Այսօր՝ 22 մայիսի 2018թ., 00:00

Ռոբերտ Քոչարյանն ուշացավ Կարեն Կարապետյանին սատարելու հարցում


 

Sputnik Armenia-ն գրում է. Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը չի կարող չանհանգստացնել Քոչարյանին, որը Հայաստանում զգալի բիզնես ունի։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փորձել է օգնել վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին, բայց իշխանության համակարգն արդեն հնարավոր չէ փրկել, կարծում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

Նշենք, որ Քոչարյանը НТВ հեռուստաալիքի կիրակնօրյա վերլուծական հաղորդման ռեպորտաժում մեկնաբանել էր Հայաստանում ստեղծված իրավիճակը։

«Ի՞նչ է պահանջում Նիկոլ Փաշինյանը՝ ինձ իշխանություն տվեք հենց հիմա, անհապաղ: Իշխանությունը ճամպրուկ չէ, որ ինչ-որ մեկն այն վերցնի ու փոխանցի Նիկոլ Փաշինյանին:

Դա կոնկրետ մարդիկ են, խորհրդարանն է, պատգամավորական կորպուսն է, իրենք ունեն սեփական ինքնասիրություն և ստիպել, շանտաժ անել մարդկանց մեծ քանակով, ստիպել նրանց գնալ սեփական խղճի, հայացքների, քաղաքականության մասին ունեցած պատկերացումների դեմ, կարծում եմ` սա լիովին այլ ծայրահեղություն է»,- ասել էր նա։

«Քանի որ Հայաստանում իրավիճակը փոխվում է ամեն ժամ, կարծում եմ` Քոչարյանի գնահատականներն ուշացել են։ Նա փորձում է ամրապնդել Կարեն Կարապետյանի դիրքերը, և հասկանալի է, որ կտրականապես դեմ է Նիկոլ Փաշինյանին», — ասաց Բոզոյանը։

Քաղաքագետի խոսքով` Փաշինյանի իշխանության գալը մտահոգում է ՀՀ երկրորդ նախագահին, քանի որ նա տարբեր թելերով կապված է Սերժ Սարգսյանի հետ։

 Ըստ Բոզոյանի` Քոչարյանը ոչ թե ուզում է ակտիվ քաղաքականություն վերադառնալ, այլ պարզապես փորձում է մեսիջ ուղարկել կառավարման խարխլված համակարգին, որպեսզի Փաշինյանը չկարողանա ամբողջությամբ փոխել իշխանությանը։

«Սակայն ես կարծում եմ, որ այդ ջանքերն ուշացած են, քանի որ համակարգը լիովին վարկաբեկված է և հնարավոր չէ վերականգնել, Քոչարյանն օբյեկտիվ իրականությանը չի տիրապետում», — ասաց Բոզոյանը։

Քաղաքագետի կարծիքով` բոլորը, այդ թվում Քոչարյանը, մտավախություն ունեն, որ Փաշինյանի իշխանության գալով կփոխվեն բիզնես-գործունեության կանոնները։ Իսկ Հայաստանում հասարակությունը դժգոհ է, որ օլիգարխիան ներխուժել է պետական կառույցներ և մյուսներին թույլ չի տալիս ազատ բիզնես վարել։

Քոչարյանը, քաղաքագետի կարծիքով, երկար ժամանակ լռում է` հույս ունենալով, որ Սերժ Սարգսյանը կկարողանա գլուխ հանել իրավիճակից, բայց դա տեղի չունեցավ։

Հիշեցնենք, որ վարչապետի թեկնածուի ընտրության հարցը կքննարկվի վաղը ԱԺ հատուկ նիստում։ Վարչապետի միակ թեկնածուն «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է։

Նոր Սահմանադրության համաձայն` երկրի ղեկավար է դառնում վարչապետը։ Նրան ընտրում է խորհրդարանը։ ՀՀԿ-ն ԱԺ-ում մեծամասնություն է կազմում, բայց իր թեկնածուին կուսակցությունը չի առաջադրել։

