Այսօր՝ 15 հուլիսի 2018թ., 00:00

Թղթի հաստության հեռախոս, որը կես ժամ լիցքավորելով կարելի է 3 տարի օգտագործել. Հայ գիտնականի համահեղինակած գյուտը


 

Քեմբրիջի համալսարանի հայազգի շրջանավարտի համահեղինակած գյուտը կարող է հեղափոխություն մտցնել էներգիայով աշխատող սարքերի արտադրության բնագավառում:

«Լույս» հիմնադրամի կրթաթոշակառու Ամալյա Կոստանյանը Քեմբրիջի համալսարանի իր թիմակիցների հետ զբաղվում է նանոկառուցվածքների աճեցմամբ, դրանց հիման վրա նոր սերնդի էկրանների նախագծմամբ, որոնք ամբողջությամբ ածխածնային հիմքով են:

«Դրանք շահավետ են նրանով, որ կարող են նախագծվել նոր տեսակի նյութերով, որոնք ամբողջովին ստացվում են լաբորատոր պայմաններում և այն հատկություններով, որ մենք ենք ուզում:

Մենք կարող ենք ստեղծել այնպիսի սարքեր, որոնք ամբողջովին մեր միջավայրը կփոխեն, հնարավորություն կտան մասսայական արտադրության մեջ սիլիցիումային հիմքով արտադրվող սարքերը փոխել նանոկառուցվածքների հիման վրա ստեղծվող սարքերով», «Արմենպրես»-ի փոխանցմամբ`ասաց Ամալյա Կոստանյանը:

Загрузка...

Գյուտարարի խոսքով` Քեմբրիջի համալսարանի հետ արդեն պատենտը ստացել են, այս պահին մտածում են զանգվածային արտադրության մասին: Քանի որ նորարարության հիմքում հիմնականում օրգանական նյութերով արտադրության կազմակերպումն է, այն հնարավոր կլինի կիրառել ցանկացած ինդուստրիայում:

«Պատկերացրեք հեռախոսները, պլանշետները լինեն թղթի հաստության, և դրանց սնուցման համար համարյա էներգիա հարկավոր չլինի: Կարող են կիրառվել բժշկության մեջ, օրինակ, սարքեր կան, որոնք օրվա ընթացքում ստուգում են սրտի, մնացած օրգանների աշխատանքը:

Դրանք կարող ես անընդհատ կրել մարմնիդ վրա, քանի որ ածխածնային հիմքով են, կյանքի հետ համատեղելի են»,-ավելացրեց երիտասարդ գիտնականը` հավելելով, որ արտադրանքը բավական էժան կլինի, քանի որ դրանց ստեղծման համար համարյա նյութ չի օգտագործվում, իսկ աշխատացնելու համար` չափազանց քիչ էներգիա: «Կես ժամ էներգիա կուտակելով` հնարավոր կլինի այդ սարքը երեք տարի օգտագործել»:

Ամալյա Կոստանյանը տեղեկացրեց, որ ներկայում քննարկում են, թե ինչ ռեսուրսներով կարելի է նման տեխնոլոգիայով աշխատող լաբորատորիա հիմնել Հայաստանում:

Загрузка...
loading...
BBC-ն անդրադարձել է Սարգսյան եղբայրներին ու Ռոբերտ Քոչարյանին․ տեսանյութ Հեատքրքրի դրվագ` ԱԱ-2018-ի եզրափակչի ժամանակ. (Photo) Տեմպով Նիկոլի փչացման պրոցես է գնում Սպասվում են եղանակի կտրուկ փոփոխություններ Արմեն Սարգսյանը Մոսկվա այցից առաջ զրկեց Ալիևին Նիկոլ Փաշինյանի կոշտ պատասխանը Վլադիմիր Պուտինին Դուք սա չեք տեսել. ինչպես են հանդիպել Փաշինյանն ու Թրամփը. տեսանյութ Մանկատանը ապրող փոքրիկի բանաստեղծությունը՝ նվիրված մորը Ռոբերտ Աբաջյանը երևի չի էլ հասկացել՝ ինչ է կատարվում․ Կարպիս Փաշոյան «Լուսե տղա»-ի՝ Կարեն Մարգարյանի լուսանկարները Խուզարկել են Արթուր Աղաբեկյանի հայրական տունը. գեներալ Մանվելի «հետքերն» են փնտրել «Էս գիշերվա խավարի մեջ իմ համար լույս մարեց». մահացել է ակտիվիստ Կարեն Մարգարյանը Փոխվարչապետը 27 վայրկյանում 4 անգամ հասցրեց կրկնել նույն բառը․ (տեսանյութ) «Կյանքի խոսք» եկեղեցու հետևորդ կառավարության անդամը «քոռ» է անվանել Լևոն Տեր-Պետրոսյանին Սեյրան Օհանյանի «արքայական ամրոցը» Վահագնի թաղամասում. (տեսանյութ) Հայ հայտնիներ, ովքեր մինչև աքաղաղի կանչը ուրացան Ռիտա Սարգսյանին Նիկոլ Փաշինյանի կոշտ պատասխանն Ադրբեջանին. վարչապետի ցնցող ելույթը Մելանյան ստիպել է Թրամփին խանդել․.. Մանվելը թուրք է, անունն էլ Մահմե՞դ. 16 տարի տարածված թռուցիկի պատմությունը ԱԱԾ-ի հերոսացումը շատ վտանգավոր է․ Փաշինյանն անհապաղ պետք է 3 կարևոր օրենք ընդունի Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանից բերման ենթարկում Սաշիկ Սարգսյանի որդուն Ինչու է դերասանուհին զրկվել Ստանիսլավսկու թատրոն վերադառնալու հնարավորությունից Էմիլ Գшլստյանի «Իջևանա նախշուն բաջի» երգի տեսանյութը մեծ սկանդալ է առաջացրել «Փարիզյան սուրճ»-ի հիմնադիրը՝ նախկին ամուսնու և Սերժի Վաչոյի հանցագործությունների մասին Let’s do պաչիկ. Նիկոլ Փաշինյանը՝ Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպմանը Արտակարգ դեպք Արարատի մարզում. երիտասարդ զույգը իրենց հարսանիքից վերադառնալով՝ տները հայտնաբերել են թալանված․ (տեսանյութ) Արտակ Զեյնալյանը հաղորդագրություն է տարածել Հալաբյան փողոցում մեքենաներ են այրվում. (տեսանյութ) «Ես «Կյանքի խոսք» եկեղեցու հետևորդ եմ, իմ հավատքը դա է». ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Վարչապետի նստավայրի մոտ քաղաքացին ինքնահրկիզման փորձ է արել

Яндекс.Метрика
website by Sargssyan