Այսօր՝ 17 հուլիսի 2018թ., 00:00

8 երևույթ Երևանում, որ զարմացնում են զբոսաշրջիկներին


 

Խմիր, ինչքան սիրտդ կկամենա

Այն ժամանակ, երբ Թամանյանը զբաղվում էր Երևան քաղաքի նախագծմամբ, նա ստիպված անընդհատ փոքրիկ կժերով ջուր էր գնում երիտասարդ վաճառողներից, և ասում են, որ հենց այդ պատճառով էլ նախագծի մեջ են հայտնվել «կապույտ կետեր»:

Այսօր յուրաքանչյուր զբոսաշրջիկ կարող է գումար չծախսել ծարավը հագեցնելու համար, երբ քայլում է քաղաքի փողոցներով: Սակայն ի սկզբանե հարկավոր է զբոսաշրջիկներին համոզել, որ յուրաքանչյուր քայլի հանդիպող ցայտաղբյուրներից հոսող ջուրը ամբողջովին մաքուր է և անվտանգ:

Տրանսպորտային «մշակույթ»

Շատերը կասեն, որ Երևանում գործող միկրոավտոբուսներն ու տաքսիները բազմաթիվ բացասական կողմեր ունեն, սակայն պարզվում է, որ օտարերկրացիներին շատ զարմացնում է ոչ միայն դրանց լիության փաստը, այլև այն, որ դրանց մեջ բոլորը բոլորին տեղ են զիջում:

Նրանք նաև զարմանք են ապրում տեսնելուց, թե ինչպես են գումարը տալիս անծանոթին, որ իրենց անունից վերջինս փոխանցի վարորդին, և դրանից հետո էլ մնացորդը բարեհաջող կերպով ետ է վերադառնում իրենց: Երևանում տաքսիները լիովին հասանելի են զբոսաշրջիկների համար՝ մատչելի գներով:

Այլ երկրներում տաքսիների հաշվիչները անդադար պտտվում են՝ հաշվի չառնելով խցանումները և անհրաժեշտ դադարները, ինչի հետևանքով էլ վերջնական գումարը վճարում են ոչ թե անցած ճանապարհի համար, այլ մեքենայում գտնվելու ժամանակի:

Հարբած մարդկանց բացակայությունը փողոցներում

Հետսովետական երկրներից եկածներին և միաժամանակ նաև եվրոպացիներին մեր երկրում շատ բաներ կարող են զարմացնել: Սակայն փաստ է, որ Երևանում գրեթե չես գտնի այնպիսի մարդկանց, որոնք ծայրաստիճան հարբած են և ցանկանում են իրենց «ոգեշնչումը» փոխանցել անցորդներին: Զարմանալի է նրանց համար նաև այն, որ փողոցում զբոսնող երիտասարդների ձեռքին երբեք չես տեսնի գարեջրի շշեր:

Անհավանական մաքուր մետրո

Առանց բացառության՝ բոլոր զբոսաշրջիկներին հիացնում է մեր մետրոյի մաքրությունը: Որպես օրինակ՝ նյույորքցիները, որոնք օգտվում են աշխարհում ամենամեծ մետրոյից, աչքերին չեն հավատում՝ տեսնելով հայկական մետրոյի մաքրությունը:

Եվ երևի թե երևանցիներից շատերը չեն էլ նկատել, որ մետրոպոլիտենի ոչ մի կայարանում աղբամաններ կամ պաստառներ՝ «չկեղտոտել», «պահպանել մաքրություն» գրառմամբ չկան: Եվ անգամ առանց դրանց մեր քաղաքի ոչ մի բնակիչ իրեն թույլ չի տալիս կեղտոտել կայարանը կամ ծխել:

Հանգիստ և անվտանգ գիշերներ

Ուշ գիշերներին Երևանի փողոցներով քայլելիս կարող եք հանդիպել ժպտացող շատ օտարերկրացիների: Նրանք զարմանում են, որ Երևանում գիշերային ժամերին հանգիստ կարելի է դուրս գալ փողոց և ուղղակի զբոսնել առանց ոչնչից վախենալու: Նրանց համար հետաքրքիր է նաև այն, որ Երևանի կենտրոնում գտնվող խանութները և ծառայողական կենտրոնները գործում են շուրջօրյա:

Երևանը խաչմերուկ է Ասիայի և Եվրոպայի միջև

Վերջին տասնամյակի ընթացքում Երևանում անընդհատ տարբեր տեսակի շինարարություններ են իրականանում. կառուցվում են նոր և ժամանակակից շենքեր, խանութներ, սրճարաններ:

Եվ օտարերկրացիների համար զարմանալին այն է, որ Երևանի կենտրոնում գտնվող ճոխ սրճարանների ու ռեստորանների, մի քանի շերտով ասֆալտապատված ճանապարհների մեջ հանգիստ ապրում են ասիական հոգին և ավանդույթները. տղամարդիկ, որոնք նարդի են խաղում, կանայք, որոնք բուրդ են «ծեծում»:

Ատամնաբույժներից և վարսահարդարներից պետք չէ վախենալ

Շատ հայեր տարին մեկ անգամ պարտադիր այցելում են ատամնաբույժի՝ ատամները «վերանորոգելու» համար: Իսկ շատ օտարերկրացիներ այսօր գալիս են Հայաստան ատամնաբույժների այցելելու համար, քանի որ գները մատչելի են նրանց համար, և որակն ապահովված է:

Այստեղ գտնվելու գրեթե ողջ ընթացքում նրանք գեղեցկության սրահներ են այցելում, կարգի են բերում մազերն ու եղունգները և ամեն անգամ տարբեր լեզուներով կամ ժեստերով փորձում են հասկացնել, որ Հայաստանում այսպիսի ծառայություններն իրոք էժան են:

Загрузка...