Եթե վաղը վարչապետ չընտրվի, երկրորդ անգամ է քվեարկություն լինելու։ Եթե կրկին արդյունք չգրանցվի, խորհրդարանական արտահերթ ընտրություններ են նշանակվելու։

Загрузка...
loading...
Շատ լավ լուր բոլոր նրանց համար, ովքեր ունեն վարկեր կամ նոր են պատրաստվում վերցնել. բանկերը սկսել են մրցակցել Աղմկոտ ձերբակալություններին ընդառաջ. ո՞վ է պատասխան տալու քսանամյա լռության համար Ծնողս 28 տարի ծառայել ա․․․ իսկ հունվարի 29-ին դարձել ա ազգի դավաճան… նոր զարգացումներ կուրսանտի դաժան սպանության գործով Շարմազանովն անդրադարձել է իր և Արմինկայի «ապորինի երեխայի» մասին տարածված լուրերին Կարևոր հայտարարություն Թբիլիսիից. նոր ճանապարհ Հայաստանի համար Սերժ Սարգսյանը` սպարապետի մոր հուղարկավորությանը. (Vide) 11-րդ բանակ կանչողները. ռուսահայ օլիգարխիայի դեմքը «Հիմա էլ ընգել են էս տղու հետևից, մոռանալով շատ կարևոր մի բան» Աշտարակցի կինը սպանել է ամուսնու և նրա սիրուհու 3 ամսական երեխային ԱԱԾ-ն սկսում է. դիմադրությունն անիմաստ է Համակարգը կաթվածահար է. Նիկոլ Փաշինյանն ուժեղ քայլ է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Գրետա մայրիկի հոգեհանգստի արարողությանը.(Տեսանյութ) Կրթության նախարարը ուղիղ եթերում խոսել է սերիալների մասին. (Տեսանյութ) «Ասում էի չէ՞, մի՛ արեք. կյանքը դաժան բան ա». ԿԳ նախարարի այցելած 189 դպրոցի նախկին ուսուցիչը` տնօրենին Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Իսկական սառը ցնցուղ դպրոցների տնօրենների համար ԳԻՏԻ՞ ԱՅԴ ՄԱՍԻՆ ՀՐԱՆՈՒՇԸ․․․ Վարկերի տոկոսների վճարումը մեկ տարով կարող է սառեցվել. «Փաստ» ԱԱԾ պետը՝ Սաշիկ Սարգսյանի և այլ գործարարների մոտ ստուգումներ իրականացնելու մասին Սերժ Սարգսյանի շարունակվող պարտիան. ո՞րն է նրա հույսը Փաշինյանը փորձում է ցուցադրել՝ առանձնատան մոտ գտնվող շակալներին. (Video) Նիկոլ Փաշինյանի տղան առանձնատանը հանդիպել է Սերժ Սարգսյանին, ինքը՝ ոչ Բաղրամյան 26-ից դատարաններին ուղղված հրահանգներ չեն լինելու. Նիկոլ Փաշինյան Երևանում տեղի ունեցած զարհուրելի սպանությունը բացահայտվեց Ահազանգ. վարչապետի հանձնարարականից հետո զինվորը ծնողից համազգեստ ու պարագաներ է ուզել Փաշինյանի ցույց տվեց ծառայողական իր տունը և խոսեց հարևանների մասին Դուք լկտիաբար ստում եք, սիրելի ծնողներ. Գլումովի կինը բացահայտում է այլ փաստեր թիվ 189 դպրոցից. (տեսանյութ) Ինչ պայմաններում է ապրում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ինչու ծնողները որոշեցին դստերն անվանել Ռուզաննա Նիկոլ. պատմում է հայրը Դու խի՞ ես վերցրել քու վրեն. թեժ վիճաբանություն Ռուբեն Հայրապետյանի և Սուրեն Բաղդասարյանի միջև

Яндекс.Метрика
website by Sargssyan