Այսօր՝ 20 հունիսի 2018թ., 00:00

Պոլսահայ մտավորականի ապտակը ՀՀ իշխանությանն ու Կաթողիկոսին


loading...

ԱՄՆ-ում ապրող հայ հասարակական գործիչ Զարեհ Պալյանը, ով մասնակցում է Հայաստան-Սփյուռք համահայկական վեցերորդ համաժողովին, կարծում է, որ եթե Հայաստանի իշխանությունները շարունակեն այս քաղաքականությունը, հնարավոր չէ երկրում հայրենադարձություն ապահովել:

 

Նա լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ նպատակ կա 2040 թվականին Հայաստանին բնակչության թիվը հասցնել 4 մլն-ի: «Եթե նա դա ասում է, պետք է նաև գիտակցի, որ երկրում պետք է փոփոխություն լինի, որ 3 մլն-ը դառնա 4 մլն: Այդ 4 մլն-ն էլ մի սփոփիչ թիվ չէ, պետք է ավելին լինի»,- ասաց նա:

Զարեհ Պալյանի խոսքով՝ Հայաստանում առկա այս իրավիճակը պետք է սթափեցնի և նախագահին, և մյուս պաշտոնյաներին: Նա ասում է, որ Հայաստանի իշխանավորները զրամանալիորեն անսահման ագահ են:

«Անսահման ագահության մի արշավ են սկսել ու դա չի դադարում: Իհարկե, ի վիճակի են փոփոխություն անելու, բայց մարդիկ մի անպիսի երանության մեջ են ընկել, որ խոպան են եկել, թալանում են, չեն խղճում չունևորին: Մարդկանց չեղած գումարներից էլեկտրականության գին են ավելացնում, թանկացում են անում, դա ի՞նչ է նշանակում:

Դա նշանակում է, որ ոչ թե փոխվելու միտք ունեն, այլ ամեն ինչ անում են, որ էս ժողովուրդն անպայման լքի Հայաստանը: Այս ճանապարհը մեզ տանում է գահավիժող անդունդ, սրա դեմը պետք է առնել»,- ասաց նա:

Զարեհ Պալյանի խոսքով՝ համաժողովում Արամ Առաջինի խոսքը իսկապես սրտացավ հայ մարդու խոսք էր, իսկ թե ինչ էին խոսում Սերժ Սարգսյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, անհասկանալի էր: «Ես չեմ սպասում, որ նրանց ասածը ճշմարտություն է:

Ուրիշի գրածը վերցնելն ու կարդալը պատիվ չի բերում»,- հավելեց նա:
Ամերիկահայ գործչի խոսքով՝ նման համաժողովները շատ կարևոր են, բայց պետք է գործնական քայլեր ձեռնարկել, գործը պետք է առաջ ընկնի խոսքից: Այնինչ, Հայաստանում դա չի նկատվում:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ սփյուռքահայ գործիչներն այսօր վստահո՞ւմ են Հայաստանի կառավարությանը, որպեսզի գան ու ներդրումներ անեն Հայաստանում:
«Զրո վստահություն, գիտեն, որ թալանում են, դատարան չկա, եթե մարդիկ վեճի մեջ են ընկնում: Ես 4 հատ բիզնես եմ դրել Հայաստանում: ճիշտ է, շատ մեծ գումարներ չէին, ամեն մեկը մինչև 30 հազար դոլար:

Չորսն էլ թալանեցին տարան, ո՞ւր է դատարանը, որ ես դիմեմ, որ արդարությունը վերականգնեմ: Հինգերորդն էլ անցած տարի դրեցի, չաշխատեց: Խնդիրը բարոյահոգաբանական ու ազնվական արժեքների բացակայությունն է, դա տանում է դեպի գահավիժում»,- ասաց նա:

Ամերիկահայ գործչի խոսքով՝ ողբերգություն է նաև այն, որ Հայաստանում պաշտոնյաներ են նշանակվում մարդիկ, որոնց արյան մեջ թալանն ու անդարարությունը կա:
«Ես ոնց կարող եմ նման նախարարին ստիպել, որ ի օգուտ ազգի աշխատի և ոչ թե ի օգուտ իր գրպանի:

