Сегодня: 22 Май 2018г., 00:00

Վիգեն Սարգսյանը պատասխանել է Լևոն Տեր-Պետրոսյանին


 

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին: Վերջինս քիչ առաջ արձագանքել է առաջին նախագահին:

«Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումները ղարաբաղյան կարգավորման հարցում հայտնի են երկար ժամանակ: Դրանք դարձան իր հրաժարականի և իր գլխավորած ՀԱԿ-ի` 2017թ. խորհրդարանական ընտրություններում բացարձակ տապալման ակնհայտ պատճառ: Անկեղծ հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը չի կիսում իր այդ հանրահայտ մոտեցումներն Արցախյան հիմնախնդրի շուրջ:

Կարևորել և կարևորում եմ արտաքին քաղաքական մոտեցումների շուրջ արհեստավարժ թիմ ձևավորելու խնդիրը` անհատական մոտեցումները որպես երկրի կարծիք ներկայացնելը բացառելու նպատակով:

Հատկապես այս պարագայում, երբ վարչապետ ընտրված անձը առիթ չի ունեցել լայն հանրային և նեղ մասնագիտական քննարկումներ անցկացնել արտաքին քաղաքականության հարցերի շուրջ իր հայեցակարգային մոտեցումների վերաբերյալ: Հենց դրա մասին եմ, առաջին հերթին, խոսել իմ հարցազրույցում:

Հայաստանի ղեկավարությունը, հատկապես իր բանակցային հայտագիրը ներկայացնելիս, պետք է շեշտադրի այն մոտեցումները, որոնք բխում են Արցախի անվտանգության շահերից և ուժեղացնում են իր բանակցային դիրքերը:

Загрузка...

Հայաստանի` «պատերազմի կողմ» լինել-չլինելու հանգամանքն առաջ մղելուն զուգահեռ Ադրբեջանը մշտապես փորձում է նաև հակամարտությունը ներկայացնել որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճ:

Դա անելու համար մշտապես խոսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ղարաբաղյան հակամարտության մասին: Հակամարտությունը Ադրբեջանի և Ղարաբաղի միջև է: Հայաստանը հանդիսանում է բանակցություններում կողմ և հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխավոր:

Հայաստանը միշտ շեշտադրել է, որ Արցախյան խնդիրը ժողովրդի ինքնորոշման պայքար է, և, վստահ եմ, շարունակելու է հանդես գալ այդ դիրքից:

Հ.Գ. Երբեք չեմ տառապել այն մոլուցքով, որ պետք է ինչ-որ բանի «հայր» համարվեմ, հատկապես` դարերի խորքից եկած մեր Ազգ-բանակ հայեցակարգի: Միշտ ասել եմ այդ մասին իմ հանրային ելույթներում:

Պարզապես արել եմ ինչ իմ ուժերի մեջ էր ազգ-բանակ լինելու իրողությունն արդյունավետ քաղաքաականության վերածելու համար: Հպարտ եմ, որ շատ բաներում հաջողել եմ»,- գրառել է պաշտոնաթող նախարարը»:

Загрузка...
loading...
Александр Ревва вывел в свет свою красавицу жену армянку и дочерей. (Photo) Фигуристка Медведева (Бабасян) прокомментировала вопрос о смене гражданства Армянская принцесса Анна родила первых русских святых - Бориса и Глеба Андреа Бочелли попросил Зару спеть армянскую песню «Дле яман» в Тоскане. (Видео) Анекдот про Армян взорвал интернет... (Видео) В Сети появился снимок Цымбалюк-Романовской в постели с известным фотографом. (Photo) Сильная речь Константина Затулина про Армению. (Видео) Джон Керри принял Алиева за члена охраны Сержа Саргсяна. (Видео) Кадыров оплатил операцию армянского мальчика в Израиле «Пол Москвы армяне. Все те, кто не живет в Армении - они предатели». Жириновский. (Видео) Из-за "Шоу мудаков" в Армении не останется ни одного симпатизирующего России человека: скандальное письмо Рафаэла Оганесяна Если Армения уйдет от России, армян будут резать османы или персы — они чуть лучше: скандальные заявления Кургиняна. (Видео) Как благодаря Месропу Маштоцу был создан грузинский алфавит Это должны слышать все азербайджанцы Потеря Армении-страшный сон для России: Владимир Соловьев. (Video) Армянский алфавит-одно из чудес света: протоиерей Русской церкви Александр Ревва вывел в свет свою красавицу жену армянку и дочерей. (Photo) Жене Джигарханяна грозит жуткая расправа. (видео) Народный артист СССР Армен Джигарханян арестован... Шарль Азнавур задал президенту Израиля неудобный вопрос Армяне покоряют шоу талантов по всему миру. (Видео) "​Открытое письмо генеральному директору Первого канала Эрнсту К.Л." Джигарханян сообщил о побеге молодой супруги на Украину «Прощай, путинская Россия»: армянские гастарбайтеры пакуют чемоданы Девочка порвала зал на сольном концерте певицы Наргиз. (Видео) Нарек Гевондян потряс зрителей шоу "Удивительные люди" на канале Россия 1 Топ 6 Лучших выступлений на проекте голос России ЗА ВСЕ ВРЕМЯ! Вундеркинд из России знает, как Армении стать "владычицей морскою" «Пол Москвы армяне. Все те, кто не живет в Армении - они предатели». Жириновский. (Видео) ПЕЛАГЕЯ ПЛАКАЛА!!! - пришел друг детства. (Видео)

Яндекс.Метрика
website by Sargssyan