Այսօր՝ 27 մայիսի 2018թ., 00:00

70 ադրբեջանցու հետ մարտի բռնված կրտսեր սերժանտը պատմում է իր ամենամեծ կորուստի մասին. (Video)


 

Կրտսեր սերժանտ Ռազմիկ Գասպարյանը ծառայում է հատուկ նշանակության ջոկատում: Պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո նախընտրում է դառնալ պայմանագրային զինծառայող: 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ Ռազմիկը եղել է Թալիշում, հիշում է, որ ապրիլի 2-ի լուսաբացին հակառակորդի ականն ընկել է գյուղի մեջ:

«Այդ ժամանակ ես մենակ էի, մեր ստորաբաժանումից ինձ մոտ մարդ չկար, բոլորը դիրքերում էին, իսկ մեր խումբը գյուղում հսկողություն էր իրականացնում, որպեսզի հակառակորդի դիվերսիոն խմբերը գյուղ չմտնեին:

Իմանալով, որ մեր տղաները վիրավորվել են, գնացի նրանց մոտ, բայց ճանապարհին հանդիպեցի հակառակորդին եւ միայնակ մարտի բռնվեցի: Կարողացել եմ հակառակորդին ետ պահել գյուղ մտնելուց»,-պատմում է Ռազմիկ Գասպարյանը եւ նշում, որ հակառակորդի մոտ 70 հոգանոց խումբը փորձել է իրեն շփոթեցնել եւ գերի վերցնել:

«Նրանք մեր հայկական համազգեստով էին, հայերեն էին խոսում, ինձ կանչում էին, ասում էին՝ արի ախպեր, ես հարցրեցի, թե մեր տղաները որտեղ են: Բայց մեր վիրավոր տղաները, տեսնելով, որ հակառակորդի կողմ եմ գնում, ինձ հասկացրին, որ թշնամիներն են, ու միանգամից ետ եկա»,-պատմում է կրտսեր սերժանտը:

 Ռազմիկ Գասպարյանն ասում է, որ թաքստոցից նկատել է, թե ինչպես ադրբեջանական հետախուզական հատուկ խումբն իրեն նշանառության տակ է վերցրել եւ այդ պահին միանգամից կտրուկ գործողությունների է դիմել:

 «Միանգամից վերցրեցի զենքս եւ նրանցից մեկին սպանեցի, որից հետո բոլորը պառկեցին: Այդ ընթացքում ես վերցրեցի մեր վիրավոր զինվորին եւ հեռացանք: Երբ նրանց տեսադաշտից դուրս եկանք, ես շրջանցեցի, այնպիսի դիրք ընդունեցի, որ թշնամին չիմանա՝ որտեղ եմ եւ այդտեղից սկսեցի նրանց մեկ-մեկ պառկացնել»,-ասում է Ռազմիկ Գասպարյանը եւ շարունակում․ 

- Մենք երեք օր հաց չենք կերել, բայց ոչ մեկս չենք հասկացել, որ սոված ենք: Խառը իրավիճակ էր, երկնքից կարկուտի նման իրենց հրետանին թափվում էր գյուղի վրա: Զինվորներ ունեինք, որ մինչեւ վերջին կաթիլ արյունը մնացել էին խրամատի մեջ:

Կրտսեր սերժանտն ասում է նաեւ, որ մարտական ընկերներին շրջափակումից հանելու, Թալիշ մտած ադրբեջանական հետախուզական հատուկ խմբին ետ մղելու, հրամանատարին փրկելու համար պարգեւատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով:

Ռազմիկ Գասպարյանին հաջողվել է նաեւ անցնել սահմանն այն կողմ եւ մարտական ընկերների հետ հայկական տարածք բերել ադրբեջանական տեխնիկան:

 

«Հակառակորդի զինվորները «Ուրալ»-ով եկել էին մեր դիրքի տարածք, բայց մերոնք կրակել էին, տեխնիկան թողել, գնացել էին: Գիշերը մտանք «Ուրալ»-ը բերեցինք»,-ասում է նա եւ նշում պատերազմի ամենակարեւոր ձեռքբերումը:

«Ես կարողացել եմ իմ մարտական ընկերոջը փրկել՝ թեկուզ իմ կյանքը վտանգելով: Սա իմ անձնական ձեռքբերումն է։ Քառօրյա պատերազմի ժամանակ իմ ամենամեծ կորուստը եղել է Սասուն Մկրտչյանը: Նա իմ ընկերն է եղել, իմ մարտական ընկերը: Ինձ ցավալի էին բոլորի կորուստը, բայց երբ կորցնում ես քո ընկերոջը, դա կրկնակի ցավ է»,-նշում է նա:

Ռազմիկ Գասպարյանը ծնունդով Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքից է: Պարտադիր զինվորական ծառայությունն անցկացրել է հատուկ նշանակության ջոկատում: 26-ամյա երիտասարդն ասում է, որ պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո շարունակելու է ծառայել հայրենիքին:

Ռազմիկն այժմ զբաղեցնում է ՀՀ ՊՆ N զորամասի 4-րդ հատուկ նշանակության ջոկատի 1-ին հատուկ նշանակության վաշտի 3-րդ խմբի հրամանատարի տեղակալի պաշտոնը. գրում է asparez.am-ը:

Մանրամասները՝ տեսանյութում

Загрузка...
loading...
ԱԱԾ պետից արդեն վախենում են. շատ նախկին պաշտոնյաներ պատրաստվում են արտագաղթել Գյումրեցի Սաթենիկն ու Գարիկ Մարտիրոսյանը հուզեցին «Ты супер!»–ի ժյուրիին. (Տեսանյութ) Ում էր կասկածում Նիկոլ Փաշինյանը 2004 թվականին՝ իր մեքենան պայթեցնելու մեջ Դատարանի որոշմամբ ՀՀԿ-ի գործունեությունը կարող է դադարեցվել Գալուստ Սահակյանի տղան միլիարդատեր է. որտեղի՞ց նրան 1 196 396 649 Նիկոլ Փաշինյանն՝ իր որդու հետ, կարևոր կոչով հանդես եկան Ինչ կրթություն ունեն նորանշանակ նախարարները «Էս չէ՞ր ձեր կուկլա վարչապետը և յուր բարեկոխումները». Ռոբերտ Անանյան Հրաչ Մուրադյանի բողոքը՝ Փաշինյանին «Մենք մեկ տարուց ավել է ինչ չենք ապրում համատեղ կյանքով, ամուսնալուծված ենք». Ա.Հարությունյան Ժամանակը բացել է Սերժից պատասխաններ ստանալու էջը. Վահան Շիրխանյանը բանտից նամակ է հղել ԱԱԾ հայտարարությունը կոռուպցիոն խոշոր բացահայտման մասին Արհեստական շնչառության ապարատ է միացված. դերասանուհու մայրը`դստեր վիճակի պատճառի և անհրաժեշտ գումարի մասին Առջևում նոր կտրուկ և անհրաժեշտ քայլեր են, որոնք անպայմանորեն արվելու են Ո՞վ է Վանեցյանի գեղեցկուհի տիկինը. լուսանկարներ Փաշինյանը բարկացավ ՍԱՊԾ պետի վրա Նիկոլ Փաշինյանը չդիմացավ. (Տեսանյութ) ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել գեներալ-մայոր Արտակ Դավթյանը Ինչ ճակատագիր է սպասվում «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարին Գարեգին Չուգասզյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի մասին. (տեսանյութ) Ռիտա Սարգսյանն այդպես էլ չի կատարել իր խոստումը Ձերբակալվել է Միհրան Պողոսյանի օգնականը. (տեսանյութ) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է ժողովրդին «Չենք թողնելու, որ ինչ ուզեն, անեն էս երկրում»․ ինչ է հրահանգել Սերժ Սարգսյանը Քրեական հետապնդում է հարուցվել աննախադեպ թվով պաշտոնատար անձանց նկատմամբ. դատախազություն Փաշինյանը 12 տարեկան էր, երբ մայրը մահացել է. նրան և 2 եղբայրներին մեծացրել է հոր 2-րդ կինը Նիկոլ Փաշինյանի «հորդորով» հրաժարական տվողը Ինչ անակնկալ է պատրաստել Մակրոնը Փաշինյանին... Նիկոլ Փաշինյանի արձագանքը՝ Ժիրայր Սէֆիլյանի նամակին Տհաճ անակնկալ Տարոն Մարգարյանին. ԱԱԾ ժամկետից ժամեր առաջ

Яндекс.Метрика
website by Sargssyan