Ազնիվ մարդը Հայաստանում հարիֆ է, արհամարհված մի հիմար: Մյուս կողմից, բոլոր բացասական հատկանիշներ դրսևորող անձնավորությունները ճարպիկ են, շնորհքով տղա են: Այ այսպիսի վիճակ ո՞ւր կհասցնի մեզ», ասաց նա:

Աղբյուր՝ Lragir.am

loading...
«Մանվելը ո՞նց ա իմ դեմքին նայելու, ընենց քֆուրներ ա կերել, երդումներ». Սեյրան Սարոյան Ապահովել Մանվել Գրիգորյանի անձնական անվտանգությունը. նա կարող է բացահայտել Հոկտեմբերի 27-ը Քիչ առաջ Երևանի կենտրոնում հատուկ գործողություններ են իրականացվել. տեսանյութ Որտեղից է սկսել Մանվել Գրիգորյանը. Փաշինյանը գտել է բանալին Ո՞վ է գեներալ Մանվել Գրիգորյանի կինը. Ընտանեկան լուսանկարներ Ով էր Մանվել Գրիգորյանին բերման ենթարկող ԱԱԾ աշխատակիցը. (տեսանյութ) Մանվել Գրիգորյանի տղան կամ «նարկաման» է, կամ «ղումարբազ». ասել էր Սեյրան Սարոյան Գագիկ Սուրենյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին Էս ինչ հրեշ է այս մարդ կոչված կենդանին. Անահիտ Բախշյան Ներիր մեզ, իմ քաջ զինվոր. Նիկոլ Փաշինյան 8 հատ ավտո, 8 հատ էլ կնիկ ունեմ. Մանվել Գրիգորյան ՇՏԱՊ. Առաջին կադրերը, թե ինչ են հայտնաբերել Մանվել Գրիգորյանի ամառանոցում: Մանվել Գրիգորյանի կողմնակիցները փակել են Նալբանդյան փողոցը. ոստիկանները փորձում են ցրել նրանց «Ձեր հորն ԱԱԾ-ն տարել է, տեղյա՞կ եք». լրագրողները՝ Էջմիածնի քաղաքապետին Էջմիածնում վիճակը լարված է. ինչպես է ԱԱԾ-ն տանում Մանվել Գրիգորյանին Ինչպես են Էջմիածնում բերման ենթարկում Դոն Պիպոյին Դոն Պիպոն բերման է ենթարկվել. (Տեսանյութ) Էջմիածնի քաղաքապետ` Կարեն Գրիգորյանը, սպառնա՞ց Մարտի 1-ով. (Տեսանյութ) Վլադիմիր Գասպարյանն իր մոտ է կանչել պատգամավորին ու ապտակել. «Հրապարակ» Դերասանները հանրահավաքից առաջ Դոն Պիպոյի տանը խնջույք են արել. (լուսանկարներ) «Մունդիալ 2018»-ի բացումը. անտեսելով դիվանագիտական արարողակարգը Սարգսի` կնոջ առաջ ծնկի գալը. Սարգիս–Մանո զույգի երկրորդ հարսանիքը Ուշագրավ միջադեպ Մոսկվայում Սմբատ Գոգյանի գեղեցիկ ընտանիքի լուսանկարները Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին ծանոթացրել է Իլհամ Ալիեւի հետ Վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի ընկերուհին .(լուսանկար) Ուշագրավ դեպք: Այսքանից հետո՝ ինչպես չհպարտանալ Փաշինյանով ՀՀԿ-ում մնաց 36 պատգամավոր. ի՞նչ «հեղափոխություն» տեղի ունեցավ երեկ Սկանդալային բացահայտումներ՝ գլխավոր դատախազի նախկին տեղակալից՝ Գեւորգ Կոստանյանի մասին Ինչու է Նիկոլ Փաշինյանը նիհարում ու անընդհատ հազում. պատասխանում է անձամբ վարչապետը

Яндекс.Метрика
website by Sargssyan