Այսօր՝ 22 հոկտեմբերի 2017թ., 00:00

Բաքուն պատրաստվում է մոտալուտ պատերազմի. (լուսանկարներ, տեսանյութ)


loading...

Սեպտեմբերի 18-ին, Ադրբեջանի բանակը սկսել է 15 հազար անձնակազմով խոշոր վարժանքները: Զորավարժության մեկնող շարասյան մեջ փորձագետները նկատել են չեխական արտադրության 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային համակարգեր (ԻՀՀ) և 122 մմ տրամաչափի RM-70 համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (ՀԿՌՀ):

 

Ադրբեջանի ԶՈւ չեխական արտադրության «Դանա» ԻՀՀ-ներ DANA ինքնագնաց հրետանային համակարգի առավելագույն հեռահարությունը շուրջ 19 կմ է: Արդիականացված տարբերակի հեռահարությունը կարող է հասնել մինչև 25.5 կմ-ի: Համակարգը կշռում է շուրջ 29 տոննա, շարժման առավելագույն արագությունը՝ 80 կմ/ժ: Դատելով հրապարակված տեսանյութից և լուսանկարներից՝ Ադրբեջանը գնել է 2016 թ. արդիականացված Dana M1M հաուբիցներ:

Չեխիան նախատեսում էր 33 միավոր արդիականացնել միայն 2018-20 թթ-ին, փաստորեն` հատուկ Ադրբեջանի համար որոշակի քանակություն ավելի սեղմ ժամկետներում է արդիականացվել: Դատելով սրանից՝ կասկած չի մնում, որ Ադրբեջանը գնումը կատարել է հենց Չեխայից և ոչ թե որևէ երրորդ երկրից: Այս տեղեկատվությունը հուշում է, որ պատերազմի սանձազերծումն Ադրբեջանի պարագայում ոչ միայն քարոզչական շանտաժ է, այլ առաջին հերթին` իրական քաղաքականություն:

Բաքվում պատրաստվում են մոտալուտ պատերազմի, այլապես գոնե կարող էին սպասել մինչև 2018-20թթ-ը, երբ Չեխիան կարդիկանացներ Dana M1M հաուբիցները:

Ընդ որում, Ադրբեջանի իշխանությունների վարքագիծն ավելի անկանխատեսելի է դարձել կոռուպցիոն վերջին սկանդալից հետո, երբ արևմտյան կոշտ արձագանքներն ու ճնշումները Բաքվին ամբողջովին նետում են Մոսկվայի գիրկը` ճանապարհ բացելով ռուս-ադրբեջանական 2015-16թթ-ի համաձայնությունների վերակենդանացման համար:

Անցած տարի դա վերջացավ քառօրյա պատերազմով, մոտ ապագայում այդ հեռանկարը բացարձակապես չի բացառվում, եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ Արևմուտքի և Ռուսաստանի որակապես նոր հակադրությունն ավելի թուլացրել է փխրուն խաղաղության ապահովման միջազգային երաշխիքները: Սակայն խնդիրն ունի մեկ այլ ուշագրավ կողմ:

Օրեր առաջ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն էր հրավիրել` հայ-չեխական տնտեսական հարաբերությունների թեմայով, որի ընթացքում բարձր գնահատականի արժանացեց Երևանի և Պրահայի քաղաքական հարաբերությունները` խոսելով նաև օգտակար փոխայցելությունների մասին: Սա է մեր դիվանագիտության որակը, երբ հաճախ մեր պաշտոնյաներն պետական այցերը շփոթում են տուրիզմի և հանգստի հետ: Երբ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը սպառազինում է Ադրբեջանին, անհասկանալի է, թե այդ դեպքում Հայաստանն ինչ է անում ԵՏՄ-ում կամ ՀԱՊԿ-ում:

Եթե հայ-չեխական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, անհասկանալի է, թե ինչո՞ւ է Չեխիան Ադրբեջանի համար ավելի սեղմ ժամկետներում սպառազինություն արդիականացնում: Եթե սա է բարձր մակարդակի հարաբերությունները, ապա պատկերացնել կարելի է, թե մյուս պետությունները, որոնց հետ չկան հատուկ հարաբերություններ, ինչ քաղականություն են իրականացնում Հայաստանի և ԼՂ հարցում:

Աղբյուր՝ 1in.am

 

loading...
Բարի լուր. Երևանում եռյակ է ծնվել. (Ֆոտո) Արցախցի Տիգրանի ելույթը՝ Արամեին ստիպեց փշաքաղվել, իսկ դահլիճին ոտընկայս ծափահարել Մենք ուշացել ենք, այն ժամանակ պետք է անեինք. Կոմանդոս Տեղի ունեցավ անխուսափելին ՀՀ Պաշտպանության նախարարությունը զգուշացնում է․ (տեսանյութ) Անեկդոտ՝ Գագիկ Սուրենյանի և Լիլի Հովերի մասին․․․ Տղամարդկանց 6 գաղտնիք, որոնց մասին արժե իմանալ Ով է Լևոն Հայրապետյանի գեղեցկուհի դուստրը. (լուսանկարներ) Հազարից ավելի մարդ ներկա է եղել Լևոն Հայրապետյանի հոգեհանգստի արարողությանը «Այլևս չեմ կարող լռել. Հայաստանը ղեկավարում են 3 մաֆիոզներ». Շառլ Ազնավուր «Նեմիրոֆ»-ը դատի է տվել Սամվել Ալեքսանյանին. ՀԺ Հարսանիքի ժամանակ հարսը պատժվել է իր տհաճ արարքի համար. (Video) Դերասանուհի Մերի Հակոբյանը՝ անկողնում. (Ֆոտո) Ամենակարճ հագնվող հայ աստղերը, ովքեր ազատ ցուցադրում են ոտքերն ու կրծքերը Այս հայուհիներն ավելի գեղեցիկ են, քան իրենց հայտնի քույրերը Հայ պաշտոնյաներից ովքեր էին ներկա Լևոն Հայրապետյանի հուղարկավորությանը Մոսկվայում տեղի է ունեցել բարերար Լևոն Հայրապետյանի հուղարկավորությունը. (տեսանյութ) Ի՞նչ է կատարվում Գլումովի հետ, երբ նա տեղյակ չէ, որ տեսախցիկները միացված են. (Video) ՊՊԾ գունդը գրաված զինված խմբից առնվազն 5 անձ կարող է արդարացվել, 3-ին ցմահ ազատազրկում է սպասվում Հայկական եռագույնով Mercedes GL 550 մակնիշի ավտոմեքենան սլանում է Բաքվի փողոցներով. (Photo) Բիլ Գեյթսը 1.7 մլրդ դոլարի ներդրում կանի ամերիկյան դպրոցներում Արցախում ժամկետային 2 զինծառայողներ են զոհվել. Զոհված զինվորը տան միակ տղան էր. (լուսանկարներ) Հայ պաշտոնյաներից ովքեր էին ներկա Լևոն Հայրապետյաի հուղարկավորությանը Ովքեր են ներկա լինելու Լևոն Հայրապետյանի հուղարկավորությանը Ահազանգ. կրկին սպիտակագլուխ անգղի որսի դեպք. (լուսանկարներ) Հայ հայտնիների ոչ այդքան հայտնի քույրերն ու եղբայրները. (լուսանկարներ) «Հիմա ես կողմ եմ, որ Հայաստանում ցուցադրվեն միայն հնդկական սերիալներ». Մհեր Մկրտչյան Շատ արագ ԹԵՍՏ, որը կբացահայտի, թե ինչպիսի մարդ եք Որդին կասկածվում է 73-ամյա հորը դանակահարելու մեջ. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

Яндекс.Метрика
website by Sargssyan