Այսօր՝ 19 սեպտեմբերի 2017թ., 00:00

Ի գիտություն Արմեն Ամիրյանի՝ հրաժարականից առաջ

Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանում օգոստոսին ներկայացվել էր «Խավարում» խորագրով ցուցադրությունը, որը նվիրված էր բոլշևիկյան բռնաճնշումների հայ զոհերի հիշատակին։ Ցուցադրությունը մշակույթի նախարարության հրահանգով փակվել է 22 օր անց: Թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը պատմել է, որ մի շարք սպառնալիքներ է ստացել ցուցադրությունը նախաձեռնելու համար:

Ըստ մեր տեղեկությունների՝ մշակույթի նախարարությունից այցելել են ցուցահանդես, լուսանկարներ արել, տարել նախարարություն, զեկուցել, որ ոչ մի արտառոց բան չկա, սակայն նախարար Արմեն Ամիրյանը հրահանգել է փակել ցուցահանդեսը:

Այս տարի լրանում է բոլշևիկյան հեղափոխության 100-րդ տարին, ինչպես նաև ստալինյան ռեպրեսիաների 80-րդ տարին: Ցուցադրության ժամանակ ներկայացված են եղել հայ բոլշևիկներ Միկոյանի, Կասյանի և այլոց մասին տեղեկություններ, թե ինչպես են նրանք գնդակահարության հրահանգներ տվել, Հայաստանից գաղտնի տեղեկություններ տրամադրել ռուսներին ու թուրքերին:

Նրանք հանդես են եկել Հայաստանի պարտության օգտին՝ հանուն Թուրքիայի, Մոսկվային առաջարկել գնդակահարել հազարավոր հայերի:
Ցուցադրության ժամանակ հայ բոլշևիկների նկարների տակ մակագրված է եղել «ինքնամոռաց հայ բոլշևիկ, երբեմն տականք»: Ասում են՝ սա է հատկապես զայրացրել բոլշեւիկների սերունդներին ու հետեւանքներին: Տիկին Թուխիկյանի խոսքերով՝ դա իր ձևակերպումը չէ, այլ ՀՀԿ գաղափարական հիմնասյուն Գարեգին Նժդեհի բնորոշումը:

Իսկ ուրիշ ի՞նչ բնորոշում կարելի է տալ մարդկանց, ովքեր կողմ են եղել Հայաստանի պարտությանն ու հայկական անկախ պետականության ոչնչացմանը, հայկական տարածքների հանձնմանը Թուրքիային ու Ադրբեջանին, հայ մտավորականության գնդակահարությանը, հայկական բանակի սպաների զանգվածային սպանություններին:
Եվ ահա, Հայաստանում տեղի է ունենում բոլշեւիկյան ռեպրեսիայի ակտ՝ փակվում է այդ ցուցահանդեսը:

Բարեկեցիկ, սալոնային ժպիտով մշակույթի նախարարը հրահանգել է փակել ցուցահանդեսը: Նա կամ գաղափարական համոզմունք ունի, որ այդ մարդիկ տականքներ չեն, այսինքն՝ կիսում է նրանց հանցագործությունները, կամ նրան հրահանգել են, եւ իր կամքին հակառակ է արել, չպաշտպանելով իր նախարարության կառույցին: Երկու դեպքում էլ նա արդեն ՀՀ անկախ պետության նախարար չէ:

Զավեշտալի է, որ փողոցների անվանակոչության հարցում հայ նեոբոլշեւիկներն ասում են, թե պետք չէ հրաժարվել մեր խորհրդային շրջանի պատմությունից: Այդ դեպքում, ինչո՞ւ են հրաժարվում այդ նույն պատմությունից, որը ցուցադրվել է թանգարանում:

Ի գիտություն Արմեն Ամիրյանի՝ բերենք մեկ պատմական փաստաթղթից հատված.
1921 թվականի փետրվարի 17-ի լույս 18-ի գիշերը Խորհրդային Հայաստանի արդարադատության կոմիսար, պոլսեցի թուրք Սուլեյման Նուրիի, Ավիս Նուրիջանյանի և Գևորգ Աթարբեկյանի նախաձեռնությամբ Երևանի բանտում թուրք մսագործի ձեռքով կատարվեց ահավոր սպանդ:

Կացնահարվեցին 50 սպաներ, որոնց թվում էին Բաքվի ինքնապաշտպանության կազմակերպիչներից Բաքվի հայ ուժերի հրամանատար Համազասպը, հեծելազորի հրամանատար, Ղարաքիլիսայի հերոսամարտի կազմակերպիչներից գնդապետ Նիկոլայ Ղորղանյանը, Ալեքսանդրապոլի ոստիկանական զորքերի պետ Սերգոն և այլ զինվորական, քաղաքական ու հասարական գործիչներ:

Աղբյուր՝ Lragir.com

loading...
Մահացել է Վրաստանում վթարի հետևանքով զոհված հայ ընտանիքի անդամներից ևս մեկը. (լուսանկարներ) Քրիստոսի ներկայացուցիչն այդ ձևի հայացք չի կարող ունենալ, մի օր շուտ հրաժարվի՝ ճիշտ կանի Վարչապետի զավեշտալի պատասխանը սփյուռքահայի հարցին Նախագահը հանդիպում է ունեցել Լեհաստանի նախագահի հետ Թեստ. գուշակեք հայտնի մարդուն աչքերով Բաքուն պատրաստվում է մոտալուտ պատերազմի. (լուսանկարներ, տեսանյութ) «Սրսկեմ, թե աղոթենք գնանք». Շտապ օգնության բժիշկը ծաղրել է քաղաքացուն Օրվա կադրը. Իրանցու «կայֆերը»՝ Երևանում. Արամ Ասատրյանի մահվան առեղծվածը. հիշում են մտերիմները (տեսանյութ) Պետք է գնդակահարել Նիկոլ Փաշինյանին․ Գրիգոր Խաչատրյան Արամ Առաջինի սառը ցնցուղը Սերժ Սարգսյանին. (տեսանյութ) Ինչպիսի՞ն է միլիարդատեր Սամվել Կարապետյանի կինը. (լուսանկարներ) Նորատ Տեր-Գրիգորյանցը փաստի առաջ է կանգնեցրել Վալենտինա Մատվիենկոյին Թեստ. Ի՞նչ տեսաք առաջինը Վիգեն Սարգսյանը խուճապի մատնեց բարձրաստիճան պաշտոնյաներին Վիգեն Սարգսյանը ճպպացնում և հորանջում է Արամ Ա-ի ելույթի ժամանակ, հորանջում. (տեսանյութ) Պոլսահայ մտավորականի ապտակը ՀՀ իշխանությանն ու Կաթողիկոսին Իմ տիեզերք. ի՞նչ լուսանկարներ է հրապարակել Սամվել Կարապետյանի որդու կինը հարսանիքից անմիջապես հետո Ավելի քան գոհ եմ Մխիթարյանից. Մոուրինյո Որքան էր կշռում և ինչ արժեր Սամվել Կարապետյանի որդու հարսնացուի զգեստը. (լուսանկարներ) Թեստ. Ի՞նչ տեսաք առաջինը Սիրուշոն՝ Սամվել Կարապետյանի որդու շքեղ հարսանիքին. (ֆոտո, վիդեո) Թեստ. Գուշակեք Հայաստանի տեսարժան վայրերը Ո՞րն է հորոսկոպի յուրաքանչյուր նշանի ամենագրավիչ կողմը․ իմացեք և փորձեք դառնալ էլ ավելի գրավիչ Սաակաշվիլին մեզ պետք չէ, մի՛ ուղարկեք նրան այստեղ. Վրաստանի ներքին գործերի նախարարը՝ Ավակովին. (ձայնագրություն) Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենստան Ինչպես են Պուգաչովան և Կիրկորովը զվարճացնում՝ Ս. Կարապետյանի որդու հարսանիքի հյուրերին. (Video) Էրոս Ռամազոտիի շքեղ ելույթը՝ Սամվել Կարապետյանի որդու հարսանիքին. (տեսանյութ) Միստեր Բինը հայկական արմատներ ունի. հեռուստալրագրող «Պոկերի արքա» Դեն Բիլզերյանը հպարտացել է իր հայկական ծագմամբ...

Яндекс.Метрика
website by Sargssyan