Այսօր՝ 25 մայիսի 2018թ., 00:00

Եթե մենք նորմալ երկրում ապրեինք, Սամվել Սարգսյանի հետ խաղալու համար պետք է 250 անգամ քասթինգ անցնեինք. Սարգիս Գրիգորյան


 

«Ա Թի Վի» հեռուստաընկերությամբ մեկնարկած «Կարմիր բլուր» հեռուստասերիալի մասին Life.panorama.am-ն արդեն պատմել է: Այսօր այս նախագծի մասին ենք խոսել գլխավոր հերոսի՝ Սարգիս Գրիգորյանի հետ, ով պատմել է ոչ միայն նկարահանումների, այլեւ 2018-ի ծրագրերի մասին:
 
- Սարգիս, մեր վերջին հարցազրույցի ժամանակ նշել էիք, թե չեք ուզում այլեւս երկարատեւ սերիալներում նկարահանվել: Ինչո՞վ գրավեց «Կարմիր բլուրը», որ որշեցիք այս անգամ եւս ներկայանալ:
 
- Այո, ինչպես ասել եմ ժամանակին, նախընտրում եմ կարճաժամկետ սերիալներում նկարահանվել: Եթե անկեղծ լինեմ, ես նախընտրում եմ առհասարակ սերիալներում չնկարահանվել, բայց հաշվի առնելով երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, հաշվի առնելով ֆիլմերի սակավությունը, հաշվի առնելով այն, որ նկարահանվող ֆիլմերն էլ կարծես երկարաշունչ սերիալների  առաջին սերիաները լինեն՝ հասկացա, որ սա իմ գործն է:
 
Ցավոք, այն դարաշրջանում եմ ապրում, երբ ավելի ակտուալ են սերիալները եւ դերասանի մասնագիտության մեջ դա մեծ տեղ է գրավում: Արդյունքում, ուզես, թե ոչ, առանձնանալ չես կարող: Ի վերջո, մասնագիտությանդ մեջ անընդհատ պետք է գործես, արդյունքում փորձում ես գտնել լավագույնը, որտեղ կներկայանաս:
 
Այս պարագայում սերիալային բազմազանության մեջ փորձեցի գտնել լավագույն խումբը եւ աշխատել: Իսկապես, Ելենա Արշակյանն ինձ համար հետաքրքիր տեսակ է, համատեղ աշխատանքից հետո հասկացա, որ նա կարողանում է եղած բյուջեի դիմած որակ ապահովել: Էլ չասեմ, որ վարկանիշային աղյուսակում այն առաջնային հորիզոնականում է:
 
- Գիտեմ, որ Ձեզ համար բացի մարդկային գործոններից, մեծ նշանակություն ոնի նաեւ սցենարը: Այս պարագայում ամեն բան Ձեր սրտո՞վ է:
 
- Սցենարի հեղինակ Անահիտ Մխիթարյանին եւս բավականին լավ եմ ճանաչում, գիտեմ նրա հնարավորությունները: Այստեղ հավաքված են մարդիկ, որոնք շատ լավ գիտեն սերիալի կառուցվածքը կազմելու առանձնահատկությունները: Ըստ սցենարի՝ ես տան ավագ որդին եմ, ում ուսերին է ընկած տան հոգսը:
 
Այստեղ նկարագրված է մարդկային փոխհարաբերություններ մոր եւ որդիների, հոր ու տղայի, երկու եղբայրների միջեւ: Հայի տեսակի մեջ այս գիծը, ցավոք, շատ տարածում ունի: Նման ճակատագրեր շատ են եղել 90-ակններին: Ես ու իմ սերնդակիցները հանգամանքների բերումով շուտ մեծացանք, ցուրտ ու մութ տարիներին մեծ դժվարությունների միջով ենք անցել:
 
Սևակի մեջ շատերը իրենց կտեսնեն, հայկական ընտանիքներում հաճախ է պատահում, երբ մեծ եղբայրն իրեն զոհում է փոքրի համար: Այստեղ ցույց է տրվում նաեւ փոքր եղբոր անշնորհակալությունը, որը եւս մեծ տարածում գտած խնդիր է: Երկու սերունդներ ներկայացնող եղբայրների կյանքը իսկապես հետաքրքիր է:  Անձամբ ինձ սցենարը շատ է դուր գալիս, ես այստեղ պարզապես չեմ խաղում, այլեւ հետեւում եմ:
 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
loading...
Փաշինյանը բարկացավ ՍԱՊԾ պետի վրա Նիկոլ Փաշինյանը չդիմացավ. (Տեսանյութ) ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել գեներալ-մայոր Արտակ Դավթյանը Ինչ ճակատագիր է սպասվում «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարին Գարեգին Չուգասզյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի մասին. (տեսանյութ) Ռիտա Սարգսյանն այդպես էլ չի կատարել իր խոստումը Ձերբակալվել է Միհրան Պողոսյանի օգնականը. (տեսանյութ) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է ժողովրդին «Չենք թողնելու, որ ինչ ուզեն, անեն էս երկրում»․ ինչ է հրահանգել Սերժ Սարգսյանը Քրեական հետապնդում է հարուցվել աննախադեպ թվով պաշտոնատար անձանց նկատմամբ. դատախազություն Փաշինյանը 12 տարեկան էր, երբ մայրը մահացել է. նրան և 2 եղբայրներին մեծացրել է հոր 2-րդ կինը Նիկոլ Փաշինյանի «հորդորով» հրաժարական տվողը Ինչ անակնկալ է պատրաստել Մակրոնը Փաշինյանին... Նիկոլ Փաշինյանի արձագանքը՝ Ժիրայր Սէֆիլյանի նամակին Տհաճ անակնկալ Տարոն Մարգարյանին. ԱԱԾ ժամկետից ժամեր առաջ Նիկոլ Փաշինյանն օլիգարխիային ցույց է տվել անհավատալին Արմինկան վերջապես խոսել է իր երեխայի հոր մասին Ազգուտակով` պաշտոնյա. Ովքե՞ր են Գարեգին Բ կաթողիկոսի կինն ու դուստրը Գների կտրուկ անկում. Ահա, թե որ ապրանքներն են էժանանալու «Դուք լվացել եք Ձեր ձեռքերը». Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի նամակը՝ Նիկոլ Փաշինյանին Շատ լավ լուր բոլոր նրանց համար, ովքեր ունեն վարկեր կամ նոր են պատրաստվում վերցնել. բանկերը սկսել են մրցակցել Աղմկոտ ձերբակալություններին ընդառաջ. ո՞վ է պատասխան տալու քսանամյա լռության համար Ծնողս 28 տարի ծառայել ա․․․ իսկ հունվարի 29-ին դարձել ա ազգի դավաճան… նոր զարգացումներ կուրսանտի դաժան սպանության գործով Շարմազանովն անդրադարձել է իր և Արմինկայի «ապորինի երեխայի» մասին տարածված լուրերին Կարևոր հայտարարություն Թբիլիսիից. նոր ճանապարհ Հայաստանի համար Սերժ Սարգսյանը` սպարապետի մոր հուղարկավորությանը. (Vide) 11-րդ բանակ կանչողները. ռուսահայ օլիգարխիայի դեմքը «Հիմա էլ ընգել են էս տղու հետևից, մոռանալով շատ կարևոր մի բան» Աշտարակցի կինը սպանել է ամուսնու և նրա սիրուհու 3 ամսական երեխային ԱԱԾ-ն սկսում է. դիմադրությունն անիմաստ է

Яндекс.Метрика
website by Sargssyan