Հայի տան դռները միշտ բաց են հյուրի առջև

Եվրոպացու համար առաջին հայացքից անընդունելի կարող է թվալ անծանոթ մարդուն հյուր ընդունելը, հատկապես եթե այդ մարդը հարազատ, բարեկամ կամ ընկեր չէ, այլ ուղղակի մեկը, ում հետ ծանոթացել ես ինքնաթիռում:

Փորձեք եվրոպացուն իր ծանոթի ծանոթի տուն տանել, որը հայ է, և տեսեք, թե ինչ զարմանք կապրի նա. նրա առջև մի քանի րոպեի ընթացքում բացվում է մեծ սեղան, հավաքվում են ընտանիքի բոլոր անդամները, երկար կենացներ են հնչում, և սկսվում են ավանդական «սա կեր, թե չէ կնեղանամ» արտահայտությունները:

Եվ հայի համար առհասարակ կարևոր չէ՝ հիվանդը դիաբետ ունի, թե ոչ, ալերգիաներ կամ սեփական սննդակարգ ունի, թե ոչ. դուք նրա հյուրն եք, և դրանով ամեն ինչ ասված է:

Բարի գալուստ Երևան:

Загрузка...
loading...
Լավագույն բնական միջոցներն արյունը ջրիկացնելու և արյան շրջանառությունը բարելավելու համար Արմեն Սարգսյանը հետևել է Ֆրանսիա-Խորվաթիա խաղին «Մանկահասակ դեմքով անգիտակից երեխայի» իրական պատմությունը. նա 4 անգամ հնարավորություն ուներ փրկվելու BBC-ն անդրադարձել է Սարգսյան եղբայրներին ու Ռոբերտ Քոչարյանին․ տեսանյութ Հեատքրքրի դրվագ` ԱԱ-2018-ի եզրափակչի ժամանակ. (Photo) Տեմպով Նիկոլի փչացման պրոցես է գնում Սպասվում են եղանակի կտրուկ փոփոխություններ Արմեն Սարգսյանը Մոսկվա այցից առաջ զրկեց Ալիևին Նիկոլ Փաշինյանի կոշտ պատասխանը Վլադիմիր Պուտինին Դուք սա չեք տեսել. ինչպես են հանդիպել Փաշինյանն ու Թրամփը. տեսանյութ Մանկատանը ապրող փոքրիկի բանաստեղծությունը՝ նվիրված մորը Ռոբերտ Աբաջյանը երևի չի էլ հասկացել՝ ինչ է կատարվում․ Կարպիս Փաշոյան «Լուսե տղա»-ի՝ Կարեն Մարգարյանի լուսանկարները Խուզարկել են Արթուր Աղաբեկյանի հայրական տունը. գեներալ Մանվելի «հետքերն» են փնտրել «Էս գիշերվա խավարի մեջ իմ համար լույս մարեց». մահացել է ակտիվիստ Կարեն Մարգարյանը Փոխվարչապետը 27 վայրկյանում 4 անգամ հասցրեց կրկնել նույն բառը․ (տեսանյութ) «Կյանքի խոսք» եկեղեցու հետևորդ կառավարության անդամը «քոռ» է անվանել Լևոն Տեր-Պետրոսյանին Սեյրան Օհանյանի «արքայական ամրոցը» Վահագնի թաղամասում. (տեսանյութ) Հայ հայտնիներ, ովքեր մինչև աքաղաղի կանչը ուրացան Ռիտա Սարգսյանին Նիկոլ Փաշինյանի կոշտ պատասխանն Ադրբեջանին. վարչապետի ցնցող ելույթը Մելանյան ստիպել է Թրամփին խանդել․.. Մանվելը թուրք է, անունն էլ Մահմե՞դ. 16 տարի տարածված թռուցիկի պատմությունը ԱԱԾ-ի հերոսացումը շատ վտանգավոր է․ Փաշինյանն անհապաղ պետք է 3 կարևոր օրենք ընդունի Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանից բերման ենթարկում Սաշիկ Սարգսյանի որդուն Ինչու է դերասանուհին զրկվել Ստանիսլավսկու թատրոն վերադառնալու հնարավորությունից Էմիլ Գшլստյանի «Իջևանա նախշուն բաջի» երգի տեսանյութը մեծ սկանդալ է առաջացրել «Փարիզյան սուրճ»-ի հիմնադիրը՝ նախկին ամուսնու և Սերժի Վաչոյի հանցագործությունների մասին Let’s do պաչիկ. Նիկոլ Փաշինյանը՝ Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպմանը Արտակարգ դեպք Արարատի մարզում. երիտասարդ զույգը իրենց հարսանիքից վերադառնալով՝ տները հայտնաբերել են թալանված․ (տեսանյութ) Արտակ Զեյնալյանը հաղորդագրություն է տարածել

Яндекс.Метрика
website by Sargssyan