Այսօր՝ 20 հունիսի 2018թ., 00:00

Արամ Առաջինի սառը ցնցուղը Սերժ Սարգսյանին. (տեսանյութ)


loading...

Հայաստան-Սփյուռք վեցերորդ համաժողովի մեկնարկն ըստ էության չափազանց տրաֆարետային, անիմաստ կլիներ` ձանձրացնող, բացման ելույթներով, անբովանդակալից, երբեմն միայն աջից ձախից վերցված գեղեցիկ բառերի եւ կապակցությունների կույտ ներկայացնող ճառերով, եթե Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի ելույթը չլիներ, որն ընդհանուր գաղջ մթնոլորտում թարմ օդի նվանվեց եւ սառը ցնցուղ հանդիսացավ Սերժ Սարգսյանի համար:

 

Ի տարբերություն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ելույթի, որը կարծես թե գրաքննված լիներ նախագահականի ցենզորների կողմից, Արամ Առաջինի ելույթն աչքի ընկավ սթափ գնահատականներով, իրատեսությամբ եւ պրոբլեմներին տիրապետող անձի եւ իրադրությունը պատկերացնող գործչի հստակ առաջարկներով:

Այս մասին վկայում էին նաեւ ելույթի ընթացող հաճախակի հնչող ծափահարությունները, որոնք տվյալ դեպքում զուտ քաղաքավարության արդյունք չէին, ինչպես Սերժ Սարգսյանի, Գարեգին Երկրորդի եւ Բակո Սահակյանի դեպքում, այլ համակարծիքության առհավատչյա:

Այս մասին վկայում էին նաեւ Գարեգին Երկրորդի՝ Սերժ Սարգսյանին աչքի տակով նայելով վախվորած ծափերը, եւ Սերժ Սարգսյանի կեցվածքը, երբ ոչ մի անգամ հավանություն արտահայտող ժեստ չարեց:

Հստակ էր ուղերձը, որ Սփյուռքը Արամ Առաջինի բերանով փոխանցեց պաշտոնական Երեւանին՝ Սփյուռքն այլեւս չի ցանկանում հանդես գալ կթու կովի դերում եւ պահանջում է իր հասանելիքը՝ մասնակցություն ունենալ Հայաստանի կյանքին՝ բոլոր ոլորտներում, իր մասնագետներով, իր ներուժով:

Ասել է, թե անցել են Սփյուռքը միայն դրամահավաքչության օբյեկտ դիտարկելու ժամանակները եւ Սփյուռքն էլ արդեն հստակ տիրապետող լինելով ներհայաստանյան կացությանը, չի հավատալու ոչ Սերժ Սարգսյանի, ոչ մյուս իշխանավորների կոկորդիլոսի արցունքներին եւ պահանջում է այն, ինչի իրավունքն ունի քառորդ դարից ավելի Հայաստանին տված իր միլիարդավոր դոլարի ներդրումով:

Արամ Առաջինը հստակ հայտարարեց, որ Սփյուռքը նաեւ բիզնես, տուրիստական եւ մշակութային նախաձեռնությունների տեսքով իրեն հրամցված «կուտն» ուտողը չէ, եւ երկարաժամկետ, կայուն եւ մնայուն ծրագրեր է պահանջում, որով նաեւ մասնակից կլինի /Արամ Առաջինը դա շեշտեց/ Հայաստանում ընթացող բոլոր գործընթացներին: Սա կարելի է ասել, որ մի բան է նշանակում՝ Սերժ Սարգսյանի՝ Սփյուռքը «կթելու» օպերացիան վիժեցվեց եւ առերեսվեց պահանջատեր սփյուռքահայության պահանջներին:

Իսկ Հայաստանի կառավարմանը մասնակցություն ունենալու պահանջին կանաչ լույս եթե Սերժ Սարգսյանի վարչակազմը ստիպված լինի վառել, ապա արդեն լրջագույն հարցեր կգան մեջտեղ՝ իր իսկ ստեղծած համակարգի ապագայի հետ կապված: Թերեւս այսքանով Սփյուռքն Արամ Առաջինի բերանով «սառը ջուր» լցրեց փանջունիական «մի քիչ փարա ղրկեք» սպասումներին:

Ի դեպ, Հայաստանի եւ Սփյուռքի մարտահրավերների քննարկումների ինչպես նաեւ Արամ Առաջինի ելույթի ֆոնին չափազանց խորհրդանշական էր Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի մասնակցությունը ռուսաստանաբնակ հայազգի միլիարդատեր Սամվել Կարապետյանի կրտսեր որդու հարսանեկան արարողությանը, որն արդեն իսկ ստացել է դարի հարսանիք անվանումը:

Մայր Աթոռի մեր աղբյուրները, ի դեպ բավական բացասաբար են վերաբերվում այդ մասնակցությանը, հիշելով, որ վազգեն Առաջինի ժամանակ նման բան պարզապես անհնարին կլիներ պատկերացնել եւ մարդիկ, արդեն հետանկախության տարիներին, երբ պսակադրվում էին՝ հազարավոր կիլոմետրեր անցնում գալիս էին Մայր Աթոռ, որպեսզի արժանանան Վազգեն Առաջինի աջը համբուրելուն եւ օրհնություն ստանալով հետ էին վերադառնում, մինչդեռ հիմա Գարեգին Երկրորդը հետ չի մնում որեւէ օլիգարխից՝ օլիգարխական հարսանիքների մասնակցությամբ:

Տիգրան Վահանե / hraparak.am

loading...
«Մանվելը ո՞նց ա իմ դեմքին նայելու, ընենց քֆուրներ ա կերել, երդումներ». Սեյրան Սարոյան Ապահովել Մանվել Գրիգորյանի անձնական անվտանգությունը. նա կարող է բացահայտել Հոկտեմբերի 27-ը Քիչ առաջ Երևանի կենտրոնում հատուկ գործողություններ են իրականացվել. տեսանյութ Որտեղից է սկսել Մանվել Գրիգորյանը. Փաշինյանը գտել է բանալին Ո՞վ է գեներալ Մանվել Գրիգորյանի կինը. Ընտանեկան լուսանկարներ Ով էր Մանվել Գրիգորյանին բերման ենթարկող ԱԱԾ աշխատակիցը. (տեսանյութ) Մանվել Գրիգորյանի տղան կամ «նարկաման» է, կամ «ղումարբազ». ասել էր Սեյրան Սարոյան Գագիկ Սուրենյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին Էս ինչ հրեշ է այս մարդ կոչված կենդանին. Անահիտ Բախշյան Ներիր մեզ, իմ քաջ զինվոր. Նիկոլ Փաշինյան 8 հատ ավտո, 8 հատ էլ կնիկ ունեմ. Մանվել Գրիգորյան ՇՏԱՊ. Առաջին կադրերը, թե ինչ են հայտնաբերել Մանվել Գրիգորյանի ամառանոցում: Մանվել Գրիգորյանի կողմնակիցները փակել են Նալբանդյան փողոցը. ոստիկանները փորձում են ցրել նրանց «Ձեր հորն ԱԱԾ-ն տարել է, տեղյա՞կ եք». լրագրողները՝ Էջմիածնի քաղաքապետին Էջմիածնում վիճակը լարված է. ինչպես է ԱԱԾ-ն տանում Մանվել Գրիգորյանին Ինչպես են Էջմիածնում բերման ենթարկում Դոն Պիպոյին Դոն Պիպոն բերման է ենթարկվել. (Տեսանյութ) Էջմիածնի քաղաքապետ` Կարեն Գրիգորյանը, սպառնա՞ց Մարտի 1-ով. (Տեսանյութ) Վլադիմիր Գասպարյանն իր մոտ է կանչել պատգամավորին ու ապտակել. «Հրապարակ» Դերասանները հանրահավաքից առաջ Դոն Պիպոյի տանը խնջույք են արել. (լուսանկարներ) «Մունդիալ 2018»-ի բացումը. անտեսելով դիվանագիտական արարողակարգը Սարգսի` կնոջ առաջ ծնկի գալը. Սարգիս–Մանո զույգի երկրորդ հարսանիքը Ուշագրավ միջադեպ Մոսկվայում Սմբատ Գոգյանի գեղեցիկ ընտանիքի լուսանկարները Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին ծանոթացրել է Իլհամ Ալիեւի հետ Վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի ընկերուհին .(լուսանկար) Ուշագրավ դեպք: Այսքանից հետո՝ ինչպես չհպարտանալ Փաշինյանով ՀՀԿ-ում մնաց 36 պատգամավոր. ի՞նչ «հեղափոխություն» տեղի ունեցավ երեկ Սկանդալային բացահայտումներ՝ գլխավոր դատախազի նախկին տեղակալից՝ Գեւորգ Կոստանյանի մասին Ինչու է Նիկոլ Փաշինյանը նիհարում ու անընդհատ հազում. պատասխանում է անձամբ վարչապետը

Яндекс.Метрика
website by Sargssyan