Այսօր՝ 27 մայիսի 2018թ., 00:00

Ալիեւի տագնապը. զորավարժության սլաքի իրական ուղղությունը


 

Արցախի պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը հրավիրել է պաշտպանական բանակի հրամկազմի, ծառայության պետերի, հրամանատարների խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են համաբանակային նշանակության հարցեր եւ տրվել են հանձնարարականներ:

Արցախի պաշտպանության նախարարի խորհրդակցությունն անկասկած արձագանք է Ադրբեջանի սկսած լայնամասշտաբ զորավարժությանը, որի մասին հայտնի դարձավ օրերս: Այդ զորավարժությանը մասնակցելու է մոտ 25 հազար զինվորական, հազարից ավելի ծանր տեխնիկա, օդուժ, փորձարկվելու է լեռնային պայմաններում պաշտպանության եւ հակահարձակման սցենար:

Ըստ զորավարժության լեգենդի, հայկական զինուժը հարձակվում է, դիրքեր գրավում, հետո ադրբեջանցիները պետք է հետ մղեն եւ վերագրավեն դիրքերը:
Ադրբեջանի լայնամասշտաբ զորավարժությունը Հայաստանում գնահատվել է որպես

Ալիեւի նախընտրական քայլ, այն «նախընտրական գաղափարախոսության» համատեքստում, որի վրա նա փորձում է կառուցել ապրիլի 11-ի արտահերթ ընտրությանն իր այսպես ասած վերընտրությունը: Ալիեւն ակնհայտորեն շեշտադրվել է հակահայկականության վրա, ինչի մաս էր նաեւ Երեւանի ու Զանգեզուրի մասին նրա հայտնի հայտարարությունը:

Ալիեւն իհարկե չունի այլ առավելություն, քանի որ տնտեսական վիճակը բոլորովին հեռու է հանրայնորեն իբրեւ նվաճում ներկայացնելուց, դա չի ունենա անհրաժեշտ էֆեկտ: Իսկ Ալիեւին անաղմուկ, կամ հնարավորինս անաղմուկ ընտրություն այդուհանդերձ պետք է:

Որքան էլ Ադրբեջանում ընդդիմությունը գրեթե ոչնչացված է, այդուհանդերձ Ալիեւի համար աղմկոտ կեղծիքը կառաջացնի առանց այդ էլ Արեւմուտքի հետ բարդ հարաբերության առավել բարդացում, միաժամանակ կթուլացնի Բաքվի դիրքերը նաեւ Ռուսաստանի եւ Իրանի, նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունում:

Ալիեւի համար հնարավորինս անաղմուկ վերարտադրվելու միակ հնարավորությունը մնում է ռազմա-հայրենասիրական խաղը եւ այդ համատեքստում հակահայությունը:
Մյուս կողմից, զորավարժության լեգենդը կառուցված է ուշագրավ ձեւով՝ Ադրբեջանը ոչ թե առաջին հարվածն է հասցնում, այլ ստանում այն, նույնիսկ կորցնում, հետո անցնում հակագրոհի եւ վերականգնում դիրքերը:

Այստեղ առաջանում է մի փոքր հակասականություն, այն շռնդալից հաղթունակության հետ, որ Ալիեւը փորձում է ներկայացնել իր հանրությանը: Չէ՞ որ կարող են հարցնել, ինչու՞ մենք ոչ թե գրոհում ենք եւ «թուլացած» Հայաստանից վերցնում «մեր տարածքները», Ղարաբաղը, այլ պաշտպանվում ենք եւ ընդամենը վերականգնում դիրքերը:

Загрузка...

Այսինքն, զորավարժությունն իր լեգենդով մի տեսակ «պարտվողական» կամ «զգուշավոր» է ստացվում, ինչը մի փոքր տարօրինակ է: Տարօրինակ չէ իհարկե այն, որ Ադրբեջանը փաստացի չի պատկերացնում, որ ռազմական ճանապարհով կարող է հաղթել հայկական կողմին:

Ապրիլի քառօրյա պատերազմն այդ իմաստով Ադրբեջանի համար ունեցավ սթափեցնող էֆեկտ, եւ Բաքուն ներկայում կարող է ունենալ մի ակնկալիք՝ որ Հայաստանն աստիճանաբար թուլանա տնտեսա-քաղաքական, դեմոգրաֆիական առումով, ոչ թե ամրանա:

Այդ իմաստով, խնդիրը այստեղ է, իսկ դա առնվազն երեւի թե տարիների, նվազագույնը տասնամյակի ժամանակ ու տարածություն է, որում կստացվեն առանցքային հարցերի պատասխանները:

Տարօրինակ է այն, որ Ադրբեջանը զորավարժությամբ փաստացի ցույց է տալիս իր այդ «մտահոգությունները»: Եվ այդ իմաստով առնվազն հարաբերական է, որ զորավարժությունն ունի զուտ քարոզչական նպատակ:


Դա չի նշանակում, որ դրա նպատակը ռազմական գործողության անցնելն է: Իհարկե, հույժ կարեւոր է հայկական զինուժի զգոնությունը, եւ այդ իմաստով Արցախի պաշտպանության նախարարի խորհրդակցությունը իրավիճակին միանգամայն անհրաժեշտ ու համարժեք արձագանք է. / Ամբողջությամբ՝ այստեղ

Загрузка...
loading...
ԱԱԾ պետից արդեն վախենում են. շատ նախկին պաշտոնյաներ պատրաստվում են արտագաղթել Գյումրեցի Սաթենիկն ու Գարիկ Մարտիրոսյանը հուզեցին «Ты супер!»–ի ժյուրիին. (Տեսանյութ) Ում էր կասկածում Նիկոլ Փաշինյանը 2004 թվականին՝ իր մեքենան պայթեցնելու մեջ Դատարանի որոշմամբ ՀՀԿ-ի գործունեությունը կարող է դադարեցվել Գալուստ Սահակյանի տղան միլիարդատեր է. որտեղի՞ց նրան 1 196 396 649 Նիկոլ Փաշինյանն՝ իր որդու հետ, կարևոր կոչով հանդես եկան Ինչ կրթություն ունեն նորանշանակ նախարարները «Էս չէ՞ր ձեր կուկլա վարչապետը և յուր բարեկոխումները». Ռոբերտ Անանյան Հրաչ Մուրադյանի բողոքը՝ Փաշինյանին «Մենք մեկ տարուց ավել է ինչ չենք ապրում համատեղ կյանքով, ամուսնալուծված ենք». Ա.Հարությունյան Ժամանակը բացել է Սերժից պատասխաններ ստանալու էջը. Վահան Շիրխանյանը բանտից նամակ է հղել ԱԱԾ հայտարարությունը կոռուպցիոն խոշոր բացահայտման մասին Արհեստական շնչառության ապարատ է միացված. դերասանուհու մայրը`դստեր վիճակի պատճառի և անհրաժեշտ գումարի մասին Առջևում նոր կտրուկ և անհրաժեշտ քայլեր են, որոնք անպայմանորեն արվելու են Ո՞վ է Վանեցյանի գեղեցկուհի տիկինը. լուսանկարներ Փաշինյանը բարկացավ ՍԱՊԾ պետի վրա Նիկոլ Փաշինյանը չդիմացավ. (Տեսանյութ) ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել գեներալ-մայոր Արտակ Դավթյանը Ինչ ճակատագիր է սպասվում «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարին Գարեգին Չուգասզյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի մասին. (տեսանյութ) Ռիտա Սարգսյանն այդպես էլ չի կատարել իր խոստումը Ձերբակալվել է Միհրան Պողոսյանի օգնականը. (տեսանյութ) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է ժողովրդին «Չենք թողնելու, որ ինչ ուզեն, անեն էս երկրում»․ ինչ է հրահանգել Սերժ Սարգսյանը Քրեական հետապնդում է հարուցվել աննախադեպ թվով պաշտոնատար անձանց նկատմամբ. դատախազություն Փաշինյանը 12 տարեկան էր, երբ մայրը մահացել է. նրան և 2 եղբայրներին մեծացրել է հոր 2-րդ կինը Նիկոլ Փաշինյանի «հորդորով» հրաժարական տվողը Ինչ անակնկալ է պատրաստել Մակրոնը Փաշինյանին... Նիկոլ Փաշինյանի արձագանքը՝ Ժիրայր Սէֆիլյանի նամակին Տհաճ անակնկալ Տարոն Մարգարյանին. ԱԱԾ ժամկետից ժամեր առաջ

Яндекс.Метрика
website by Sargssyan