Այսօր՝ 22 հոկտեմբերի 2017թ., 00:00

Քրիստոսի ներկայացուցիչն այդ ձևի հայացք չի կարող ունենալ, մի օր շուտ հրաժարվի՝ ճիշտ կանի


loading...

«Փոխադարձ վստահություն, միասնականություն եւ պատասխանատվություն» խորագրի ներքո սեպտեմբերի 18-20-ը Երեւանում անցկացվում է Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը։ Հատուկ այս նպատակով աշխարհի տարբեր երկրներից Հայաստան է ժամանել մոտ 1800 հյուր։

 

ԱՄՆ-ում ապրող հայ հասարակական գործիչ Զարեհ Պալյանն առաջին անգամ է մասնակցում Հայաստան-Սփյուռք համաժողովին: 

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող համաժողովի ընթացքում՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամերիկահայ գործիչը նախ անդրադարձավ բանախոսների ելույթին՝ նշելով, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի խոսքը հայ ղեկավարի, հայ հավատացյալի խոսք էր. «Բակո Սահակյանը կարճ խոսեց, շատ հիանալի էր:

Մյուս երկու խոսողները չգիտեմ ինչ խոսեցին, ես երեւի քնել էի, կներեք արտահայտությանս, որովհետեւ ես չեմ սպասում, որ ասածը ճշմարտություն է, ուրիշի ասածը, գրածը վերցնել կարդալը դա մեզ պատիվ չի բերում, ամենատաղանդավոր ազգերից մեկն ենք, եթե ոչ՝ ամենատաղանդավորը, բայց կանգնել ենք ու հերթով կարդում ենք, բա Կիլիկիո կաթողիկոսն ինչի՞ չի կարդում»։

Ըստ նրա, այս համաժողովը կարող է շատ օգտակար լինել, եթե գործնական մոտեցում որդեգրվի. «Գործը պետք է առաջ ընկնի խոսքից, չկա՛ այդ բանը»։ Թե Սփյուռքը որքանով է վստահում Հայաստանին, հատկապես ներդրումներ իրականացնելու հարցում, ապա. «Զրո վստահություն, գիտեն, որ թալանում են, անարդարություն կա, դատարան չկա:

Ես 4 հատ բիզնես եմ դրել Հայաստանում: Ճիշտ է, շատ մեծ գումարներ չէին, ամեն մեկը՝ մինչեւ 30 հազար դոլար: Չորսն էլ թալանեցին տարան, ո՞ւր է դատարանը, որ ես դիմեմ, որ արդարությունը վերականգնեմ: Չկա այդ բանը։ Հինգերորդն էլ անցած տարի դրեցի, էլի չկա: Առանց բարոյահոգեբանական ու ազնվական արժեքների ապրելը մեզ տանում է դեպի գահավիժում, անդունդ։ Խնդիրների խնդիրը դա է»։

Պալյանը մատնանշում է Հայաստանի իշխանությունների ագահությունը, ապա հավելում, որ ցանկության դեպքում, իհարկե, ի վիճակի են փոփոխություն անելու. «Բայց մարդիկ մի այնպիսի երանության մեջ են ընկել, խոպան են եկել՝ թալանեն, չխղճան չունեւորին, պարզ հայ մարդուն, չունեցած դրամներից որոշեն 5-7 դրամ էլեկտրականության համար ավելացնեն՝ դա ի՞նչ է նշանակում:

Դա նշանակում է, որ ոչ թե փոխվելու միտք ունեն, այլ ամեն ինչ անում են, որ էս ժողովուրդն անպայման լքի Հայաստանը: Այս ճանապարհը մեզ տանում է գահավիժող անդունդ, սրա դեմը պետք է առնել։

Ենթադրենք, ես ինչ-որ ձեւով դարձա Հայաստանի պրեզիդենտ, եթե ես պիտի նախարար նշանակեմ, էդ նախարարի արյան մեջ թալանը կա, կաշառակերությունը, անարդարությունը, հանցավոր անգործությունը, ես ո՞նց կարող եմ նրան ստիպել, որ ի օգուտ ազգի աշխատի, ոչ թե ի օգուտ իր գրպանի:

Եթե իր արյան մեջ մտել է, իսկ ես հավատացած եմ, որ շատերի մեջ մտել է, որովհետեւ այսօր ազնիվ մարդուն շատ տարածված կարծիք կա՝ հարիֆ է, այսինքն՝ արհամարհելի մի հիմար, քանի որ ազնիվ է: Մյուս կողմից՝ այն բոլոր բացասական հատկանիշներ դրսեւորող անձնավորությունները ճարպիկ են, շնորհքով տղա են, այ, գողը շնորհքով տղա է: Այ, այսպիսի վիճակն ո՞ւր կհասցնի» :

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյոր hraparak.am կայքում

 

loading...
Բարի լուր. Երևանում եռյակ է ծնվել. (Ֆոտո) Արցախցի Տիգրանի ելույթը՝ Արամեին ստիպեց փշաքաղվել, իսկ դահլիճին ոտընկայս ծափահարել Մենք ուշացել ենք, այն ժամանակ պետք է անեինք. Կոմանդոս Տեղի ունեցավ անխուսափելին ՀՀ Պաշտպանության նախարարությունը զգուշացնում է․ (տեսանյութ) Անեկդոտ՝ Գագիկ Սուրենյանի և Լիլի Հովերի մասին․․․ Տղամարդկանց 6 գաղտնիք, որոնց մասին արժե իմանալ Ով է Լևոն Հայրապետյանի գեղեցկուհի դուստրը. (լուսանկարներ) Հազարից ավելի մարդ ներկա է եղել Լևոն Հայրապետյանի հոգեհանգստի արարողությանը «Այլևս չեմ կարող լռել. Հայաստանը ղեկավարում են 3 մաֆիոզներ». Շառլ Ազնավուր «Նեմիրոֆ»-ը դատի է տվել Սամվել Ալեքսանյանին. ՀԺ Հարսանիքի ժամանակ հարսը պատժվել է իր տհաճ արարքի համար. (Video) Դերասանուհի Մերի Հակոբյանը՝ անկողնում. (Ֆոտո) Ամենակարճ հագնվող հայ աստղերը, ովքեր ազատ ցուցադրում են ոտքերն ու կրծքերը Այս հայուհիներն ավելի գեղեցիկ են, քան իրենց հայտնի քույրերը Հայ պաշտոնյաներից ովքեր էին ներկա Լևոն Հայրապետյանի հուղարկավորությանը Մոսկվայում տեղի է ունեցել բարերար Լևոն Հայրապետյանի հուղարկավորությունը. (տեսանյութ) Ի՞նչ է կատարվում Գլումովի հետ, երբ նա տեղյակ չէ, որ տեսախցիկները միացված են. (Video) ՊՊԾ գունդը գրաված զինված խմբից առնվազն 5 անձ կարող է արդարացվել, 3-ին ցմահ ազատազրկում է սպասվում Հայկական եռագույնով Mercedes GL 550 մակնիշի ավտոմեքենան սլանում է Բաքվի փողոցներով. (Photo) Բիլ Գեյթսը 1.7 մլրդ դոլարի ներդրում կանի ամերիկյան դպրոցներում Արցախում ժամկետային 2 զինծառայողներ են զոհվել. Զոհված զինվորը տան միակ տղան էր. (լուսանկարներ) Հայ պաշտոնյաներից ովքեր էին ներկա Լևոն Հայրապետյաի հուղարկավորությանը Ովքեր են ներկա լինելու Լևոն Հայրապետյանի հուղարկավորությանը Ահազանգ. կրկին սպիտակագլուխ անգղի որսի դեպք. (լուսանկարներ) Հայ հայտնիների ոչ այդքան հայտնի քույրերն ու եղբայրները. (լուսանկարներ) «Հիմա ես կողմ եմ, որ Հայաստանում ցուցադրվեն միայն հնդկական սերիալներ». Մհեր Մկրտչյան Շատ արագ ԹԵՍՏ, որը կբացահայտի, թե ինչպիսի մարդ եք Որդին կասկածվում է 73-ամյա հորը դանակահարելու մեջ. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

Яндекс.Метрика
website by Sargssyan