Այսօր՝ 16 հուլիսի 2018թ., 00:00

Արդարադատության նորանշանակ նախարարի ընտանիքը. (Լուսանկարներ)


 

Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հայ պաշտոյաների ընտանիքները։ Այս անգամ ներկայացնում ենք ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանին եւ իր ընտանիքը.

Ծնվել է 1969թ. սեպտեմբերի 9-ին Երեւանում:

1987-1989թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1996թ. ավարտել է Երեւանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը: 1999թ.՝ Առողջապահության ազգային ինստիտուտի օրդինատուրան: Վիրաբույժ: Առողջապահության կազմակերպիչ: 2002թ.՝ ՀՀ կառավարման ակադեմիան: Պետական ծառայող, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մասնագետ: 2006թ.՝ «Գլաձոր» կառավարման համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան:

1986-98թթ. եղել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի սանիտար, բուժեղբայր, բժիշկ: 1998-2001թթ.՝ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ:

2000-2001թթ. ղեկավարել է ՀՀ առողջապահության նախարարության եւ ԱՄՆ «MAKRO internacional inc.» կազմակերպության համատեղ «Ժողովրդագրական առողջապահական հետազոտություն» ծրագիրը: 2000թ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր մարդասիրական օգնության հանձնաժողովի առողջապահության, հումանիտար ճանապարհով ստացվող բժշկական նշանակության ապրանքների վերագնահատող հանրապետական հանձնաժողովները: 2010թ. եղել է ՀՀ փաստաբանների պալատի գիտավերլուծական կենտրոնի սահմանադրական արդարադատության հարցերի հանձնաժողովի նախագահ: 2010թ. դասավանդում է ՀՀ փաստաբանական դպրոցում եւ փաստաբանների պալատում:

2001թ. «Տանիք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ու «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության հասարակական խորհրդի» անդամ է: 2003թ.՝ «Իրավաբաններն ընդդեմ խոշտանգման» իրավապաշտպան հասարակական կազմակերպության անդամ: 2011թ.՝ «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հկ հիմնադիր նախագահ: 2011-2012թթ.՝ «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության «Խոսքի ազատությու՞ն, թե դեֆամացիա. որտե՞ղ է հավասարակշռությունը» դրամաշնորհային եւ «Մարդու իրավունքների պաշտպանության` մենտորություն» ծրագրերի փորձագետ, ստրատեգիական դատավարությունների իրականացման իրավաբան-փորձագետ: 2015–2017թթ.՝ «Ճանապարհատրանսպորտային փոխհարաբերություններում իրավական պաշտպանության արդյունավետ մեխանիզմի գործարկում եւ իրավական դաշտի բարելավում» ծրագրի փորձագետ: 2015-2017թթ.՝ «Արդարություն» խմբի անդամ:

2016թ.՝ «Ադրբեջանի Հանրապետության կողմից ռազմական միջամտության հետեւանքով Արցախի եւ Հայաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանություն» ծրագրի համակարգող:

«Նիկոլ-Դուման» երկրապահ կամավորական ջոկատի կազմում մասնակցել է Արցախյան ազատամարտին: 1993թ. «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության հիմնադիր անդամ է: 2001թ. «Հանրապետություն» կուսակցության հիմնադիր անդամ է, քաղաքական խորհրդի անդամ, կենտրոնական գրասենյակի աշխատակազմի ղեկավար:

Загрузка...

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ելք» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով (1996թ., ԼՂՀ): Արժանացել է ՀՀ փաստաբանների պալատի պատվավոր անդամի կոչման (2009թ.), «Համընդհանուր իրավունքների մրցանակ»-ին (2014թ., ԵԱՀԿ), «Տարվա իրավապաշտպան» տիտղոսին (2016թ., ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն):

«Զրպարտություն եւ վիրավորանք» լրագրողների եւ փաստաբանների համար ձեռնարկի համահեղինակ է:

