Այսօր՝ 23 մայիսի 2018թ., 00:00

Բոլորով ոտքի ենք կանգնել և ծեծի ենթարկել միմյանց. պատմում է սպանված ուսանողի ընկերը


 

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունվարի 18-ին, հարցաքննվեց սպանված ուսանող Վահե Մուրադյանի մտերիմ ընկերներից Սերգեյ Գրիգորյանը:

Երևանի պետական համալսարանի 18-ամյա ուսանող Վահե Մուրադյանը սպանվել, իսկ նրա ընկեր Րաֆֆի Մարտիրոսյանը դանակահարվել է 2017թ.-ի հունվարի 11-ին: Գործով ամբաստանյալը նույն համալսարանի ուսանող Կարեն Չատիկյանն է:

News.am-ը հայտնում է, որ դատարանում Սերգեյ Գրիգորյանը պատմեց, որ դեպքի օրը Վահե Մուրադյանի հետ պետք է գնար համակարգչային սրահ: Սակայն, ավելի ուշ, Վահե Մուրադյանը զանգահարել է Սերգեյ Գրիգորյանին և հայտնել, որ «ինչ-որ տղաների» հետ խոսակցություն պիտի ունենան:

Վկայի խոսքով, ինքն իջել է իրենց շենքի բակ, որտեղ տաղավարի մոտ արդեն եղել են Վահե Մուրադյանը, Դավիթ Մանձիկյանը, Քաջիկ Հակոբյանն ու Անրին, իսկ մյուս կողմից 3 տղա, որոնց չի ճանաչել: Նրա պատմելով, մոտ 20 րոպե սպասել են Րաֆֆի Մարտիրոսյանի գալուն, ապա սկսել են խոսակցությունը:

««Դոդիկ» ասելու համար Կարենը կամ իր հետ եկած տղաներից մեկը հարցրեց, մենք էլ պատասխանեցինք, որ ոչ մեկին նկատի չի ունեցել Րաֆֆին, երկրորդ անգամ բացատրելուց հետո Կարենը ձայն բարձրացրեց, Անրին էլ հորդորեց ձայնն իջեցնել՝ ասելով, որ իրենց բակն է ու մարդիկ են անցնում:

Կարենը վեր կացավ, որ Անրիին խփի, բայց չկպավ, այդ ժամանակ մի «ջանով» տղա եկավ դեպի ինձ, ուզեց խփի, բայց ես իրեն մի հատ «բոքսեցի», Վահեն ու Րաֆֆին էլ գնացին դեպի Կարենը:

Երբ ես շրջվեցի, տեսա՝ Կարենը բռնել էր Վահեին, Վահեն էլ Կարենին, մի 10-20 վայրկյան էր անցել, Կարենը գոռաց՝ փախանք, բոլորը վազելով գնացին, հետո տաղավարից դուրս եկավ Վահեն, կուրտկան արձակեց, արյուն էր գալիս, սկզբում մտածեցինք որովայնի ներքևի մասից է, հետո տեսանք, որ կրծքավանդակի շրջանում է վնասվածքը... Վահեն ոչ մի բառ չասաց»,- պատմեց Սերգեյ Գրիգորյանը:

Վկան նշեց, որ Վահեի և Րաֆֆիի մոտ տեսել է միայն Կարեն Չատիկյանին, դանակի հարվածի պահը չի տեսել, բայց ենթադրում է, որ Րաֆֆին ավելի վաղ էր ոտքի շրջանում վնասվածքը ստացել. «Ես տեսել եմ Վահեին ու Կարենին, հետո Կարենը թողեց Վահեին ու փախավ, դա նշանակում է, որ Րաֆֆին մինչև դա էր վնասվածքը ստացել»:

Ամբաստանյալ Կարեն Չատիկյանի պաշտպան Երեմ Սարգսյանի հարցին՝ հնարավո՞ր է լիներ պատճառ, որ Չատիկյանը Վահեին սրտի շրջանում խփեր, վկան նշեց, որ նման պատճառ չի եղել, քանի որ Վահեն խոսակցության ժամանակ այնքան ակտիվ է եղել, ինչքան որ մյուսները:

Դատարանը հրապարակեց վկայի նախաքննական ցուցմունքը, քանի որ ըստ Երեմ Սարգսյանի, առկա էին էական հակասություններ: Նախաքննության ընթացքում Սերգեյ Գրիգորյանը խոսակցությունից հետո սկսված վիճաբանության մասին հետևյալն էր պատմել. «Բոլորով ոտքի ենք կանգնել և ծեծի ենթարկել միմյանց»:

Մանրամասն՝ այստեղ

loading...
«Դուք լվացել եք Ձեր ձեռքերը». Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի նամակը՝ Նիկոլ Փաշինյանին Շատ լավ լուր բոլոր նրանց համար, ովքեր ունեն վարկեր կամ նոր են պատրաստվում վերցնել. բանկերը սկսել են մրցակցել Աղմկոտ ձերբակալություններին ընդառաջ. ո՞վ է պատասխան տալու քսանամյա լռության համար Ծնողս 28 տարի ծառայել ա․․․ իսկ հունվարի 29-ին դարձել ա ազգի դավաճան… նոր զարգացումներ կուրսանտի դաժան սպանության գործով Շարմազանովն անդրադարձել է իր և Արմինկայի «ապորինի երեխայի» մասին տարածված լուրերին Կարևոր հայտարարություն Թբիլիսիից. նոր ճանապարհ Հայաստանի համար Սերժ Սարգսյանը` սպարապետի մոր հուղարկավորությանը. (Vide) 11-րդ բանակ կանչողները. ռուսահայ օլիգարխիայի դեմքը «Հիմա էլ ընգել են էս տղու հետևից, մոռանալով շատ կարևոր մի բան» Աշտարակցի կինը սպանել է ամուսնու և նրա սիրուհու 3 ամսական երեխային ԱԱԾ-ն սկսում է. դիմադրությունն անիմաստ է Համակարգը կաթվածահար է. Նիկոլ Փաշինյանն ուժեղ քայլ է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Գրետա մայրիկի հոգեհանգստի արարողությանը.(Տեսանյութ) Կրթության նախարարը ուղիղ եթերում խոսել է սերիալների մասին. (Տեսանյութ) «Ասում էի չէ՞, մի՛ արեք. կյանքը դաժան բան ա». ԿԳ նախարարի այցելած 189 դպրոցի նախկին ուսուցիչը` տնօրենին Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Իսկական սառը ցնցուղ դպրոցների տնօրենների համար ԳԻՏԻ՞ ԱՅԴ ՄԱՍԻՆ ՀՐԱՆՈՒՇԸ․․․ Վարկերի տոկոսների վճարումը մեկ տարով կարող է սառեցվել. «Փաստ» ԱԱԾ պետը՝ Սաշիկ Սարգսյանի և այլ գործարարների մոտ ստուգումներ իրականացնելու մասին Սերժ Սարգսյանի շարունակվող պարտիան. ո՞րն է նրա հույսը Փաշինյանը փորձում է ցուցադրել՝ առանձնատան մոտ գտնվող շակալներին. (Video) Նիկոլ Փաշինյանի տղան առանձնատանը հանդիպել է Սերժ Սարգսյանին, ինքը՝ ոչ Բաղրամյան 26-ից դատարաններին ուղղված հրահանգներ չեն լինելու. Նիկոլ Փաշինյան Երևանում տեղի ունեցած զարհուրելի սպանությունը բացահայտվեց Ահազանգ. վարչապետի հանձնարարականից հետո զինվորը ծնողից համազգեստ ու պարագաներ է ուզել Փաշինյանի ցույց տվեց ծառայողական իր տունը և խոսեց հարևանների մասին Դուք լկտիաբար ստում եք, սիրելի ծնողներ. Գլումովի կինը բացահայտում է այլ փաստեր թիվ 189 դպրոցից. (տեսանյութ) Ինչ պայմաններում է ապրում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ինչու ծնողները որոշեցին դստերն անվանել Ռուզաննա Նիկոլ. պատմում է հայրը

Яндекс.Метрика
website by Sargssyan