Այսօր՝ 25 մայիսի 2018թ., 00:00

ՀՀԿ-ի կտրուկ շրջադարձը...


 

1in.am-ը գրում է. Օրն իսկապես շրջադարձային է ՀՀԿ-ի համար, որը շուրջ քսան տարի կառավարության ղեկին էր ու այսօր իր գործիչների շուրթերով հայտարարեց ընդդիմություն դառնալու մասին:

Ընդ որում, ՀՀԿ-ն իր քաղաքական կարգավիճակը փոխեց քաղաքական դասական կանոններով` կուսակցական մարմինների որոշումներով:

ՀՀԿ-ն համապատասխան քանակի ձայներով կաջակցի վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրությանը` ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Վերջինս, սակայն, խիստ ուշագրավ հայտարարություն է արել` ցույց տալու համար իրենց թիմի միասնականությունը: Ըստ Շարմազանովի, իրենք են հորդորել, որ մի քանի պատգամավորներ կողմ քվեարկեն։ «Այստեղ որևէ պառակտում չկա, սա մեր կոլեկտիվ որոշումն է։ Կարող է ութ լինել, կարող է 10 կամ 11 ձայն լինել»,- ասել է նա։

Այսպիսով` ստեղծվում է բավականին ուշագրավ իրավիճակ: Հայաստանում` խորհրդարանական կառավարման արշալույսին, ստեղծվել է հետաքրքիր իրավիճակ: Խորհրդարանական մեծամասնությունը դառնում է ընդդիմություն` փոքրամասնությանը վերապահելով կառավարություն ձևավորելու իրավունք:

Նույնիսկ խորհրդարանական կայացած հսմակարգերում նման իրավիճակները համարվում են ոչ ստանդարտ` կառավարությունից և պետական մյուս մարմիններից պահանջելով ոչ ստանդարտ մոտեցումներ:

Հայաստանը դեռ չէր հասցրել փորձարկել խորհրդարանական կառավարման մոդելը ու փաստորեն միանգամից բախվում է բազմաշերտ իշխանություն ունենալու իրողության հետ:

Ինչքան էլ ՀՀԿ-ն հայտարարի ընդդիմություն դառնալու մասին, միևնույն է` գործող կառավարման համակարգում խորհրդարանական մեծամասնությունն իշխանության կարևոր կենտրոններից մեկն է, որի գոյությունը չի կարող անտեսվել գործադիր իշխանության կողմից: Նման իրավիճակը Հայաստանի տիպի երկերում կարող է առաջացնել պատային իրավիճակ` քաղաքական ավանդույթների բացակայության հետևանքով:

Ընդ որում` Շարմազանովի խոսքի կարևոր տողատակն այն էր, որ ՀՀԿ-ն չի կորցնելու իր միասնականությունը: Սա, ըստ էության, մարտահրավեր է նոր ձևավորող կառավարությանը, որովհետև Շարմազանովն առնվազն ակնարկում է, որ Նիկոլ Փաշինյանի ժամանակավոր կառավարությունն այլ դեպքերում հույսը չդնի խորհրդարանական մեծամասնության անգամ մասնակի աջակցության վրա:

Загрузка...

Սա նշանակում է, որ Փաշինյանի թիմը չի կարող պատրանքներ ունենալ ունենալ, թե հեշտությամբ կարող է բարեփոխել ընտրական կամ հարակից օրենսդրությունը:

ՀՀԿ-ն ակնհայտորեն խաղում է ժամանակի վրա` իր մարտավարությունը կառուցելով այն հաշվարկի վրա, որ փողոցի գործոնի թուլացմանը զուգահեռ որոշակի ռիսկեր են առաջանալու նաև կառավարության համար, մանավանդ, որ երկրում կուտակված խնդիրները կայծակնային լուծում չեն ստանալու:

Այսօրվանից երկրում փոխվում է քաղաքական ստատուս-քվոն, ընդ որում` բոլոր առումներով: Եթե մինչև այսօր Նիկոլ Փաշինյանն էր հրապարակի միջոցով ճնշում բանեցնում խորհրդարանական մեծամասնության վրա, ապա այսօրվանից ՀՀԿ-ն է բանեցնելու քաղաքական ճնշման մարտավարությունը` իր մեծամասնություն լինելու հանգամանքով փորձելով ազդել կառավարության վարքագծի վրա:

Ինչքան ուշանան արտահերթ ընտրություններն, այնքան ժամանակն աշխատելու է ժամանակավոր կառավարության դեմ որովհետև այսօրվանից Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմն են դառնում պատասխանատու երկրի համար` առանց ամբողջական իշխանություն ունենալու:

Загрузка...
loading...
Փաշինյանը բարկացավ ՍԱՊԾ պետի վրա Նիկոլ Փաշինյանը չդիմացավ. (Տեսանյութ) ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել գեներալ-մայոր Արտակ Դավթյանը Ինչ ճակատագիր է սպասվում «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարին Գարեգին Չուգասզյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի մասին. (տեսանյութ) Ռիտա Սարգսյանն այդպես էլ չի կատարել իր խոստումը Ձերբակալվել է Միհրան Պողոսյանի օգնականը. (տեսանյութ) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է ժողովրդին «Չենք թողնելու, որ ինչ ուզեն, անեն էս երկրում»․ ինչ է հրահանգել Սերժ Սարգսյանը Քրեական հետապնդում է հարուցվել աննախադեպ թվով պաշտոնատար անձանց նկատմամբ. դատախազություն Փաշինյանը 12 տարեկան էր, երբ մայրը մահացել է. նրան և 2 եղբայրներին մեծացրել է հոր 2-րդ կինը Նիկոլ Փաշինյանի «հորդորով» հրաժարական տվողը Ինչ անակնկալ է պատրաստել Մակրոնը Փաշինյանին... Նիկոլ Փաշինյանի արձագանքը՝ Ժիրայր Սէֆիլյանի նամակին Տհաճ անակնկալ Տարոն Մարգարյանին. ԱԱԾ ժամկետից ժամեր առաջ Նիկոլ Փաշինյանն օլիգարխիային ցույց է տվել անհավատալին Արմինկան վերջապես խոսել է իր երեխայի հոր մասին Ազգուտակով` պաշտոնյա. Ովքե՞ր են Գարեգին Բ կաթողիկոսի կինն ու դուստրը Գների կտրուկ անկում. Ահա, թե որ ապրանքներն են էժանանալու «Դուք լվացել եք Ձեր ձեռքերը». Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի նամակը՝ Նիկոլ Փաշինյանին Շատ լավ լուր բոլոր նրանց համար, ովքեր ունեն վարկեր կամ նոր են պատրաստվում վերցնել. բանկերը սկսել են մրցակցել Աղմկոտ ձերբակալություններին ընդառաջ. ո՞վ է պատասխան տալու քսանամյա լռության համար Ծնողս 28 տարի ծառայել ա․․․ իսկ հունվարի 29-ին դարձել ա ազգի դավաճան… նոր զարգացումներ կուրսանտի դաժան սպանության գործով Շարմազանովն անդրադարձել է իր և Արմինկայի «ապորինի երեխայի» մասին տարածված լուրերին Կարևոր հայտարարություն Թբիլիսիից. նոր ճանապարհ Հայաստանի համար Սերժ Սարգսյանը` սպարապետի մոր հուղարկավորությանը. (Vide) 11-րդ բանակ կանչողները. ռուսահայ օլիգարխիայի դեմքը «Հիմա էլ ընգել են էս տղու հետևից, մոռանալով շատ կարևոր մի բան» Աշտարակցի կինը սպանել է ամուսնու և նրա սիրուհու 3 ամսական երեխային ԱԱԾ-ն սկսում է. դիմադրությունն անիմաստ է

Яндекс.Метрика
website by Sargssyan