Այսօր՝ 20 նոյեմբերի 2017թ., 00:00

Այն, ինչ արեց «Yell Extreme Park»-ի աշխատակիցը, հուզեց բոլորին. Անիրական թվացող պատմություն


Օրեր առաջ, «Info24.am» կայքի խմբագրությունը, ուղևորվել էր Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկը՝ Իջևան, իսկ գնալ Իջևան և չայցելել Ենոքավան, որտեղ գտնվում է Yell Extreme Park-ն, ուղղակի անկարելի է:

Տեղում մի փոքր զբոսնելուց հետո, որոշեցինք թռչել հայտնի «զիփ լայն»-ով: Մեզ ուղեկցող աշխատակիցը Վահեն էր, ով անվտանգության կանոնները մանրակրկիտ բացատրելուց, իր վրա դրված կարևոր ֆունկցիաները անթերի կատարելուց զատ, նաև մեծ հումորի տեր անձ էր:

Vahe Velumyan-ի լուսանկարը:

Վահեի հետ, դեռևս չէինք հասցրել կարգին մտերմանալ, երբ վերջինս հրավիրեց մեզ իր պապենական օջախ, որը գտնվում էր Իջևանի Բերքաբեր գյուղում՝ Ջողազ գետի հարևանությամբ: Բնականաբար այդ հրավերը, և՛ զարմանք, և՛ մեծ հիացմունք պատճառեց մեզ. սիրով համաձայնեցինք: Աշխատանքային օրվա ավարտից հետո ճամփա ընկանք:

Քարքարոտ ու դժվարանցանելի ճանապարհը՝ համայնքի հրաշագեղ բնության և Վահեի պարգևած բարձր տրամադրության շնորհիվ, բավական հարթ էր թվում: Տունը, որտեղ բնակվում էր Վահեի տատը՝ տիկին Ամալիան, գտնվում էր հենց Ադրբեջանի հետ սահմանի մոտակայքում, իսկ սահմանին հնչաց կրակոցները պարզ լսվում էին նաև այդտեղից:

Լրատվություն-ի լուսանկարը:

Ամալ տատը, այդպես էինք նրան դիմում, հայ խիզախ ու հայրենասեր կնոջ իսկական կերպար էր, ով ապրելով միայնակ, սահմանին մոտ, չեր տրտնջում, և գյուղից հեռանալու միտք անգամ չուներ: Ժամանակը, որ անցկացրինք Ամալ տատի, Վահեի և նրա ընկերների հետ, ուղղակի աննկարագրելի էր:

Երևան ետ դարձի ճանապարհին, մի միտք էր անընդհատ զբաղեցնում ինձ. մեզանից շատ շատերը՝ ապրելով Երևանում, կամ այլ համեմատաբար բարենպաստ քաղաքում, մշտապես բողոքում ենք մեր երկրից, որ աշխատանք չկա, որ այստեղ բնակվելը վտանգավոր է, որ ապագա չկա, իսկ Երևանից 150 կիլոմետր հեռավորության վրա, անբարենպաստ պայմաններում, ամեն վայրկյան պատերազմի վտանգի սպասումով, Ամալ տատի, Վահեի ու նրանց նմանների պես մարդիկ, ապրում, աշխատւմ և արարում են իրենց հողում: Ժպտում են՝ անտեսելով բազում դժվարություններ, ապրում են առանց օր ու գիշեր տրտնջալու:

«Yell Extreme Park»-ում էր աշխատում նաև նրբագեղ Լուսինեն, ով հակառակ շատերի, Երևանից էր մեկնել Իջևան և կարողացել աշխատանք գտնել մայրաքաղաքից շատ հեռու գտնվող վայրում: Այստեղ պետք է նաև արժանին մատուցել «Yell Extreme Park»-ին՝ ճիշտ ու պրոֆեսիոնալ աշխատակիցների ընտրության համար:

Հրատապ լուր-ի լուսանկարը:

 

Հաճելի ու հագեցած օրեր վայելելուց հետո վերադարձանք Երևան: Ու էլի դժգոհ դեմքեր, ու էլի հիասթափված հայացքներ: Ու հիմա մտածում եմ, որ ինչ կլիներ, եթե Վահեի պես մարդիկ ևս սկսեին հիասթափվել:

Իհարկե, նման սոցիալական վատ պայմաններում, թերևս, դժվար է ժպտալ ու ձևացնել, որ կյանքը հիասքանչ է, բայց այդուհանդերձ պետք է նաև օրինակ վերցնել սահմանամերձ գոտիներում բնակվող մեր հայրենակիցներից, հատկապես երիտասարդներից, ովքեր բազում խնդիրների հանդիպելով, միևնույն է շարունակում են ժպտալ, շարունակում են արարել ու իրենց ապագան տեսնել մեր հայրենիքում՝ Հայաստան աշխարհում: 

Անդրանիկ Ջալալյան

loading...
ՆԱՏՕ-ի ապտակը Թուրքիային. Էրդողանը հռչակվեց թշնամի ԱՄՆ ու ՌԴ բացարձակ որոշումը Արցախի հարցում Ականջները շատ բան կարող են պատմել առողջության մասին. 8 բաներ, որոնց պետք է ուշադրություն դարձնել Մանուշի Չիչլար. 5 բան, որ դուք պետք է իմանաք ‹‹Միսս աշխարհ 2017››-ի հաղթողի մասին 5 հնարք, որ կօգնեն հիանալի տեսք ունենալ առանց դիմահարդարման ԹԵՍՏ. Արդյո՞ք կկարողանաք տարբերել աղջիկներին ու տղաներին Նման բան, դեռ երբեք չէր կատարվել՝ «Ամենախելացին» հաղորդման ժամանակ. դահլիճն ապշած է 5-ամյա հայուհին ստիպեց հուզվել «The Voice Kids»-ի ժյուրիի անդամներին. Նրա ելույթից հետո դահլիճը հոտընկայս ծափահարում էր Այժմ արդեն պաշտոնապես հաստատված է, որ փայլաթիթեղը բարելավում է Wi-Fi-ի ազդանշանը. ուղղակի հանճարեղ է Ճիճուները փամփուշտի պես «դուրս կթռչեն» մի գիշերում. շատ էժան ժողովրդական միջոց․ (Video) ՀԵՐՄԻՆԵ, ՈՒ՞Ր ԵՍ ՀԵՌԱԽՈՍՈՎ ԷԴՔԱՆ ԽՈՍՈՒՄ․․․ (ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ) Մետրոյում զինված անձ և պայթյուն չի եղել. ինչո՞ւ էր դադարեցվել երթևեկությունը Անձրև, օդի ջերմաստիճանը կցրտի. Առաջիկա 3 օրվա եղանակի կանխատեսում Արդյոք «Եվրատեսիլ 2018» մրցույթին, Հայաստանը կներկայացնի Սևակ Խանաղյանը Թեստ․ Ընտրեք ամենագեղեցիկ մետաղադրամը և իմացեք, թե ե՞րբ կհարստանաք Հարսանիքի օրը փեսացուն սպասում էր իր հարսնացուի հայտնվելուն․ Սակայն երբ տեսավ նրան, պարզապես ծիծաղից թուլացավ․ ահա թե ինչու «Հույս չունենաք». Էրդողանի ապտակն Ալիեւին ու սենսացիոն հայտարարությունը Այս միջոցը հրաշալի կերպով մաքրում է ցանկացած կեղտոտ մակերես. Հեշտ և արագ Թեստ՝ 96% ճշգրտությամբ. Ի՞նչ տեսաք նկարում առաջինը. Ահա թե ինչ է պատմում այն ձեր ապագայի մասին Իսկ դուք գիտեի՞ք, թե ինչու են բորտուղեկցորդուհիները կանգնում այս դիրքով՝ ձեռքերը մեջքի ետևում Ընտրեք աչքը և Ձեր մասին իմացեք նոր բաներ 15 խորհուրդ ամուր քնելու և հեշտ արթնանալու համար Հայտնի է «Միսս Աշխարհ 2017» մրցույթի հաղթողը. Իսկ դուք համաձա՞յն եք ժյուրիի հետ 12 բան, որ տղամարդիկ երբեք չեն հասկանա կնոջ հոգեբանության մեջ Հորոսկոպի 3 լավագույն կանայք ամուսնության համար Կենդանակերպի ամենաոճային նշանները․ իսկ ո՞ր տեղում ես Դուք Բժիշկները կարողացել են փրկել հիվանդի ձեռքը՝ դա ներկարելով հիվանդի փորի մեջ Ո՞վ է իրականում Լեո Բոկերիան, ում այդքան փառաբանում ենք... «Միսս Աշխարհ 2017». մեր աղջիկը, ցավոք, շատ խղճուկ է հատկապես` ինտելեկտուալ զրույցում 10 բան, որ ոչ մի դեպքում չի կարելի արգելել երեխային

Яндекс.Метрика
website by Sargssyan