Այսօր՝ 25 մայիսի 2018թ., 00:00

Քոչարյանի ճամպրուկը, Տեր-Պետրոսյանի լռությունը եւ Սերժ Սարգսյանի ուժը


 

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՆՏՎ ռուսական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, խոսելով Հայաստանում իրավիճակի եւ սպասվող քվեարկության մասին ասել է, թե իշխանությունը ճամպրուկ չէ, որ փոխանցվի Նիկոլ Փաշինյանին:
Քոչարյանի հայտարարությունը մեծ արձագանք է առաջացրել Հայաստանում:

Նա բավական հետաքրքիր բան է ասում: Իշխանությունը իսկապես ոչ թե հանձնում են, այլ վերցնում, ձեռք բերում, նվաճում: Դա որեւէ նոր իշխանության ամրության, կանխատեսելիության կարեւոր հիմքերից մեկն է:

Այլ հարց է, թե ինչպիսի որակ է պարունակելու այդ ամրությունը եւ կանխատեսելիությունը: Այստեղ էլ էական է, թե ինչպիսի մեթոդներով եւ այսպես ասած գաղափարա-արժեքային հիմքերով է վարցվել, նվաճվել, ձեռք բերվել իշխանությունը:

Այդ առումով, Նիկոլ Փաշինյանը իշխանությունը կարողացել է վերցնել, ձեռք բերել, նվաճել: Այսինքն, առաջին այսպես ասած պայմանը կամ ասպեկտը առկա է, բավարարված է:

Ըստ այդմ, իշխանությունը նրան չի հանձնվում, այլ փոխանցվում է՝ ելնելով քաղաքական գործընթացի արդյունքից, որը Նիկոլ Փաշինյանը բնորոշել է թավշյա հեղափոխություն: Թավշյա ձեւակերպումը տվյալ պարագայում առանցքային է:

Այդ տեսանկյունից, առկա է թերեւս երկրորդ կարեւոր մի պայման կամ ասպեկտ՝ Նիկոլ Փաշինյանը իշխանություն վերցնելու գործընթացի հիմքում դրել է հանրության դերը, քաղաքացու դերը, ինչպես նաեւ բռնությունը, թշնամանքը եւ հաշվեհարդարը բացառելու սկզբունքը, դրանից բխող հասարակական եւ ազգային համերաշխության մթնոլորտ վերականգնելու գաղափարը:

Դա հույժ կարեւոր է, որպեսզի Հայաստանում ձեւավորվող նոր իշխանությունը եւ ընդհանրապես նոր Հայաստանը կայուն կանխատեսելի եւ ամուր լինի առաջին հերթին հենց որակական հեռանկարի առումով: Կլինի, թե ոչ, իհարկե կախված է մի շարք այլ գործոններից, սակայն նախադրյալներն այդ առումով ձեւավորված եւ ձեւակերպված են համարժեք:

Այդ ֆոնին էլ խիստ անհամարժեք է երկրորդ նախագահ Քոչարյանի պահվածքը եւ գնահատականը, որտեղ նա խոսում է, թե Նիկոլ Փաշինյանը ստիպում է մեծամասնությանը գնալ իր խղճի դեմ:

Իրականում, ստեղծվել է հակառակ վիճակ, եւ մեծամասնությունը գուցե բացառիկ դեպքով, կամ խիստ հազվադեպ դեպքով, քվեարկելով Նիկոլի վարչապետության օգտին, քվեարկում է պետական շահի հանդեպ խղճով ու մտքով, որովհետեւ պետության շահը պահանջում է դա:

Ընդ որում, խնդիրը միայն թավշյա հեղափոխության արդյունքի հետ հաշվի նստելը չէ: Խոշոր հաշվով, մոտ երկու տասնամյակ իշխանության ղեկին գտնվող ՀՀԿ-ն իր անորակ կառավարման վատ արդյունքի պայմաններում ստացել է ոչ թե ազգային ատելության, այլ հենց ազգային համերաշխության ճանապարհով իշխանությունից հեռանալու հնարավորություն, որը անհրաժեշտ է թե այդ քաղաքական թիմին, թե առաջին հերթին պետությանը:

Այլ հարց է, որ երկրորդ նախագահի համար դա գուցե ընդունելի տարբերակ չէ, անխիղճ տարբերակ է, երբ իշխանությունը չի գնում ուժային դիմադրության, երբ ընդդիմությունը չի տալիս այդպիսի դիմադրության առիթ կամ պատճառ:

Այդ իրավիճակը Ռոբերտ Քոչարյանի համար թերեւս հասկանալի չէ: Բայց, գուցե չարժե խիստ դատել ու մեղադրել Քոչարյանին: Նա երբեք չի կարողացել լինել իր ժամանակից բարձր: Իսկ իր ժամանակը այժմ անցել է:

