Այսօր՝ 16 հուլիսի 2018թ., 00:00

Մահից առաջ երգչուհու վերջին խոստովանանքը. ի՞նչն էր նրան տանջում, որ մահից ավելի սարսափելի էր


 

2015 թվականին ռոմանսի թագուհի (չեմ վարանում այդպես անվանել) Մարիետա Բադալյանը «խոստովանանք էր արել»՝ քառասուն տարի բեմում երգելուց հետո․

«Ես էլ չգիտեմ, թե ինչու եմ գրում, բայց դե գրում եմ էլի.... Ժողովուրդն ասում է, երբ հոգս ու ցավ ես ունենում լաց եղիր, մի կուտակիր ներսդ, սիրտդ կճնշի.... Լացե՞լ...հնարավոր է նաև լաց լինեմ...դեռ ինչ որ բան խանգարում է այդ պրոցեսին, դեռ ինչ որ հույս եմ փայփայում, որ , ո՞վ գիտի, միգուցե ինչ որ բան փոխվի, շտկվի.....

․․․Իսկ հիմա եկավ պահը, որ ասեմ, որ բարձրյալն ինձ պարգևած ընծան՝ երգելու կարողությունը ետ վերցրեց, ես զրկվեցի լիարժեք շնչելու կարողությունից, արդյունքում , բնականաբար՝ նաև երգելու,,,,

Այդքանից հետո նրա ապրումները պատկերացնու՞մ եք, որը փորձել էր արտահայտել բառերով։

«Ես այսօր լսում էի իմ հին ու նոր ձայնագրությունները, լսում էի ու լսում , և այստեղ էր, որ աչքերիցս արցունքներ հոսեցին...և միթե՞ դա հավասար չի՝ կույրի կամ համրի զգացողությանը, երբ մեղեդին ուզում է դուրս գալ ձայնալարերից, բայց կոկորդդ սեղմվում է, և քեզ հիշեցնում, որ իզուր է ամեն ջանք...

Եվ միթե՞ սա մահից էլ ավելի հզոր չէ, երբ գիտես, որ քո համար երգելը կյանք է եղել, իսկ հիմա՞... Այն ինձ հետ եղել է և՝ ուրախության և՝ տխրության պահերին, նա ինձ համար պահապահ հրեշտակի դերում է եղել...

Ես առողջության հետ միասին կորցրեցի լիարժեք ժպտալու կարողությունից, թերևս, միայն թոռնիկներիս հետ եմ մի պահ վերանում իրականությունից , և դեռ աչքերս ունակ են ժպտալու...»

Նույն ժամանակ երգչուհու ֆեյսբուքյան էջում արձագանքել էին․

Մարի Բարսեղյան-Խանջյան

Սիրելի՛ Մարիետա Բադալյան, իսկական , զգայական ցավ զգացի Ձեր խոսքերից , ցավում եմ, որ դուք առողջության հոգսեր ու ցավ ունեք....Դուք այնքան լավ ու գեղեցիկ , մաքուր ու ազնիվ հույզեր եք պարգևել մեզ, որ Ձեր տվածով գեղեցիկի ու ոգեղենի իրական ու մեծ դղյակ եք կառուցել...

Загрузка...

Մայրը ցանկանում է,

Մի՛ վհատվեք....Երաժշտական Ձայնը անսպառ չի լինում, որքան էլ մեր ժողովուրդը մաղթում է՝ Ձայնդ՝ անսպառ....Կարևորը Ձեր առողջությունն է, վերականգնե՛ք այն, ապրե՛ք առողջ և վայելե՛ք կյանքը մեզ պես՝ սովորական մահկանացուներիս պես , որ երբեք չենք երգել ու չենք կարողացել երբէ երգել....

Դուք՝ մտավորականի Ձեր անուշ, ազնիվ ու հուզիչ երգերով շատերի հոգուն բալասան եք եղել...Փորձե՛ք լսել Ձեր երգերն այնպես,ասես ուրիշն է երգում , ու վայելեք նրա երգի՝ աղբյուրի պես զուլալ մաքրությունը....

