Այսօր՝ 16 հուլիսի 2018թ., 00:00

Առեւտրի կենտրոնը հրդեհել են, սա դիտավորություն է. «Զիմնյայա վիշնյա»-ի գլխավոր տնօրեն


լուսանկարում՝ առեւտրի կենտրոնի գլխավոր տնօրենը

Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնի գլխավոր տնօրեն Նադեժդա Սուդդենոկը ցուցմունք է տվել՝ հրդեհի գործով հարուցված քրեական գործի շրջանակներում: Նրա խոսքերը տեղադրվել են Telegram-ի Huepub ալիքում, փոխանցում է Lenta-ն:

 

Գլխավոր տնօրենը համոզված է, որ հրդեհի պատճառը դիտավորությունն է: Նրա խոսքերով, նա մեկ անգամ չէ, որ առեւտրի կենտրոնից դուրս է հրավիրել գնչուական արտաքինով երիտասարդների, որոնք իրենց վատ են պահել՝ անվճար խաղացել են ավտոմատներով, գրել զուգարանների պատերին, նրանց մասին հաղորդում են թողել ոստիկանությունում, սակայն գնչուները պատասխանատվության չեն ենթարկվել ոչ մի անգամ:

«Կինոսրահների դռներն առեւտրի կենտրոնում երբեք չեն փակվել, ես ինքս եմ շրջայցեր կատարում, ինքս եմ հավաքում տարածքը»,-հայտարարել է Սուդդենոկը:

Հրդեհի մասին իմանալու առաջին իսկ պահին նա իր աշխատակիցներին հարցրել է՝ արդյո՞ք հաջողվել է բոլորին դուրս բերել առեւտրի կենտրոնից, ինչին ի պատասխան աշխատակիցները հայտնել են, որ ամեն բան կարգին է:

Կնոջ պատմելով, ինքը հետո է միայն իմացել փակված կինոդահլիճների ու զոհերի մասին. «Աշխատակիցը, որին ես հարցրել եմ, ասել է, որ պայթյուն է լսել մանկական գոտուց ու տեսել է կրակի սյունը, խաղային ատրակցիոնները չէին կարող այդպես բռնկվել, սա դիտավորյալ այրում է եղել»,-եզրափակել է գլխավոր տնօրենը:

Նա չի ընդունել իր մեղքը կատարվածում, փոխանցում է «360» ալիքը, կինը նշել է, որ ինքը կատարել է իր առջեւ դրված բոլոր աշխատանքային պարտավորությունները:

Նադեժդա Սուդդենուկին կալանավորել են առեւտրի կենտրոնում բռնկված հրդեհի քրեական գործի շրջանակներում, որի արդյունքում 64 մարդ էր զոհվել, 41-ը՝ երեխաներ:

Ընդհանուր առմամբ, ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում հսկիչն է, որն հրդեհի ազդանշանային համակարգի հրահանգիչն անջատել էր:

Загрузка...
loading...
BBC-ն անդրադարձել է Սարգսյան եղբայրներին ու Ռոբերտ Քոչարյանին․ տեսանյութ Հեատքրքրի դրվագ` ԱԱ-2018-ի եզրափակչի ժամանակ. (Photo) Տեմպով Նիկոլի փչացման պրոցես է գնում Սպասվում են եղանակի կտրուկ փոփոխություններ Արմեն Սարգսյանը Մոսկվա այցից առաջ զրկեց Ալիևին Նիկոլ Փաշինյանի կոշտ պատասխանը Վլադիմիր Պուտինին Դուք սա չեք տեսել. ինչպես են հանդիպել Փաշինյանն ու Թրամփը. տեսանյութ Մանկատանը ապրող փոքրիկի բանաստեղծությունը՝ նվիրված մորը Ռոբերտ Աբաջյանը երևի չի էլ հասկացել՝ ինչ է կատարվում․ Կարպիս Փաշոյան «Լուսե տղա»-ի՝ Կարեն Մարգարյանի լուսանկարները Խուզարկել են Արթուր Աղաբեկյանի հայրական տունը. գեներալ Մանվելի «հետքերն» են փնտրել «Էս գիշերվա խավարի մեջ իմ համար լույս մարեց». մահացել է ակտիվիստ Կարեն Մարգարյանը Փոխվարչապետը 27 վայրկյանում 4 անգամ հասցրեց կրկնել նույն բառը․ (տեսանյութ) «Կյանքի խոսք» եկեղեցու հետևորդ կառավարության անդամը «քոռ» է անվանել Լևոն Տեր-Պետրոսյանին Սեյրան Օհանյանի «արքայական ամրոցը» Վահագնի թաղամասում. (տեսանյութ) Հայ հայտնիներ, ովքեր մինչև աքաղաղի կանչը ուրացան Ռիտա Սարգսյանին Նիկոլ Փաշինյանի կոշտ պատասխանն Ադրբեջանին. վարչապետի ցնցող ելույթը Մելանյան ստիպել է Թրամփին խանդել․.. Մանվելը թուրք է, անունն էլ Մահմե՞դ. 16 տարի տարածված թռուցիկի պատմությունը ԱԱԾ-ի հերոսացումը շատ վտանգավոր է․ Փաշինյանն անհապաղ պետք է 3 կարևոր օրենք ընդունի Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանից բերման ենթարկում Սաշիկ Սարգսյանի որդուն Ինչու է դերասանուհին զրկվել Ստանիսլավսկու թատրոն վերադառնալու հնարավորությունից Էմիլ Գшլստյանի «Իջևանա նախշուն բաջի» երգի տեսանյութը մեծ սկանդալ է առաջացրել «Փարիզյան սուրճ»-ի հիմնադիրը՝ նախկին ամուսնու և Սերժի Վաչոյի հանցագործությունների մասին Let’s do պաչիկ. Նիկոլ Փաշինյանը՝ Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպմանը Արտակարգ դեպք Արարատի մարզում. երիտասարդ զույգը իրենց հարսանիքից վերադառնալով՝ տները հայտնաբերել են թալանված․ (տեսանյութ) Արտակ Զեյնալյանը հաղորդագրություն է տարածել Հալաբյան փողոցում մեքենաներ են այրվում. (տեսանյութ) «Ես «Կյանքի խոսք» եկեղեցու հետևորդ եմ, իմ հավատքը դա է». ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Վարչապետի նստավայրի մոտ քաղաքացին ինքնահրկիզման փորձ է արել

Яндекс.Метрика
website by Sargssyan