Այսօր՝ 23 հունվարի 2018թ., 00:00

«Նովայա Գազետա»-ն ռեպորտաժ է պատրաստել Մոսկվայի կենտրոնը սալիկապատող 2 հայ տղամարդկանց մասին


Հայերը սալիկապատում են Մոսկվայի «Սադովոե կոլցո» օղակաձև պողոտան՝ գրում է «Նովայա Գազետան»՝ ներկայացնելով ռեպորտաժ 43-ամյա Կարոն Թաթոյանի և 40-ամյա Միշա Քոթանջյանի աշխատանքից։

Կարեն Թաթոյան, 43 տարեկան
Հայաստան
Մասնագիտություն` մայթերի սալիկապատող

– Հայաստանում ամենուրեք սարեր են: Նա ամենագեղեցիկն է: Իմ գյուղը` Աշոցքը, երկու հազարից ավելի մետր բարձրության վրա է: Սակայն, ցավոք սրտի, աշխատանք գրեթե չկա: Մարդիկ շատ աղքատ են ապրում: Մեր տարածաշրջանը մինչ օրս չի վերականգնվել 1988 թ. երկրաշարժից:

 

Մասնագիտությամբ ես բժիշկ-սրտաբան եմ, ավարտել եմ Երևանի բժշկական համալսարանը, ունեմ 13 տարվա բժշկական փորձ:

Հայաստանում բժիշկ աշխատելը`ստանալով 100 դոլար աշխատավարձ, ստորացում է: Կամ գումարներ վերցնել հիվանդներից: Երբ աշխատում էի Պիտերում, հանդիպեցի այնտեղ իմ պրոֆեսորին` համալսարանում անատոմիա էր դասավանդում: Շինհրապարակում: Աշխատավարձը այստեղ գործարքային է (ըստ քառակուսու)` ամսական 50-100 հազար ռուբլի է ստացվում: Հայրս մահացել է: Ես կրտսերն եմ և իմ պարտքն է հոգ տանել ընտանիքիս համար, լուծել բոլոր խնդիրները: Ես պետք է վաստակեմ: Երեխաները պետք է լավ կրթություն ստանան:

Ես ինձ թույլ չեմ տալիս մտածել բժշկության մասին, այլապես չեմ կարողանա այստեղ աշխատել: Չեմ սիրում երազել: Սիրում եմ իրականությունը և որպեսզի ինքս որոշեմ: Մոսկվայում` փողոցներում, կոպտություն հաճախ ես հանդիպում, բայց ընդհանուր առմամբ, տպավորությունները բարի են: Եթե անկեղծ լինեմ, այստեղ մշտապես ապրել չէի կարողանա, իսկ Պիտերում` մեծ հաճույքով:

 

Մենք միայն հայերով ենք շփվում: Գիտե՞ք, դուք առաջին մոսկվացիներն ենք, ում հետ այսպես խոսում ենք:
Տհաճ միջադեպ եղավ, երբ մեզ մի քանի ամսվա դիմաց չվարձատրեցին: Մոտ 280 հազար պարտք մնացին: Այսպես հաճախ է լինում նրանց հետ, ովքեր գալիս են աշխատելու:

Ամենաերջանիկ օրը ինձ համար եղել է անցած տարվա դեկտեմբերի 31-ը: Ես այլևս չէի հավատում, որ Նոր տարին նշելու եմ տանը: Սակայն հասցրեցի Դոմոդեդովոյից Հայաստան թռչող վերջին ինքնաթիռին:

