Այսօր՝ 22 մայիսի 2018թ., 00:00

Կարեն Կարապետյանը կրակի հետ է խաղում. Իրավիճակը կտրուկ փոխվում է


 

Երեկ օրվա վերջին հայտնի դարձավ, որ այսօր ժամը 11-ին նախատեսված հանդիպումը Կարեն Կարապետյանի ու Նիկոլ Փաշինյանի միջեւ տեղի չի ունենալու: Նիկոլն այդ կապակցությամբ արել էր հետեւյալ հայտարարությունը.

«Ես այսօր վարչապետի պաշտոնակատարին, ԱԺ նախագահին եւ ՀՀԿ խմբակցության ղեկավարին առաջարկել եմ, որ բանակցությունները կայանանա 3+3 ֆորմատով, առաջարկել եմ, որ բանակցությունները լինեն լրագրողների ներկայությամբ, նշել եմ, որ մեր չորս կետերի շուրջ պիտի լինեն բանակցությունները:

Իրադարձությունները, սակայն, մեզ ստիպում են մտածել, որ ՀՀԿ-ում մտածում են Սերժ Սարգսյանի հրաժարականն օգտագործեն ՀՀԿ իշխանությունը պահպանելու համար։ Հարցը ՍերԺ Սարգսյանի անձի մեջ չէ, այլ համակարգի մեջ։ Եւ մենք չենք կարող ընդունել, որ վարչապետ նշանակվի ՀՀԿ որեւէ ներկայացուցիչ։

Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ ՀՀԿ-ն փորձում է Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ժողովրդի ցնծության ալիքը օգտագործել սեփական իշխանությունը պահպանելու համար։ ՀՀԿ-ն չ կարող շարունակել մնալ իշխանության։ Ժողովուրդը հաղթել է, եւ հաղթանակը պետք է ամրագրվի։

Մենք կոչ ենք անում վերսկսել քաղաքացիական անհնազանդության գործողությունները, ժամը 11-ից հավաքվել Հանրապետության հրապարակում։ Մեր շարժման որեւէ մասնակից չի համաձայնվի, որ սկսած գործը կիսատ թողնենք։ Մենք չենք կարող թույլ տալ, որ ՀՀԿ-ն սեփական լիդերին զոհաբերելով փորձի պահել իշխանությունը։

Կոչ ենք անում շարունակել քաղաքացիական անհնազանդության ակցիաները։ Հաղթանակը չի կարող դուրս պրծնել ժողովրդի ձեռքից։ Եւս մեկ շաբաթ է մեզ պետք՝ հաղթանակն ամրագրելու համար», ասել է Փաշինյանը։

Ավելի ուշ հայտարարություն է տարածել Կարեն Կարապետյանը.

«Ինչպես գիտեք՝ վաղը պետք է տեղի ունենար իմ և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ստեղծված իրավիճակը քննարկելու և լուծումներ փնտրելու համար:
Տեղեկացնում եմ, որ նախապես հայտարարված հանդիպումը տեղի չի ունենալու, քանի որ Նիկոլ Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ` մասնավորապես` հանդիպման ձևաչափի, օրակարգի և լուսաբանման առումով:

Վերջինիս կողմից առաջարկվել է մեր կողմից մասնակցող անձանց ցանկը, ինչպես նաև հայտարարվել, որ բանակցելու է բացառապես իր օրակարգի շուրջ: Սա նշանակում է ոչ թե բանակցություն կամ երկխոսություն, այլ բացառապես սեփական տեսակետը, օրակարգը հնչեցնել` ընդհուպ մինչև մեր փոխարեն մեր բանակցողներին որոշելով:

Ունենալով որոշակի փորձառություն բանակցությունների վարման հարցում՝ երբևէ նման ձևաչափով բանակցությունների մասին չեմ լսել:

Մտահոգ լինելով ստեղծված իրավիճակով` որպես գործադիր իշխանության ղեկավար, ունենալով պարտավորություն ապահովել մեր երկրի բնականոն ռիթմը, դիմում եմ Հայաստանի Հանրապետության նախագահին իր նախընտրած ձևաչափով կազմակերպելու հանդիպում խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի լայն սպեկտրի մասնակցությամբ` քննարկելու ստեղծված ներքաղաքական իրավիճակը և հնարավոր հանգուցալուծման ուղիները` ընդհուպ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում»:

Սա գործընթացի հրապարակային մասն է, դժվար է ասել, թե ինչ բանակցություններ են նախորդել այս հայտարարություններին:

Համենայնդեպս, Նիկոլ Փաշինյանը հստակ հայտարարել էր բանակցության օրակարգը՝ իշխանության անցնցում անցումը եւ ԱԺ առաջիկա նիստում ժողովրդի թեկնածուին վարչապետ նշանակելը, եւ համաձայնվելով հանդիպման՝ Կարեն Կարապետյանը փաստացի համաձայնվել է այս օրակարգին:

Այդ պարագայում հարց է առաջանում՝ ինչ տարբերություն, թե ովքեր են մասնակցում, եւ ԶԼՄ-ների ներկայությամբ է հանդիպումը, թե ոչ:

Հետաքրքիր է, որ ինչ որ առումով կրկնվում է Սերժ Սարգսյանի հետ Նիկոլի հանդիպման իրավիճակը: Կարեն Կարապետյանը դժգոհում է, որ հանդիպումը պետք է կայանա լրատվամիջոցների ներկայությամբ, եւ չի ուզում գնալ: Իսկ Սերժ Սարգսյանը գնացել էր, ու բոլորը տեսան նրան ողջ «հմայքով»:

Կարեն Կարապետյանը խոսում է արտահերթ ընտրության տարբերակի մասին, որը նաեւ Նիկոլի պահանջներից մեկն է, որպես իրավիճակի հանգուցալուծում: Սա առանցքային խնդիրն է, քանի որ չափազանց էական է, թե արտահերթ ընտրության ժամանակ ով է լինելու վարչապետը:

ՀՀԿ-ն ցանկանում է օգտագործել իրավիճակը եւ առայժմ իր ունեցած մեծամասնությունը՝ պահելու վարչապետի պաշտոնը, քանի որ այդ դեպքում հնարավորություն կունենա կրկին կեղծել ընտրությունը: Հակառակ պարագայում, հասկանալի է, որ ՀՀԿ-ն չի անցնի անցողիկ շեմը եւ պարզապես կանէանա:

Նկատելի է, որ ՀՀԿ-ն ժամանակ է փորձում ձգել ու կրկին ներկայանալ Կարեն Կարապետյանի դեմքով, ինչպես նախորդ ընտրությանը: Սերժ Սարգսյանը հեռանալով վարչապետի պաշտոնից, պահպանում է ՀՀԿ ղեկավարի պաշտոնը եւ ըստ այդմ՝ ստվերային կառավարումը: Տեղեկություններ կան, որ ՀՀԿ-ն այս օրերին մոբիլիզացնում է քրեական ռեսուրսը:

Իր հերթին, Կարեն Կարապետյանը երեկ ողջ օրը խորհրդակցությունների մեջ էր ուժայինների, այլոց հետ, ըստ ամենայնի քննարկվել է հենց բանակցության չեղարկումից հետո հնարավոր զարգացումների խնդիրը: 

Կարեն Կարապետյանն, այսպիսով, երկրորդ անգամ է ստանձնում ՀՀԿ-ին փրկելու դերը: Նա կրակի հետ է խաղում, այսպիսով կրելով նախորդ եւ հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը: գրում է Lragir.am-ը:

Загрузка...
loading...
Շատ լավ լուր բոլոր նրանց համար, ովքեր ունեն վարկեր կամ նոր են պատրաստվում վերցնել. բանկերը սկսել են մրցակցել Աղմկոտ ձերբակալություններին ընդառաջ. ո՞վ է պատասխան տալու քսանամյա լռության համար Ծնողս 28 տարի ծառայել ա․․․ իսկ հունվարի 29-ին դարձել ա ազգի դավաճան… նոր զարգացումներ կուրսանտի դաժան սպանության գործով Շարմազանովն անդրադարձել է իր և Արմինկայի «ապորինի երեխայի» մասին տարածված լուրերին Կարևոր հայտարարություն Թբիլիսիից. նոր ճանապարհ Հայաստանի համար Սերժ Սարգսյանը` սպարապետի մոր հուղարկավորությանը. (Vide) 11-րդ բանակ կանչողները. ռուսահայ օլիգարխիայի դեմքը «Հիմա էլ ընգել են էս տղու հետևից, մոռանալով շատ կարևոր մի բան» Աշտարակցի կինը սպանել է ամուսնու և նրա սիրուհու 3 ամսական երեխային ԱԱԾ-ն սկսում է. դիմադրությունն անիմաստ է Համակարգը կաթվածահար է. Նիկոլ Փաշինյանն ուժեղ քայլ է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Գրետա մայրիկի հոգեհանգստի արարողությանը.(Տեսանյութ) Կրթության նախարարը ուղիղ եթերում խոսել է սերիալների մասին. (Տեսանյութ) «Ասում էի չէ՞, մի՛ արեք. կյանքը դաժան բան ա». ԿԳ նախարարի այցելած 189 դպրոցի նախկին ուսուցիչը` տնօրենին Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Իսկական սառը ցնցուղ դպրոցների տնօրենների համար ԳԻՏԻ՞ ԱՅԴ ՄԱՍԻՆ ՀՐԱՆՈՒՇԸ․․․ Վարկերի տոկոսների վճարումը մեկ տարով կարող է սառեցվել. «Փաստ» ԱԱԾ պետը՝ Սաշիկ Սարգսյանի և այլ գործարարների մոտ ստուգումներ իրականացնելու մասին Սերժ Սարգսյանի շարունակվող պարտիան. ո՞րն է նրա հույսը Փաշինյանը փորձում է ցուցադրել՝ առանձնատան մոտ գտնվող շակալներին. (Video) Նիկոլ Փաշինյանի տղան առանձնատանը հանդիպել է Սերժ Սարգսյանին, ինքը՝ ոչ Բաղրամյան 26-ից դատարաններին ուղղված հրահանգներ չեն լինելու. Նիկոլ Փաշինյան Երևանում տեղի ունեցած զարհուրելի սպանությունը բացահայտվեց Ահազանգ. վարչապետի հանձնարարականից հետո զինվորը ծնողից համազգեստ ու պարագաներ է ուզել Փաշինյանի ցույց տվեց ծառայողական իր տունը և խոսեց հարևանների մասին Դուք լկտիաբար ստում եք, սիրելի ծնողներ. Գլումովի կինը բացահայտում է այլ փաստեր թիվ 189 դպրոցից. (տեսանյութ) Ինչ պայմաններում է ապրում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ինչու ծնողները որոշեցին դստերն անվանել Ռուզաննա Նիկոլ. պատմում է հայրը Դու խի՞ ես վերցրել քու վրեն. թեժ վիճաբանություն Ռուբեն Հայրապետյանի և Սուրեն Բաղդասարյանի միջև

Яндекс.Метрика
website by Sargssyan