Ձեր երգը Ձեզ կապաքինի, հավատացնում եմ... Ձեր հաջորդ գրառումը թող լինի լրագրողական գեղեցիկ մի ակնարկ, թե ինչպես Դուք ապաքինվեցիք և տանը , քթի տակ մեղմիկ երգ եք շշնջում ..... Մենք Ձեզ սիրում ենք, իսկ ՍԵՐԸ ՀՐԱՇՔՆԵՐ Է ԳՈՐԾՈՒՄ.....

Իսկ այսօր այս լացող եղանակին ականջումս Մարիետայի ձայնն է՝ դեղնած դաշտերին իջել է աշուն։ Նա չկա։ Բայց չերգելը նրա համար ավելի սարսափելի էր․** «Եվ միթե՞ սա մահից էլ ավելի հզոր չէ, երբ գիտես, որ քո համար երգելը կյանք է եղել, իսկ հիմա՞...». գրու է Hraparak.am-ը:

Загрузка...

loading...
BBC-ն անդրադարձել է Սարգսյան եղբայրներին ու Ռոբերտ Քոչարյանին․ տեսանյութ Հեատքրքրի դրվագ` ԱԱ-2018-ի եզրափակչի ժամանակ. (Photo) Տեմպով Նիկոլի փչացման պրոցես է գնում Սպասվում են եղանակի կտրուկ փոփոխություններ Արմեն Սարգսյանը Մոսկվա այցից առաջ զրկեց Ալիևին Նիկոլ Փաշինյանի կոշտ պատասխանը Վլադիմիր Պուտինին Դուք սա չեք տեսել. ինչպես են հանդիպել Փաշինյանն ու Թրամփը. տեսանյութ Մանկատանը ապրող փոքրիկի բանաստեղծությունը՝ նվիրված մորը Ռոբերտ Աբաջյանը երևի չի էլ հասկացել՝ ինչ է կատարվում․ Կարպիս Փաշոյան «Լուսե տղա»-ի՝ Կարեն Մարգարյանի լուսանկարները Խուզարկել են Արթուր Աղաբեկյանի հայրական տունը. գեներալ Մանվելի «հետքերն» են փնտրել «Էս գիշերվա խավարի մեջ իմ համար լույս մարեց». մահացել է ակտիվիստ Կարեն Մարգարյանը Փոխվարչապետը 27 վայրկյանում 4 անգամ հասցրեց կրկնել նույն բառը․ (տեսանյութ) «Կյանքի խոսք» եկեղեցու հետևորդ կառավարության անդամը «քոռ» է անվանել Լևոն Տեր-Պետրոսյանին Սեյրան Օհանյանի «արքայական ամրոցը» Վահագնի թաղամասում. (տեսանյութ) Հայ հայտնիներ, ովքեր մինչև աքաղաղի կանչը ուրացան Ռիտա Սարգսյանին Նիկոլ Փաշինյանի կոշտ պատասխանն Ադրբեջանին. վարչապետի ցնցող ելույթը Մելանյան ստիպել է Թրամփին խանդել․.. Մանվելը թուրք է, անունն էլ Մահմե՞դ. 16 տարի տարածված թռուցիկի պատմությունը ԱԱԾ-ի հերոսացումը շատ վտանգավոր է․ Փաշինյանն անհապաղ պետք է 3 կարևոր օրենք ընդունի Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանից բերման ենթարկում Սաշիկ Սարգսյանի որդուն Ինչու է դերասանուհին զրկվել Ստանիսլավսկու թատրոն վերադառնալու հնարավորությունից Էմիլ Գшլստյանի «Իջևանա նախշուն բաջի» երգի տեսանյութը մեծ սկանդալ է առաջացրել «Փարիզյան սուրճ»-ի հիմնադիրը՝ նախկին ամուսնու և Սերժի Վաչոյի հանցագործությունների մասին Let’s do պաչիկ. Նիկոլ Փաշինյանը՝ Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպմանը Արտակարգ դեպք Արարատի մարզում. երիտասարդ զույգը իրենց հարսանիքից վերադառնալով՝ տները հայտնաբերել են թալանված․ (տեսանյութ) Արտակ Զեյնալյանը հաղորդագրություն է տարածել Հալաբյան փողոցում մեքենաներ են այրվում. (տեսանյութ) «Ես «Կյանքի խոսք» եկեղեցու հետևորդ եմ, իմ հավատքը դա է». ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Վարչապետի նստավայրի մոտ քաղաքացին ինքնահրկիզման փորձ է արել

Яндекс.Метрика
website by Sargssyan