Այսօր՝ 20 ապրիլի 2018թ., 00:00

«Ինձ համար այս երկրում բաց դռներ չկան». Լուսինե Բադալյան


Լուլու եւ Ժակ հաղորդավարական զույգին մոտ տասը տարի է՝ հեռուստադիտողը տեսնում է էկրաններին: Մինչեւ վերջերս էլ նրանք գրեթե ամեն օր բարի առավոտ էին մաղթում բոլորին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերից, սակայն օրեր առաջ պարզ դարձավ, որ «Բարեւ, երկիր» առավոտյան ծրագիրը գնացել է անժամկետ արձակուրդ:

Հետեւաբար, միառժամանակ եթերում չեն լինելու նաեւ Ժակը եւ Լուլուն: Այս նորությունն անսպասելի է եղել վերջիններիս համար. նրանք մինչեւ վերջին օրը տեղյակ չեն եղել հաղորդման փակվելու մասին:

BRAVO.am-ը զրուցել է նրանց հետ՝ պարզելու՝ արդյոք աշխատանքի նոր առաջարկներ չեն ստացել այս ընթացքում, կամ երբ հեռուստադիտողը նրանց կրկին կտեսնի եթերում: Մեր զրույցը բավական անկեղծ ստացվեց:

 

Լուսինե Բադալյանն ասաց, որ նոր առաջարկ դեռ չի ստացել, եւ կարծում է՝ իր դեպքում դժվար էլ լինի.«Նախորդ փորձը ցույց տվեց, որ ինձ համար այս երկրում ամեն ինչ ծայրաստիճան բարդ է, ու գրեթե բաց դուռ չկա:

Երբ խնդիր եղավ «Կենտրոն» հեռուստաալիքի առավոտյան ծրագրում, կրկին շատ ծանր էր մեր դուրս գալը, որովհետեւ փոխադարձ մեծ սեր եւ հարգանք կար անձնակազմի միջեւ, տարիներ շարունակ համերաշխ աշխատել էինք միասին:

Ամեն դեպքում թե՛ ես, եւ թե՛ Ժակն այն հաղորդավարներից ենք, որոնց հետ, կարող եմ առանց ավելորդ համեստության ասել, դժվար չէ աշխատելը, ամենամեծ սխալներ թույլ տվողներից չենք, ու թվում էր՝ մեզ համար դժվար չի լինի աշխատանք գտնելը: Բայց ժամանակի ընթացքում ես հասկացա, որ ինձ համար դա ոչ թե դժվար է, այլ՝ անհնարին»:

Նա հասկացել է՝ խնդիրը ոչ թե իր պրոֆեսիոնալիզմի, մրցակցային չլինելու մեջ է, կամ որ իրեն չեն հավանում որպես հաղորդավարուհի, այլ անհասկանալի շատ խնդիրներ կան, որոնց մասին ինքն առանձնապես պատկերացում չունի.«Միայն մի բան գիտեմ, որ ինձ համար բացարձակապես բաց դռներ էլ չկան:

Այդ իսկ պատճառով «Երկիր Մեդիա»-ն մեծ ուրախություն էր ինձ համար, աշխատանքը կրկին վերսկսելու հնարավորություն էր: Ու հիմա չեմ թաքցնի՝ բավական ընկճված վիճակում եմ գտնվում, որովհետեւ հրաշալի գիտեմ՝ եթե «Երկիր Մեդիա»-ում չլինեն փոփոխություններ, ապա հնարավոր է՝ այս իրավիճակը շատ երկար տեւի»:

Լուսինեն ասաց՝ հաղորդման փակվելու մասին լուրն այնքան էլ անսպասելի չի եղել իրենց համար, քանի որ նման խոսակցություններ կային դեռ վաղուց.«Կար պայմանավորվածություն, որ դեկտեմբերին եզրափակելու ենք հաղորդաշարը ու նոր տարում այլեւս չենք վերսկսելու:

Այսինքն՝ այնպես չէ, որ միանգամից ձյուն մաղեց մեր բաց գլխին: Բայց քանի որ հունվարից նորից սկսվեց ծրագիրը, մեզ թվաց, թե անցել են բոլոր դժվարությունները, ու մենք կարող ենք հանգիստ աշխատել:

Մտքներովս չէր անցնում, որ այնուամենայնիվ, կփակվի հաղորդումը: Իհարկե, եթե փորձենք լավատեսորեն նայել այս ամենին, ապա կարող ենք ասել՝ ծրագիրը մեր պատկերացրածից ավելի երկար տեւեց:

Վստահ եմ՝ դա հեշտ որոշում չի եղել, քանի որ փոխադարձ սեր եւ հարգանք կար մեր ու անձնակազմի միջեւ, մեծ հաճույքով էինք բոլորս միասին աշխատում»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Загрузка...
loading...
Սերժ Թանկյանին հնարավոր է թույլ չտան Հայաստան ժամանել Թատրոնի դերասանուհու պահվածքը վրդովվեցրել է մարդկանց Հուզիչ տեսանյութ. հայրը նշում է աղջկա վերջին ծննդյան օրը. (Video) Եթե Հայաստանում հեղափոխություն լինի` դրա մեղավորը Աշոտի հարևանն է լինելու Նիկոլ Փաշինյանն ո՞ւմ է տեսնում վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանին կձերբակալե՞ն «Խնդրեցին մի քանի րոպե սպասել-չգնալ, մեկ էլ էս տոպրակները բերեցին». ոստիկանները ուտելիք են հյուրասիրել ցուցարարներին Սիրուշոյի գրառումը բորբոքել է մարդկանց. հիշել են Ռոբերտ Քոչարյանի հարս լինելը Էրեբունիում ցուցարարներին ծեծել են (տեսանյութ) Գեղեկցուհին մեքենայով փակել է փողոցը. ոստիկանները ոչինչ չեն կարողանում անել Ոստիկանները հրաժարվեցին ծեծել ժողովրդին՝ հանելով սաղավարտները. (Video) Ուր է կորել մեր Հայկոն. ինչ է պատահել նրան. ժողովուրդն անհանգիստ է Փառահեղ օր. Երեւանը տոտալ շրջափակելու կոչ Սիրուշոն դեմ է բռնություններին.... Գյումրիում 10 ոստիկան միացան ցուցարարներին Ով է Նիկոլ Փաշինյանի գեղեցկուհի կինը. Նիկոլի ընտանիքը. (Photo) Ռուսաստանում ձերբակալվել է հայ միլիարդատիրոջ եղբայրը Ով է Սերժ Սարգսյանի լուսանկարը ոստիկանության բաժանմունքից դուրս նետած տղամարդը Այս պահին ՊՊԾ գնդից դուրս եկան մեկ տանկ, մեկ բետեեռ և մեկ վաշտ ոստիկաններով լիքը ավտոբուս Սթիվեն Սիգալը օրեր անց կժամանի Հայաստան «Կյանքս դուխով». բերման են ենթարկել պատգամավոր Արարատ Միրզոյանի կնոջը Բերման ենթարկվածը բաժանմունքի պատուհանից շպրտել է Սերժ Սարգսյանի լուսանկարը. (տեսանյութ) Սերժի ու Քիմի տարբերությունը՝. (Ֆոտո) Հովհաննես Ազոյանը գրկեց Նիկոլին. հուզիչ էր. (տեսանյութ) Մարսելի հայերը ՀՀ հյուպատոսությունից հանել են Սերժ Սարգսյանի նկարը և այրել Օրվա կադրը. հարսին տարան ցուցարարների «շնորհավոր» բացականչությունների ու ծափերի ներքո Սերժ Սարգսյանի արձագանքը ցույցերին ու երթերին. (տեսանյութ) Հայաստանը ղեկավարում են 3 մաֆիոզներ. Շառլ Ազնավուր Նիկոլի վիրակապի արյունոտ սրտիկն ու դերասան Հովհաննես Ազոյանը Ախչի, հերիքա ուշունց տաս,- Արփինեի վրա բարկանում է գեներալ Սարոյանը. (քաղաքական հումոր)

Яндекс.Метрика
website by Sargssyan