որպես հարակից զեկուցող։ Վերջինս իջավ նախագահությունից, մոտեցավ ամբիոնին ու սկսեց ելույթ ունենալ։ Ելույթից հետո Արփինե Հովհաննիսյանին պետք է հարցեր ուղղեին պատգամավորները։

Բայց նախագահությունում մարդ չկար, որ այդ մասին հայտարարեր։ Արփինե Հովհաննիսյանը ստիպված էր ինքը հայտարարել, որ կարող են հարցերով դիմել իրեն՝ նախապես հումորով գնահատելով իրավիճակի բացառիկությունը։

«Հաշվի առնելով, որ նախագահությունում որևէ մեկը չի արձանագրելու, որ հարցերով կարող է ինձ դիմել, ստիպված կլինեմ ես հարցերի համար հերթագրումը հայտարարել այս ամբիոնից՝ հայցելով ձեր ներողամտությունը։ Բոլոր փոխնախագահները զբաղված են»,-ժպիտով հայտարարեց տիկին Հովհաննիսյանը ու սպասեց, որ հերթագրվեն։

Հերթագրվեց մեկ պատգամավոր՝ Արտակ Զեյնալյանը։ Նրան ձայն տալու համար պետք էր նախագահության թույլտվությունը, իսկ այնտեղ մարդ չկար։ Միակ փոխնախագահը ամբիոնի մոտ էր։ Արփինե Հովհաննիսյանը ստիպված եղավ նորից ամբիոնից հանդես գալ որպես փոխնախագահ՝ ծիծաղը զսպելով ընդգծելով իրավիճակի բացառիկությունը․ «Պարոն Զեյնալյան, կարող եք հարցով ինձ դիմել։ Շատ հետաքրքիր է, ես կարծում եմ՝ խորհրդարանը առաջին անգամ է նման իրավիճակի ականատես լինում, պետք է արձանագրենք սա։ Համենայնդեպս, ես չեմ հիշում նման բան նախորդ գումարման խորհրդարանում»։

Այս իրավիճակը կրկնվեց մի քանի անգամ։ Արփինե Հովհաննիսյանը ստիպված եղավ որպես փոխնախագահ ինքն իրեն կամ մյուսների վերաբերյալ «հրահանգեր տալ» ԱԺ ամբիոնից՝ համատեղելով ԱԺ փոխնախագահի և հարակից զեկուցողի դերերը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ / hraparak.am

loading...
В Сети появился снимок Цымбалюк-Романовской в постели с известным фотографом. (Photo) Сильная речь Константина Затулина про Армению. (Видео) Джон Керри принял Алиева за члена охраны Сержа Саргсяна. (Видео) Кадыров оплатил операцию армянского мальчика в Израиле «Пол Москвы армяне. Все те, кто не живет в Армении - они предатели». Жириновский. (Видео) Из-за "Шоу мудаков" в Армении не останется ни одного симпатизирующего России человека: скандальное письмо Рафаэла Оганесяна Если Армения уйдет от России, армян будут резать османы или персы — они чуть лучше: скандальные заявления Кургиняна. (Видео) Как благодаря Месропу Маштоцу был создан грузинский алфавит Это должны слышать все азербайджанцы Потеря Армении-страшный сон для России: Владимир Соловьев. (Video) Армянский алфавит-одно из чудес света: протоиерей Русской церкви Александр Ревва вывел в свет свою красавицу жену армянку и дочерей. (Photo) Жене Джигарханяна грозит жуткая расправа. (видео) Народный артист СССР Армен Джигарханян арестован... Шарль Азнавур задал президенту Израиля неудобный вопрос Армяне покоряют шоу талантов по всему миру. (Видео) "​Открытое письмо генеральному директору Первого канала Эрнсту К.Л." Джигарханян сообщил о побеге молодой супруги на Украину «Прощай, путинская Россия»: армянские гастарбайтеры пакуют чемоданы Девочка порвала зал на сольном концерте певицы Наргиз. (Видео) Нарек Гевондян потряс зрителей шоу "Удивительные люди" на канале Россия 1 Топ 6 Лучших выступлений на проекте голос России ЗА ВСЕ ВРЕМЯ! Вундеркинд из России знает, как Армении стать "владычицей морскою" «Пол Москвы армяне. Все те, кто не живет в Армении - они предатели». Жириновский. (Видео) ПЕЛАГЕЯ ПЛАКАЛА!!! - пришел друг детства. (Видео) Из-за этого национального героя армяне летают в разы дороже, чем грузины: с какой стати Эрнекян получил наивысшее звание Армении? Об армянских корнях Роуэна Аткинсона рассказывает Александр Гордон. (Видео) Шимон Перес пристыдил армянскую «элиту» 18-летняя армянка стала чемпионкой Европы по шахматам Армянки стали победительницами «Новой волны» в Сочи

Яндекс.Метрика
website by Sargssyan