Այսօր՝ 15 հուլիսի 2018թ., 00:00

Ծրագրված պայթյուն. Վենգերը Մոուրինյոյի հայ-քրդական զենքը կօգտագործի նրա իսկ դեմ


 

Չնայած «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը չէր բացառել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի «Չելսիի» հետ հանդիպմանը, անուամենայնիվ ավելի ուշ պարզ դարձավ, որ հայ կիսապաշտպանը բաց կթողնի լոնդոնյան դերբին:

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանն այլևս չի կարող ելույթ ունենալ Անգլիական լիգայի գավաթի այս խաղարկությունում, քանի որ այդ մրցաշարին մասնակցել է նաև «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Իր նորամուտը «Արսենալում» Մխիթարյանը ամենայն հավանականությամբ կնշի հունվարի 30-ին: Այդ օրը Արսեն Վենգերի գլխավորած թիմը Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի շրջանակներում կհյուրընկալվի «Սուոնսիին»:

Լրագրողների հետ հանդիպմանը Արսեն Վենգերը հայտարարել էր, որ Մխիթարյանը, ինչպես նաև «Արսենալի» կիսապաշտպանության գծի առաջատար Մեսութ Օզիլը կարող են միաժամանակ լինել մեկնարկային կազմում:

Որոշ փորձագետներ այն կարծիքին են, որ Մխիթարյանն ու Օզիլը կիսապաշտպանական օղակում մրցակիցներ են, և հայ ֆուտբոլիստը պետք է պայքարի հիմնական կազմում տեղ ունենալու համար: Վենգերի երեկվա հայտարարությունը փաստորեն ապացույցն է նրա, որ ֆրանսիացի մասնագետը մտադիր է ձևավորել Օզիլ-Մխիթարյան խաղային դուետ:

Դեռևս անցյալ տարվա մարտին բրիտանական մամուլում տեղեկություն տարածվեց, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում պայքար կմղի Օզիլի տրանսֆերի համար: Խոսվում էր, որ Մոուրինյոն «Յունայթեդի» կիսապաշտպանությունում նախապատրաստում է հայ-քրդական զենք՝ ի դեմս Մխիթարյանի և Օզիլի:

Մոուրինյոն գիտակցում էր, որ խաղային այս դուետը կարող է էապես փոխել թիմի խաղը և եղանակ ստեղծել Պրեմիեր լիգայում: Ամռանը Օզիլի տեղափոխությունը չկայացավ: Ավելին, ձմեռային պատուհանի ընթացքում, երբ հայտնի դարձավ, որ Մխիթարյանը տեղափոխվելու է «Արսենալ», Վենգերը հայտարարեց, որ Օզիլը չի հեռանա: Նշանակում է, որ Վենգերը Մոուրինյոյի նախապատրաստած հայ-քրդական զենքը նրա իսկ դեմ է օգտագործելու:

Ավելին, Մխիթարյան-Օզիլ դուետին, ըստ ամենայնի, կմիանա «Բորուսիայի» հարձակվող Օբամեյանգը, որը պատրաստվում է պայմանագիր կնքել «Արսենալի» հետ: Մխիթարյան-Օբամեյանգ խաղային դուետը ժամանակին ուժեղագույններից էր Բունդեսլիգայում:

Արսեն Վենգերը, հաշվի առնելով Օբամեյանգ-Մխիթարյան դուետի ներուժը, ավելացնում է նաև Օզիլին՝ առջևի գծում ստեղծելով հզոր մի եռանկյուն, որը կարող է շրջադարձային նշանակություն ունենալ «Արսենալի» համար:

Մանրամասներն՝ այստեղ

loading...
BBC-ն անդրադարձել է Սարգսյան եղբայրներին ու Ռոբերտ Քոչարյանին․ տեսանյութ Հեատքրքրի դրվագ` ԱԱ-2018-ի եզրափակչի ժամանակ. (Photo) Տեմպով Նիկոլի փչացման պրոցես է գնում Սպասվում են եղանակի կտրուկ փոփոխություններ Արմեն Սարգսյանը Մոսկվա այցից առաջ զրկեց Ալիևին Նիկոլ Փաշինյանի կոշտ պատասխանը Վլադիմիր Պուտինին Դուք սա չեք տեսել. ինչպես են հանդիպել Փաշինյանն ու Թրամփը. տեսանյութ Մանկատանը ապրող փոքրիկի բանաստեղծությունը՝ նվիրված մորը Ռոբերտ Աբաջյանը երևի չի էլ հասկացել՝ ինչ է կատարվում․ Կարպիս Փաշոյան «Լուսե տղա»-ի՝ Կարեն Մարգարյանի լուսանկարները Խուզարկել են Արթուր Աղաբեկյանի հայրական տունը. գեներալ Մանվելի «հետքերն» են փնտրել «Էս գիշերվա խավարի մեջ իմ համար լույս մարեց». մահացել է ակտիվիստ Կարեն Մարգարյանը Փոխվարչապետը 27 վայրկյանում 4 անգամ հասցրեց կրկնել նույն բառը․ (տեսանյութ) «Կյանքի խոսք» եկեղեցու հետևորդ կառավարության անդամը «քոռ» է անվանել Լևոն Տեր-Պետրոսյանին Սեյրան Օհանյանի «արքայական ամրոցը» Վահագնի թաղամասում. (տեսանյութ) Հայ հայտնիներ, ովքեր մինչև աքաղաղի կանչը ուրացան Ռիտա Սարգսյանին Նիկոլ Փաշինյանի կոշտ պատասխանն Ադրբեջանին. վարչապետի ցնցող ելույթը Մելանյան ստիպել է Թրամփին խանդել․.. Մանվելը թուրք է, անունն էլ Մահմե՞դ. 16 տարի տարածված թռուցիկի պատմությունը ԱԱԾ-ի հերոսացումը շատ վտանգավոր է․ Փաշինյանն անհապաղ պետք է 3 կարևոր օրենք ընդունի Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանից բերման ենթարկում Սաշիկ Սարգսյանի որդուն Ինչու է դերասանուհին զրկվել Ստանիսլավսկու թատրոն վերադառնալու հնարավորությունից Էմիլ Գшլստյանի «Իջևանա նախշուն բաջի» երգի տեսանյութը մեծ սկանդալ է առաջացրել «Փարիզյան սուրճ»-ի հիմնադիրը՝ նախկին ամուսնու և Սերժի Վաչոյի հանցագործությունների մասին Let’s do պաչիկ. Նիկոլ Փաշինյանը՝ Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպմանը Արտակարգ դեպք Արարատի մարզում. երիտասարդ զույգը իրենց հարսանիքից վերադառնալով՝ տները հայտնաբերել են թալանված․ (տեսանյութ) Արտակ Զեյնալյանը հաղորդագրություն է տարածել Հալաբյան փողոցում մեքենաներ են այրվում. (տեսանյութ) «Ես «Կյանքի խոսք» եկեղեցու հետևորդ եմ, իմ հավատքը դա է». ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Վարչապետի նստավայրի մոտ քաղաքացին ինքնահրկիզման փորձ է արել

Яндекс.Метрика
website by Sargssyan