Այսօր՝ 20 հունիսի 2018թ., 00:00

Մոսկվայի տհաճ անակնկալը Ալիևին


 

ՌԴ նախագահ Պուտինը մայիսի 18-ին հաստատել է Ռուսաստանի նոր կառավարության կազմը, որում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ:

Հայաստանի անվտանգության եւ շահերի անմիջական շրջանակին առնչվող առանցքային պաշտոնյաներ Սերգեյ Լավրովն ու Սերգեյ Շոյգուն, որ զբաղեցնում են արտաքին գործերի նախարարի եւ պաշտպանության նախարարի պաշտոնները, պահպանել են իրենց տեղերը եւ կշարունակեն պաշտոնավարել նոր կառավարության կազմում:

Զգալի փոփոխություններ են տեղի ունեցել փոխվարչապետերի շարքում, որտեղ կա Հայաստանի դիտանկյունից հետաքրքիր մի դիրք, եւ այնտեղ տեղի է ունեցել փոփոխություն:

Ռազմարդյունաբերության հարցերի ուղղությամբ պատասխանատու փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը չի պահպանել իր պաշտոնը, նրան փոխարինել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Յուրի Բորիսովը:

Ռոգոզինի պաշտոնանկությունը կարող է տհաճ անակնկալ լինել Բաքվի համար, նկատի ունենալով այն, որ ՌԴ այդ փոխվարչապետը բավական սերտ հարաբերություն ուներ Ադրբեջանի ղեկավարության հետ, հաճախակի այցելում էր Բաքու:

Այդ առումով, նրա գործունեության թերեւս ամենաաղմկոտ փուլը 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերն էին, երբ Ռոգոզինն անպարկեշտ հայտարարություններ էր անում ՌԴ հակադաշնակցային պահվածքի վերաբերյալ Հայաստանից հնչող հանրային դիրքորոշման հասցեին:

Բայց, չնայած դրան, Ռոգոզինը շարունակեց պաշտոնավարել: Այժմ փաստորեն նրա «դարաշրջանն» ավարտվում է:


Պուտինի չորրորդ նախագահական ժամկետը սկսվում է բավական բարդ ռազմա-քաղաքական եւ ներպետական շրջանում, բարդ մարտահրավերների պայմաններում, այդ թվում Ռուսաստանի ռազմարդյունաբերության համար, որը գտնվում է ամերիկյան պատժամիջոցների ներքո:


Ռոգոզինը համարվել է նոր խնդիրներին արձագանքելու տեսանկյունից անկարո՞ղ, Պուտինը պարզապես դժգո՞հ է նրա գործունեությունից, թե որովհետեւ Պուտինի չորրորդ ժամկետը սկսվում է ներքին թիմերի կոնֆիգուրացիայի փոփոխությամբ:


Ռոգոզինը հեռանում է, եւ Հայաստանի դիտանկյունից դա հետաքրքիր է ոչ թե «խոցված արժանապատվության» տեսանկյունից, այլ անվտանգությանն ու հայ-ռուսական հարաբերության հեռանկարին առնչվող շատ կոնկրետ հարցի՝ Ռոգոզինի հեռանալով ինչ փոփոխության կենթարկվի ռուս-ադրբեջանական ռազմա-տեխնիկական գործակցությունը:


Ռուսաստանի Պետդումայի պատգամավորները դեռեւս Հայաստանում թավշյա հեղափոխությունից առաջ հայտարարում էին, որ Ռուսաստանն այլեւս Ադրբեջանին չի մատակարարի նախկին ծավալի սպառազինություն եւ այժմ իրականացվում են ընդամենը հին պայմանագրերի մատակարարումները:

Դա փափուկ բա՞րձ էր Հայաստանի գլխի տակ, Ռուսաստանը հետեւությո՞ւն էր արել քառօրյա պատերազմից եւ Հայաստանի հանրության վերաբերմունքից, թե՞ խնդիրն այն էր, որ Ադրբեջանն ինքն էր մտահոգ ամերիկյան պատժամիջոցի տակ չհայտնվելու հեռանկարից: Հնարավոր է բոլոր գործոններն էլ ունեին նշանակություն:


Հայաստանը ներկայում ունի հանրային բացառիկ լեգիտիմության տեր նոր իշխանություն, եւ այդ լեգիտիմությունը տալիս է ինքնիշխանության ավելի մեծ հնարավորություն:

Загрузка...