Խոսքը լայն իմաստով ժամանակի մասին է, որովհետեւ Քոչարյանն անցնող տասը տարում էր հրաժարվում հավատալ, որ իր ժամանակը անցել է: Բայց դա իր անձի ժամանակի հարցն էր: Այժմ ժամանակն անցել է փաթեթով, այն երեք անձանց՝ երեք նախագահների, որոնք Հայաստանի անկախության առաջին տարիները արժեզրկեցին 88-ի շարժման նկատմամբ:

Երեքից երկուսը ցուցաբերեցին առավել համարժեքություն: Լեւոն Տեր-Պետրոսյանն ուժ չգտավ Նիկոլի շարժմանը անձամբ աջակցություն հայտնելու, որպես երիտասարդ պետության Առաջին նախագահ, եւ չգտավ թերեւս հայտնի պատճառներով:

Բայց գոնե գտավ ուժ լռելու եւ այլ հայտարարություն չանելու, ի տարբերություն Քոչարյանի: Սերժ Սարգսյանը ավելի ուժեղ, նրանիցից թերեւս ամենաուժեղը գտնվեց, հայտարարելով, որ Նիկոլը ճիշտ էր՝ եւ մուննաթ չգալով ժամանակի վրա ու չանիծելով նոր ժամանակը:

Ընդ որում, եկածն էլ Նիկոլի ժամանակը չէ, դա թվացյալ է: Իրականում Նիկոլը պարզապես բերել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու եւ նոր Հայաստանի ժամանակը:

Հենց քաղաքացին էլ գործնականում չպետք է թույլ տա, որ այն դառնա Նիկոլի ժամանակը: Չպետք է թույլ տա՝ օգնելով Նիկոլին եւ դրանով իսկ նրան դնելով պատասխանատվության առաջ. գրում է Lragir.am-ը:

Загрузка...
loading...
Փաշինյանը բարկացավ ՍԱՊԾ պետի վրա Նիկոլ Փաշինյանը չդիմացավ. (Տեսանյութ) ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել գեներալ-մայոր Արտակ Դավթյանը Ինչ ճակատագիր է սպասվում «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարին Գարեգին Չուգասզյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի մասին. (տեսանյութ) Ռիտա Սարգսյանն այդպես էլ չի կատարել իր խոստումը Ձերբակալվել է Միհրան Պողոսյանի օգնականը. (տեսանյութ) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է ժողովրդին «Չենք թողնելու, որ ինչ ուզեն, անեն էս երկրում»․ ինչ է հրահանգել Սերժ Սարգսյանը Քրեական հետապնդում է հարուցվել աննախադեպ թվով պաշտոնատար անձանց նկատմամբ. դատախազություն Փաշինյանը 12 տարեկան էր, երբ մայրը մահացել է. նրան և 2 եղբայրներին մեծացրել է հոր 2-րդ կինը Նիկոլ Փաշինյանի «հորդորով» հրաժարական տվողը Ինչ անակնկալ է պատրաստել Մակրոնը Փաշինյանին... Նիկոլ Փաշինյանի արձագանքը՝ Ժիրայր Սէֆիլյանի նամակին Տհաճ անակնկալ Տարոն Մարգարյանին. ԱԱԾ ժամկետից ժամեր առաջ Նիկոլ Փաշինյանն օլիգարխիային ցույց է տվել անհավատալին Արմինկան վերջապես խոսել է իր երեխայի հոր մասին Ազգուտակով` պաշտոնյա. Ովքե՞ր են Գարեգին Բ կաթողիկոսի կինն ու դուստրը Գների կտրուկ անկում. Ահա, թե որ ապրանքներն են էժանանալու «Դուք լվացել եք Ձեր ձեռքերը». Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի նամակը՝ Նիկոլ Փաշինյանին Շատ լավ լուր բոլոր նրանց համար, ովքեր ունեն վարկեր կամ նոր են պատրաստվում վերցնել. բանկերը սկսել են մրցակցել Աղմկոտ ձերբակալություններին ընդառաջ. ո՞վ է պատասխան տալու քսանամյա լռության համար Ծնողս 28 տարի ծառայել ա․․․ իսկ հունվարի 29-ին դարձել ա ազգի դավաճան… նոր զարգացումներ կուրսանտի դաժան սպանության գործով Շարմազանովն անդրադարձել է իր և Արմինկայի «ապորինի երեխայի» մասին տարածված լուրերին Կարևոր հայտարարություն Թբիլիսիից. նոր ճանապարհ Հայաստանի համար Սերժ Սարգսյանը` սպարապետի մոր հուղարկավորությանը. (Vide) 11-րդ բանակ կանչողները. ռուսահայ օլիգարխիայի դեմքը «Հիմա էլ ընգել են էս տղու հետևից, մոռանալով շատ կարևոր մի բան» Աշտարակցի կինը սպանել է ամուսնու և նրա սիրուհու 3 ամսական երեխային ԱԱԾ-ն սկսում է. դիմադրությունն անիմաստ է

Яндекс.Метрика
website by Sargssyan