2018թ. մայիսի 12-ին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար։

Ամուսնացած է, ունի չորս զավակ եւ մեկ թոռ։

Արտակ Զեյնալյանի կինը՝ Լիլիթ Մուսայելյանը, մասնագիտությամբ բժիշկ անեսթեզիոլոգ է։
Նրանց դուստր Նանե Զեյնալյանը 26 տարեկան է, հանդիսանում է Insight Consulting ընկերության հիմնադիրը։
Նախարարի որդին Հայկ Զեյնալյանն է։ Նա ամուսնացած է, ունի որդի։
Նախարարի դուստր Մանան Զեյնալյանը 17տարեկան է, սովորում է ավագ դպրոցում։
Նախարարի կրտսեր զավակը Վահագն Զեյնալյանն է, ով դպրոցական է։
Загрузка...
loading...
BBC-ն անդրադարձել է Սարգսյան եղբայրներին ու Ռոբերտ Քոչարյանին․ տեսանյութ Հեատքրքրի դրվագ` ԱԱ-2018-ի եզրափակչի ժամանակ. (Photo) Տեմպով Նիկոլի փչացման պրոցես է գնում Սպասվում են եղանակի կտրուկ փոփոխություններ Արմեն Սարգսյանը Մոսկվա այցից առաջ զրկեց Ալիևին Նիկոլ Փաշինյանի կոշտ պատասխանը Վլադիմիր Պուտինին Դուք սա չեք տեսել. ինչպես են հանդիպել Փաշինյանն ու Թրամփը. տեսանյութ Մանկատանը ապրող փոքրիկի բանաստեղծությունը՝ նվիրված մորը Ռոբերտ Աբաջյանը երևի չի էլ հասկացել՝ ինչ է կատարվում․ Կարպիս Փաշոյան «Լուսե տղա»-ի՝ Կարեն Մարգարյանի լուսանկարները Խուզարկել են Արթուր Աղաբեկյանի հայրական տունը. գեներալ Մանվելի «հետքերն» են փնտրել «Էս գիշերվա խավարի մեջ իմ համար լույս մարեց». մահացել է ակտիվիստ Կարեն Մարգարյանը Փոխվարչապետը 27 վայրկյանում 4 անգամ հասցրեց կրկնել նույն բառը․ (տեսանյութ) «Կյանքի խոսք» եկեղեցու հետևորդ կառավարության անդամը «քոռ» է անվանել Լևոն Տեր-Պետրոսյանին Սեյրան Օհանյանի «արքայական ամրոցը» Վահագնի թաղամասում. (տեսանյութ) Հայ հայտնիներ, ովքեր մինչև աքաղաղի կանչը ուրացան Ռիտա Սարգսյանին Նիկոլ Փաշինյանի կոշտ պատասխանն Ադրբեջանին. վարչապետի ցնցող ելույթը Մելանյան ստիպել է Թրամփին խանդել․.. Մանվելը թուրք է, անունն էլ Մահմե՞դ. 16 տարի տարածված թռուցիկի պատմությունը ԱԱԾ-ի հերոսացումը շատ վտանգավոր է․ Փաշինյանն անհապաղ պետք է 3 կարևոր օրենք ընդունի Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանից բերման ենթարկում Սաշիկ Սարգսյանի որդուն Ինչու է դերասանուհին զրկվել Ստանիսլավսկու թատրոն վերադառնալու հնարավորությունից Էմիլ Գшլստյանի «Իջևանա նախշուն բաջի» երգի տեսանյութը մեծ սկանդալ է առաջացրել «Փարիզյան սուրճ»-ի հիմնադիրը՝ նախկին ամուսնու և Սերժի Վաչոյի հանցագործությունների մասին Let’s do պաչիկ. Նիկոլ Փաշինյանը՝ Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպմանը Արտակարգ դեպք Արարատի մարզում. երիտասարդ զույգը իրենց հարսանիքից վերադառնալով՝ տները հայտնաբերել են թալանված․ (տեսանյութ) Արտակ Զեյնալյանը հաղորդագրություն է տարածել Հալաբյան փողոցում մեքենաներ են այրվում. (տեսանյութ) «Ես «Կյանքի խոսք» եկեղեցու հետևորդ եմ, իմ հավատքը դա է». ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Վարչապետի նստավայրի մոտ քաղաքացին ինքնահրկիզման փորձ է արել

Яндекс.Метрика
website by Sargssyan