Այսօր՝ 27 մայիսի 2018թ., 00:00

ՀՀԿ-ն ընդդիմություն է «աշխատում». Աշոտյանի երկար հարցը, Փաշինյանի հակիրճ պատասխանը


 

Ազգային ժողովում ընթանում է ընդդիմության առաջնորդ, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը իշխող Հանրապետական կուսակցության խմբակցության հետ: Փաշինյանին ՀՀԿ խմբակցության անդամներն ուղղում են հարցեր, որոնց մեծ մասը վերաբերում է Հայաստանի արտաքին քաղաքականությանը:

ՀՀԿ-ական պատգամավորները հիմնականում շեշտադրում են այն հարցերը, որոնց վերաբեյալ նախկնում Փաշինյանն ունեցել է այժմյան իր հայտարարություններից տարբերվող կարծիք: Դրանք վերաբերում են հատկապես ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում եւ Ռուսաստանի հետ հարաբերություններում Հայաստանի ունեցած պարտավորություններին:

Մասնավորապես ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Արմեն Աշոտյանը մեջբերեց Փաշինյանի՝ նախկինում արած հայտարարություններից. «ԵԱՏՄ-ում մնալու միակ հիմնավորումը շանտաժն է», «ԵԱՏՄ-ն ՀՀ-ին բացի վնասից ոչ մի օգուտ չի բերել», «ԵԼՔ-ը իշխանություններին 10/2 հաղթեց՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցով», «ԵԱՏՄ անդամակցությունից հետո ՀՀ-ն տարածքներ է կորցրել»:

Փաշինյանի նախկինում արված հայտարարություները մեջբերելուց հետո Աշոտյանը հարցեր ուղղեց վարչապետի թեկնածուին՝ ի՞նչ փոխվեց այս 6 ամսվա ընթացքում, որ գնահատականները ԵԱՏՄ կործանարար ազդեցությունը տարածքների կորստի վրա այսօր չեն հնչում:

Արդյո՞ք մտադիր եք ԵՄ-ի հետ ստորագրված համաձայնագիրը զրոյացնելու ու նոր համաձայնագիր ստորագրելու, հարցրեց Աշոտյանը:

Փաշինյանն արձագանքեց բավականին հակիրճ: «Առաջին հարցին արդեն պատասխանեցի», - ասաց նա՝ հավանաբար նկատի ունենալով Շարմազանովի հարցերին տված պատասխանը:

Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ գաղտնի չէ, որ ինքն անձամբ դեմ է քվեարկել Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին, ինչը նշանակում է, որ ինքը դեմ է եղել այդ գործընթացին: Բայց այնուամենայնիվ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է և լինելով քաղաքական ու պետական գործիչներ պետք է հաշվի նստել իրողությունների և փաստերի հետ.

«Բայց ես նաև ԱԺ-ում դեմ եմ քվեարկել ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությանն այն պատճառաբանությամբ, որ հատկապես արտաքին քաղաքական բնագավառում կտրուկ շրջադարձները շատ վտանգավոր կարող են լինել երկրի համար»,- ասել է Փաշինյանը:

«ԵՄ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ մեր պատկերացումների մասին արդեն հայտարարել եմ, որ պետք է զարգացնենք մեր հարաբերեությունները մեր բոլոր գործընկերների հետ, բայց չանենք դա մեկը մյուսի հաշվին:

Պոտենցիալը ճշգրիտ ու ամբողջությամբ չի օգտագործվել, ու մենք կփորձենք անել դա», - պաատսխանեց Փաշինյանը, որին արձագանքեց Աշոտյանը հետեւյալ կերպ. «Ինձ համար համոզիչ չէր». գրում է Armtimes.com-ը:

Загрузка...
loading...
ԱԱԾ պետից արդեն վախենում են. շատ նախկին պաշտոնյաներ պատրաստվում են արտագաղթել Գյումրեցի Սաթենիկն ու Գարիկ Մարտիրոսյանը հուզեցին «Ты супер!»–ի ժյուրիին. (Տեսանյութ) Ում էր կասկածում Նիկոլ Փաշինյանը 2004 թվականին՝ իր մեքենան պայթեցնելու մեջ Դատարանի որոշմամբ ՀՀԿ-ի գործունեությունը կարող է դադարեցվել Գալուստ Սահակյանի տղան միլիարդատեր է. որտեղի՞ց նրան 1 196 396 649 Նիկոլ Փաշինյանն՝ իր որդու հետ, կարևոր կոչով հանդես եկան Ինչ կրթություն ունեն նորանշանակ նախարարները «Էս չէ՞ր ձեր կուկլա վարչապետը և յուր բարեկոխումները». Ռոբերտ Անանյան Հրաչ Մուրադյանի բողոքը՝ Փաշինյանին «Մենք մեկ տարուց ավել է ինչ չենք ապրում համատեղ կյանքով, ամուսնալուծված ենք». Ա.Հարությունյան Ժամանակը բացել է Սերժից պատասխաններ ստանալու էջը. Վահան Շիրխանյանը բանտից նամակ է հղել ԱԱԾ հայտարարությունը կոռուպցիոն խոշոր բացահայտման մասին Արհեստական շնչառության ապարատ է միացված. դերասանուհու մայրը`դստեր վիճակի պատճառի և անհրաժեշտ գումարի մասին Առջևում նոր կտրուկ և անհրաժեշտ քայլեր են, որոնք անպայմանորեն արվելու են Ո՞վ է Վանեցյանի գեղեցկուհի տիկինը. լուսանկարներ Փաշինյանը բարկացավ ՍԱՊԾ պետի վրա Նիկոլ Փաշինյանը չդիմացավ. (Տեսանյութ) ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել գեներալ-մայոր Արտակ Դավթյանը Ինչ ճակատագիր է սպասվում «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարին Գարեգին Չուգասզյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի մասին. (տեսանյութ) Ռիտա Սարգսյանն այդպես էլ չի կատարել իր խոստումը Ձերբակալվել է Միհրան Պողոսյանի օգնականը. (տեսանյութ) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է ժողովրդին «Չենք թողնելու, որ ինչ ուզեն, անեն էս երկրում»․ ինչ է հրահանգել Սերժ Սարգսյանը Քրեական հետապնդում է հարուցվել աննախադեպ թվով պաշտոնատար անձանց նկատմամբ. դատախազություն Փաշինյանը 12 տարեկան էր, երբ մայրը մահացել է. նրան և 2 եղբայրներին մեծացրել է հոր 2-րդ կինը Նիկոլ Փաշինյանի «հորդորով» հրաժարական տվողը Ինչ անակնկալ է պատրաստել Մակրոնը Փաշինյանին... Նիկոլ Փաշինյանի արձագանքը՝ Ժիրայր Սէֆիլյանի նամակին Տհաճ անակնկալ Տարոն Մարգարյանին. ԱԱԾ ժամկետից ժամեր առաջ

Яндекс.Метрика
website by Sargssyan