Միշո Քոթանջյան, 40 տարեկան
Հայաստան
Մասնագիտություն` մայթերի սալիկապատող

Մենք Կարենի հետ քսան տարվա ընկերներ ենք: Միշտ միասին ենք: Միակ հարազատ մարդը Մոսկվայում: Չկա այնպիսի մի գործ, որից նա գլուխ չհանի: Իսկական վարպետ է: Մենք շատ լավ ենք աշխատում: Կոկիկ: Հիմա` առանց հանգստի, գիշերն էլ ենք մնում. մինչև տոնը պետք է ավարտենք: Տարեցներին հարմար չէ այստեղով քայլել. մենք քիչ-քիչ կոտրում ենք, իսկ նրանք` զայրանում մեզ վրա: Բայց հետո գեղեցիկ կլինի` տաս, քսան տարի: Ես դեռ չեմ ունեցել երջանիկ օր Մոսկվայում, բայց անպայման կունենամ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

loading...
Քաղցկեղ առաջացնող 8 մթերք. ուռուցքաբանները կոչ են անում դրանք այլևս չօգտագործել Մանուկին սպանել է որդին, ձայնագրությունները կհրապարակեմ. Մանուկի եղբայրը դժգոհ է նախաքննությունից «Մանուկի սպանության հաջորդ օրը կինը կոմպոտ էր փակում, խալի լվանում». Գայանե Սիմոնյան Երևանում մորը սպանած ռեցեդեվիստը հղի կնոջը խեղդել ու կիսամերկ ցած է նետել 3-րդ հարկից. 1996 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Այսօր ազգային ժողովում․ գեներալ Սեյրանը Մանվելին. (Քաղաքական հումոր) Գայանե Ասլամազյանը՝ որդու հետ. ասես քույր ու եղբայր լինեն. (Photo) Կինը 1,5 տարի շարունակ չէր բացել տան դուռը ոչ ոքի առջև, և ավելի լավ է՝ երբեք էլ չբացեր. միայն տեսեք, թե ինչ էր կատարվում ներսում. (Photo) Ինձ համար միևնույն է, Քիմ Քարդաշյանին էլ էին քննադատում. Լիլի Մորտոն` Ծերեթելիի, իրեն վիրավորողների մասին և ոչ միայն ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Կարևոր լուր բոլոր վարորդների համար 20 անհավանական համընկնումներ, որոնց դժվար է հավատալ. (Ֆոտոշարք) Անեկդոտ՝ նոր եկած հարսի մասին, որ մեծ տարածում է գտել Հայտնի է՝ Արսենալում Մխիթարյանի խաղաշապիկի համարը. (Photo) Կենդանակերպի 5 զույգ, որոնց միությունն օրհնված է ի վերուստ Եթե մենք նորմալ երկրում ապրեինք, Սամվել Սարգսյանի հետ խաղալու համար պետք է 250 անգամ քասթինգ անցնեինք. Սարգիս Գրիգորյան Վանո Սիրադեղյանը կվերադառնա՞ հայրենիք... Հայ պաշտոնյաների կանանց ամենաթանկարժեք գնումները. (Photo) ԹԵՍՏ. Ձեր ուղեղի ո՞ր կիսագունդն է դոմինանտ Միքայել Մինասյանը ՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպա՞ն Սկանդալային մոդել Գայանե Բաղդասարյանը բացահայտել է, թե ով է իր ընկերը. (Photo) 20 բան, որ կարող են հասկանալ միայն նրանք, ովքեր երկար ժամանակ է` հարաբերությունների մեջ են. (Photo) Ինչ է պատմում մարդու մասին նրա ծննդյան թիվը. 100% համընկնում Եթե Ձեր տանը կա խորհրդային տարիներից մնացած այս փաստաթղթերը,դեն մի նետեք. Տեսեք,թե ինչու «Մանչեսթեր Յունայթեդ» -ի ստոր պահվածքը՝ Մխիթարյանի հանդեպ Ծառուկյանի արհամարական վերաբերմունքը՝ Ռուբեն Հայրապետյանին. ինչ է կատարվել Թեստ․ Մեր պատմության իրադարձությունները Ո՞վ է և ինչպիսինն է Ռազմիկ Ամյանի կինը. (Photo) Մխիթարյանի առաջին տեսանյութը զինագործների մարզահագուստով Կարեն Կարապետյանն անձնական ինքնաթի՞ռ է գնել... Աշնանը Արմեն Սարգսյանի դեմ հարվածներ կսկսվեն. ո՞վ է լինելու ՀՀ առաջին տիկինը Հայտնի է ՀՀ հաջորդ վարչապետի ընտրության օրը..

Яндекс.Метрика
website by Sargssyan