Այսօր՝ 23 մայիսի 2018թ., 00:00

«Երեկ վերին աստիճանի վուլգար տեսարանի ականատես եղա»


 

Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ` աշխատանքի գնալիս, մի վերին աստիճանի վուլգար տեսարանի ականատես եղա։ Ուրեմն՝ նորակոչիկների ավտոբուսն է գնում Եղվարդի խճուղով, ու հետևից՝ մի վայրի թափոր՝ սիգնալներով, իրար դեմ կտրելով, մեքենաների միջից դուրս տնկված ինդիվիդներով։

Ես տաքսի էի նստում, որ էս գնչուական թափորը անցավ։ Նստեցի մեքենան, մինչև վարորդը տեղից կշարժվեր, տեղը կասեի և այլն, տենց մի 30 վայրկյան անցավ։

Հարյուր մետր էլ չէինք գնացել, տեսնենք՝ էս նորակոչիկների ավտոբուսը կանգնել է, որովհետև մի հատ կանաչ «Ջորի» դեմն է կտրել, ու էդ ամբողջ թափորն էլ շարված․ մի աժիոտաժ, մի խինդ, մի ուրախություն․․․

Ինչ գլուխներդ ցավացնեմ․ անիմաստ մի 5 րոպե սպասեցինք, մինչև սրանք ճամփեն բացեցին։ Ու էդ սաղ հարայ-հուրույի իմաստն էն էր, որ ավտոբուսի մեջ նստած իրենց բարեկամ/ընկերներին ձեռքով անեին ու նկարեին հեռախոսներով։ Մի կերպ անցնում ենք, էս վարորդը, որ մեր բակից ա, ասում է՝ հեսա կտեսնես, խփելու են իրար։

Մի խոսքով՝ այսօր էլի եմ գործի իջնում նույն վարորդի հետ։ Ի՞նչ ասի, որ լավ լինի։ Պարզվում է, որ ինձ իջեցնելուց հետո հետ է բարձրանում Եղվարդի խճուղով ու տեսնում է, որ էս բանդերլոգներից մի 4 մեքենա իրար են խփել այդ՝ աֆղանական մոջահեդներին հարիր շաբաշի ժամանակ, երբ կանաչ «Ջորին» նորակոչիկների ավտոբուսի դեմն էր կտրում, ու հիմա իրար հետ վիճում են։

Վարորդի խոսքերով՝ ինքը կանգնել ու նկատողություն է արել, թե բա՝ մի րոպե առաջ իրար ախպեր էիք ու ատչայաննի տղերք, որ ձեր ախպերներին հաջող անելու համար ավտոբուսի դեմ էիք կտրում, ճամփա էիք փակում, երթևեկություն էիք խանգարում, բա հիմա ինչո՞ւ եք վիճում, եթե հարամությունը միասին էիք անում։

Առակս ի՞նչ կցուցանե․ էդ վուլգարությունը թարգե՛ք՝ ավտոբուսների հետևից լարել, սիգնալ տալ, մեքենայի սալոնից տնկվել ու, առհասարակ, Մաուգլիի մասին մուլտֆիլմի բանդերլոգների վարքը դրսևորել։

Դրանից ո՛չ ձեր տղեն է ավելի լավ ծառայելու, ո՛չ սահմանն է ավելի անվտանգ դառնալու։ Փոխարենն առնվազն տարօրինակ ու տհաճ է կողքից նայելը, իսկ առավելագույնը՝ կարող եք ինքներդ վնասվել ու ուրիշներին վնասել՝ ստեղծելով վթարային վիճակներ։

Մի քիչ քաղաքակիրթ եղեք, տնաշեննե՛ր, բեդվիններ ու աֆղանական ցեղերի ներկայացուցիչներ չեք»։

Загрузка...
loading...
«Դուք լվացել եք Ձեր ձեռքերը». Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի նամակը՝ Նիկոլ Փաշինյանին Շատ լավ լուր բոլոր նրանց համար, ովքեր ունեն վարկեր կամ նոր են պատրաստվում վերցնել. բանկերը սկսել են մրցակցել Աղմկոտ ձերբակալություններին ընդառաջ. ո՞վ է պատասխան տալու քսանամյա լռության համար Ծնողս 28 տարի ծառայել ա․․․ իսկ հունվարի 29-ին դարձել ա ազգի դավաճան… նոր զարգացումներ կուրսանտի դաժան սպանության գործով Շարմազանովն անդրադարձել է իր և Արմինկայի «ապորինի երեխայի» մասին տարածված լուրերին Կարևոր հայտարարություն Թբիլիսիից. նոր ճանապարհ Հայաստանի համար Սերժ Սարգսյանը` սպարապետի մոր հուղարկավորությանը. (Vide) 11-րդ բանակ կանչողները. ռուսահայ օլիգարխիայի դեմքը «Հիմա էլ ընգել են էս տղու հետևից, մոռանալով շատ կարևոր մի բան» Աշտարակցի կինը սպանել է ամուսնու և նրա սիրուհու 3 ամսական երեխային ԱԱԾ-ն սկսում է. դիմադրությունն անիմաստ է Համակարգը կաթվածահար է. Նիկոլ Փաշինյանն ուժեղ քայլ է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Գրետա մայրիկի հոգեհանգստի արարողությանը.(Տեսանյութ) Կրթության նախարարը ուղիղ եթերում խոսել է սերիալների մասին. (Տեսանյութ) «Ասում էի չէ՞, մի՛ արեք. կյանքը դաժան բան ա». ԿԳ նախարարի այցելած 189 դպրոցի նախկին ուսուցիչը` տնօրենին Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Իսկական սառը ցնցուղ դպրոցների տնօրենների համար ԳԻՏԻ՞ ԱՅԴ ՄԱՍԻՆ ՀՐԱՆՈՒՇԸ․․․ Վարկերի տոկոսների վճարումը մեկ տարով կարող է սառեցվել. «Փաստ» ԱԱԾ պետը՝ Սաշիկ Սարգսյանի և այլ գործարարների մոտ ստուգումներ իրականացնելու մասին Սերժ Սարգսյանի շարունակվող պարտիան. ո՞րն է նրա հույսը Փաշինյանը փորձում է ցուցադրել՝ առանձնատան մոտ գտնվող շակալներին. (Video) Նիկոլ Փաշինյանի տղան առանձնատանը հանդիպել է Սերժ Սարգսյանին, ինքը՝ ոչ Բաղրամյան 26-ից դատարաններին ուղղված հրահանգներ չեն լինելու. Նիկոլ Փաշինյան Երևանում տեղի ունեցած զարհուրելի սպանությունը բացահայտվեց Ահազանգ. վարչապետի հանձնարարականից հետո զինվորը ծնողից համազգեստ ու պարագաներ է ուզել Փաշինյանի ցույց տվեց ծառայողական իր տունը և խոսեց հարևանների մասին Դուք լկտիաբար ստում եք, սիրելի ծնողներ. Գլումովի կինը բացահայտում է այլ փաստեր թիվ 189 դպրոցից. (տեսանյութ) Ինչ պայմաններում է ապրում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ինչու ծնողները որոշեցին դստերն անվանել Ռուզաննա Նիկոլ. պատմում է հայրը

Яндекс.Метрика
website by Sargssyan