Այսօր՝ 27 մայիսի 2018թ., 00:00

ՀՀԿ-ում կատաղած են Հրայր Թովմասյանի վրա


 

ՀՀԿ-ում բառիս բուն իմաստով կատաղած են Սահմանադրական դատարանի նախագահ, Սահմանադրության հայր եւ, ինչպես իրենք են ասում, Սահմանադրության «հերն անիծած» Հրայր Թովմասյանի վրա։

Մեզ հետ զրույցներում ՀՀԿ-ի գաղափարական ու ինտելեկտուալ թեւի ներկայացուցիչներն ուղղակի մի կերպ են զսպում իրենց զայրույթը, որ «քաղցր» խոսքեր չասեն Հրայր Թովմասյանի հասցեին։

Նրանք արձանագրում են, որ Հրայր Թովմասյանը, փաստորեն, Սահմանադրությունը կարեց ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ Նիկոլ Փաշինյանի հագով, քանզի հիմա այդ սուպերվարչապետությունը փոխանցվում է Նիկոլ Փաշինյանին։

Իսկ եթե ժամանակին նա զսպեր իր եւ Սերժ Սարգսյանի ագահությունն ու «շեֆին» հաճոյանալու համար նման «կարուձեւ» չաներ, հիմա իրենք իրենց լարած թակարդը չէին ընկնի։

Նրանք զայրացած են նաեւ, որ Թովմասյանն ու մյուս սահմանադրագետները Սահմանադրության մեջ չեն ամրագրել վարչապետին հետ կանչելու, անվստահություն հայտնելու ճկուն մեխանիզմներ՝ թողնելով միայն մի կետ, որ վարչապետին կարող են անվստահություն հայտնել ընտրվելուց առնվազն մեկ տարի անց։

Իհարկե, Թովմասյանի «հանճարն» այսքանով չի ավարտվում։ ՀՀԿ-ում արձանագրում են, որ մեր Սահմանադրությունը չունի քաղաքական ճգնաժամերը հանգուցալուծող օպտիմալ տարբերակներ, որը նաեւ ՀՀԿ-ին է այսօր վնասում։

Загрузка...


Այսինքն՝ ի սկզբանե Թովմասյանն ու մյուս ՀՀԿ-ականներն այնքան վստահ են եղել իրենց ուժերին, որ Սերժ Սարգսյանը մնալու եւ շարունակելու է ցմահ կառավարել, որ նմանատիպ ֆորսմաժորային կամ անկանխատեսելի իրավիճակների վերաբերյալ հստակ լուծումներ չեն ամրագրել երկրի մայր օրենքում։

Ընդ որում՝ եթե Հրայր Թովմասյանը լավ ծառայություն չմատուցեց Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին, ապա նույն այդ Սահմանադրությամբ իր համար ցմահ պաշտոն ապահովագրեց՝ ՍԴ նախագահի պաշտոնը, որից միայն իր կամքով հրաժարվելու դեպքում կարող է զրկվել։

ՍԴ նախագահին հետ կանչելու որեւէ իրավական մեխանիզմ չկա։ Հիմա ՀՀԿ-ականներն ասում են՝ մի հսկա թիմից մեկ-երկուսն են անկորուստ դուրս գալու՝ մեկը Հրայր Թովմասյանն է, մյուսը՝ նրա «պապան»՝ Գագիկ Հարությունյանը, ով 70 տարեկանում էլ նոր ու անձեռնմխելի պաշտոն ստացավ։ Հիմա ՀՀԿ-ում անհամբեր սպասում են՝ այս խառը վիճակն ավարտվի, որ Հրայր Թովմասյանին կանչեն պատասխանատվության։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ / Hraparak.am

Загрузка...
loading...
ԱԱԾ պետից արդեն վախենում են. շատ նախկին պաշտոնյաներ պատրաստվում են արտագաղթել Գյումրեցի Սաթենիկն ու Գարիկ Մարտիրոսյանը հուզեցին «Ты супер!»–ի ժյուրիին. (Տեսանյութ) Ում էր կասկածում Նիկոլ Փաշինյանը 2004 թվականին՝ իր մեքենան պայթեցնելու մեջ Դատարանի որոշմամբ ՀՀԿ-ի գործունեությունը կարող է դադարեցվել Գալուստ Սահակյանի տղան միլիարդատեր է. որտեղի՞ց նրան 1 196 396 649 Նիկոլ Փաշինյանն՝ իր որդու հետ, կարևոր կոչով հանդես եկան Ինչ կրթություն ունեն նորանշանակ նախարարները «Էս չէ՞ր ձեր կուկլա վարչապետը և յուր բարեկոխումները». Ռոբերտ Անանյան Հրաչ Մուրադյանի բողոքը՝ Փաշինյանին «Մենք մեկ տարուց ավել է ինչ չենք ապրում համատեղ կյանքով, ամուսնալուծված ենք». Ա.Հարությունյան Ժամանակը բացել է Սերժից պատասխաններ ստանալու էջը. Վահան Շիրխանյանը բանտից նամակ է հղել ԱԱԾ հայտարարությունը կոռուպցիոն խոշոր բացահայտման մասին Արհեստական շնչառության ապարատ է միացված. դերասանուհու մայրը`դստեր վիճակի պատճառի և անհրաժեշտ գումարի մասին Առջևում նոր կտրուկ և անհրաժեշտ քայլեր են, որոնք անպայմանորեն արվելու են Ո՞վ է Վանեցյանի գեղեցկուհի տիկինը. լուսանկարներ Փաշինյանը բարկացավ ՍԱՊԾ պետի վրա Նիկոլ Փաշինյանը չդիմացավ. (Տեսանյութ) ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել գեներալ-մայոր Արտակ Դավթյանը Ինչ ճակատագիր է սպասվում «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարին Գարեգին Չուգասզյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի մասին. (տեսանյութ) Ռիտա Սարգսյանն այդպես էլ չի կատարել իր խոստումը Ձերբակալվել է Միհրան Պողոսյանի օգնականը. (տեսանյութ) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է ժողովրդին «Չենք թողնելու, որ ինչ ուզեն, անեն էս երկրում»․ ինչ է հրահանգել Սերժ Սարգսյանը Քրեական հետապնդում է հարուցվել աննախադեպ թվով պաշտոնատար անձանց նկատմամբ. դատախազություն Փաշինյանը 12 տարեկան էր, երբ մայրը մահացել է. նրան և 2 եղբայրներին մեծացրել է հոր 2-րդ կինը Նիկոլ Փաշինյանի «հորդորով» հրաժարական տվողը Ինչ անակնկալ է պատրաստել Մակրոնը Փաշինյանին... Նիկոլ Փաշինյանի արձագանքը՝ Ժիրայր Սէֆիլյանի նամակին Տհաճ անակնկալ Տարոն Մարգարյանին. ԱԱԾ ժամկետից ժամեր առաջ

Яндекс.Метрика
website by Sargssyan