Այդ մասին օրինակ արտահայտվել է անվտանգության խորհրդի նոր նշանակված քարտուղարը, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ԵՏՄ Վեհաժողովի առիթով Ռուսաստան կատարած առաջին այցի եւ ՌԴ նախագահի հետ հանդիպմանը կասկածի տակ չդնելով հայ-ռուսական ռազավարական դաշնակցությունը, այդուհանդերձ ցույց տվեց, որ Հայաստանն այդ դաշնակցության ծիրում այլեւս կունենա առավել արժանապատիվ եւ ամուր կեցվածք:

Դա բխում է հենց այդ դաշնակցության փոխադարձ առողջության անհրաժեշտությունից:
Ընդ որում, այդ խնդիրը կադրային զինվորական Յուրի Բորիսովը թերեւս պետք է գիտակցի առավել խորությամբ, քան Ռոգոզինը:

Ռուսական պետականության խորքային շահի գիտակցումը խոշոր հաշվով առկա է այդ երկրի կադրային զինվորականության շրջանում, որոնք մեծապետականության կրող լինելով հանդերձ, ունեն այդ առումով խորապես տարբեր պատկերացումներ, մասնավորապես Կովկասում ռուսական շահերի եւ անվտանգության կառուցվածքի տեսանկյունից, դրանում լավ հասկանալով Հայաստանի դաշնակցային, ոչ թե մանրադրամային դերը:

Նշանակելու՞ է Յուրի Բորիսովի փոխվարչապետությունը այդ մտածողության առաջխաղացում ռուսական վերնախավում. գրում է Lragir.am-ը:

Загрузка...
loading...
«Մանվելը ո՞նց ա իմ դեմքին նայելու, ընենց քֆուրներ ա կերել, երդումներ». Սեյրան Սարոյան Ապահովել Մանվել Գրիգորյանի անձնական անվտանգությունը. նա կարող է բացահայտել Հոկտեմբերի 27-ը Քիչ առաջ Երևանի կենտրոնում հատուկ գործողություններ են իրականացվել. տեսանյութ Որտեղից է սկսել Մանվել Գրիգորյանը. Փաշինյանը գտել է բանալին Ո՞վ է գեներալ Մանվել Գրիգորյանի կինը. Ընտանեկան լուսանկարներ Ով էր Մանվել Գրիգորյանին բերման ենթարկող ԱԱԾ աշխատակիցը. (տեսանյութ) Մանվել Գրիգորյանի տղան կամ «նարկաման» է, կամ «ղումարբազ». ասել էր Սեյրան Սարոյան Գագիկ Սուրենյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին Էս ինչ հրեշ է այս մարդ կոչված կենդանին. Անահիտ Բախշյան Ներիր մեզ, իմ քաջ զինվոր. Նիկոլ Փաշինյան 8 հատ ավտո, 8 հատ էլ կնիկ ունեմ. Մանվել Գրիգորյան ՇՏԱՊ. Առաջին կադրերը, թե ինչ են հայտնաբերել Մանվել Գրիգորյանի ամառանոցում: Մանվել Գրիգորյանի կողմնակիցները փակել են Նալբանդյան փողոցը. ոստիկանները փորձում են ցրել նրանց «Ձեր հորն ԱԱԾ-ն տարել է, տեղյա՞կ եք». լրագրողները՝ Էջմիածնի քաղաքապետին Էջմիածնում վիճակը լարված է. ինչպես է ԱԱԾ-ն տանում Մանվել Գրիգորյանին Ինչպես են Էջմիածնում բերման ենթարկում Դոն Պիպոյին Դոն Պիպոն բերման է ենթարկվել. (Տեսանյութ) Էջմիածնի քաղաքապետ` Կարեն Գրիգորյանը, սպառնա՞ց Մարտի 1-ով. (Տեսանյութ) Վլադիմիր Գասպարյանն իր մոտ է կանչել պատգամավորին ու ապտակել. «Հրապարակ» Դերասանները հանրահավաքից առաջ Դոն Պիպոյի տանը խնջույք են արել. (լուսանկարներ) «Մունդիալ 2018»-ի բացումը. անտեսելով դիվանագիտական արարողակարգը Սարգսի` կնոջ առաջ ծնկի գալը. Սարգիս–Մանո զույգի երկրորդ հարսանիքը Ուշագրավ միջադեպ Մոսկվայում Սմբատ Գոգյանի գեղեցիկ ընտանիքի լուսանկարները Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին ծանոթացրել է Իլհամ Ալիեւի հետ Վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի ընկերուհին .(լուսանկար) Ուշագրավ դեպք: Այսքանից հետո՝ ինչպես չհպարտանալ Փաշինյանով ՀՀԿ-ում մնաց 36 պատգամավոր. ի՞նչ «հեղափոխություն» տեղի ունեցավ երեկ Սկանդալային բացահայտումներ՝ գլխավոր դատախազի նախկին տեղակալից՝ Գեւորգ Կոստանյանի մասին Ինչու է Նիկոլ Փաշինյանը նիհարում ու անընդհատ հազում. պատասխանում է անձամբ վարչապետը

Яндекс.Метрика
website by Sargssyan