Այսօր՝ 20 հունիսի 2018թ., 00:00

Սերժ Սարգսյանի շարունակվող պարտիան. ո՞րն է նրա հույսը


 

1in.am-ը գրում է՝

Երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, թե հիմա իրենց օրակարգում կուսակցության նախագահի փոփոխության հարց չկա:

Շարմազանովի այս հայտարարությունը հուշում է, որ նախկին կառավարող կուսակցությունը հաղթահարել է հետընտրական շոկը և նույնիսկ ունի կարճաժամկետ մարտավարություն, որը, ըստ էության, ենթադրում է պասիվ, պաշտպանողական քաղաքականություն` նոր կառավարության ձախողման ակնկալիքով:

ՀՀԿ-ն ստեղծված իրավիճակում չի էլ կարող նախաձեռնողական քաղաքականություն իրականացնել` մի շարք պատճառներով:

Նախ` կուսակցությունն ամբողջովին չի ադապտացվել քաղաքական և ինստիտուցիոնալ նոր իրողություններին:

Մյուս կողմից` ՀՀԿ կառուցվածքը քրեաօլիգարխիկ է, ինչը գրեթե բացառում է հրապարակային ակտիվ քաղաքականության իրականացումը. եթե կուսակցությունը դառնա դասական ընդդիմություն կամ, այսպես կոչված, մաքուր քաղաքական նախագիծ, ապա անխուսափելիորեն կորցնելու է քրեաօլիգարխիկ սեգմենտներին:

Պակաս կարևոր չէ այն հանգամանքը, որ ՀՀԿ-ն ամբողջովին զրկված է հանրային վստահության ռեսուրսից, քաղաքական մանևրի տարածությունից, և նրա ցանկացած ակտիվություն հասարակության կողմից կարող է ընդունվել որպես սաբոտաժի դրսևորում, ինչին կարող է հետևել նոր իշխանության կոշտ քաղաքական հակազդեցությունը, օրինակ` արտահերթ ընտրությունների արագ նախաձեռնումը, ինչը խիստ անցանկալի հետևանք է ՀՀԿ-ի համար:

Պատահական չէ, որ ՀՀԿ գործիչները, իրար հերթ չտալով, հայտարարում են, թե հիմքեր չեն տեսնում արտահերթ ընտրությունների անցկացման համար:

Այս պահին ՀՀԿ գերխնդիրը կուսակցության կադրային և ինստիտուցիոնալ միասնականության պահպանումն է, առաջին հերթին, որպես քրեաօլիգարխիկ ամբողջություն: Կուսակցությունում Սերժ Սարգսյանի նախագահության պահպանումը, ամենշաբաթյա ռեժիմով Գործադիր մարմնի նիստեր անցկացնելը հենց այս նպատակն են հետապնդում:

Загрузка...

Սերժ Սարգսյանը շարունակում է մնալ քրեաօլիգարխիայի ստատուս-քվոն: Եթե այդ փաստը շաբաթներ առաջ խորհրդանշում էր իշխանության երկարաձգումը, ապա այս պահին` քաղաքական ռևանշի ձգտումը:

Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը նախագահությունից հետո հեռացան ակտիվ քաղաքականությունից: Սերժ Սարգսյանն ընտրեց այլ տարբերակ. նա շարունակում է մնալ խորհրդարանական մեծամասնություն ունեցող ուժի ղեկավարը` ներսի և դրսի ազդեցիկ կենտրոններին հասկացնելով, որ պարտիան ավարտված չի համարում և փորձում է ցայտնոտի հասցնել դիրքային առավելություն ունեցող մրցակցին:

Ինչով կավարտվի Սերժ Սարգսյանի անավարտ պարտիան` կախված է ոչ այնքան իրենից, որքան դիրքային առավելություն ունեցող մրցակցի քայլերից, որը պետք է կարողանա ճիշտ օգտագործել ժամանակի գործոնը` ցայտնոտից խուսափելու նպատակով:

Загрузка...
loading...
«Մանվելը ո՞նց ա իմ դեմքին նայելու, ընենց քֆուրներ ա կերել, երդումներ». Սեյրան Սարոյան Ապահովել Մանվել Գրիգորյանի անձնական անվտանգությունը. նա կարող է բացահայտել Հոկտեմբերի 27-ը Քիչ առաջ Երևանի կենտրոնում հատուկ գործողություններ են իրականացվել. տեսանյութ Որտեղից է սկսել Մանվել Գրիգորյանը. Փաշինյանը գտել է բանալին Ո՞վ է գեներալ Մանվել Գրիգորյանի կինը. Ընտանեկան լուսանկարներ Ով էր Մանվել Գրիգորյանին բերման ենթարկող ԱԱԾ աշխատակիցը. (տեսանյութ) Մանվել Գրիգորյանի տղան կամ «նարկաման» է, կամ «ղումարբազ». ասել էր Սեյրան Սարոյան Գագիկ Սուրենյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին Էս ինչ հրեշ է այս մարդ կոչված կենդանին. Անահիտ Բախշյան Ներիր մեզ, իմ քաջ զինվոր. Նիկոլ Փաշինյան 8 հատ ավտո, 8 հատ էլ կնիկ ունեմ. Մանվել Գրիգորյան ՇՏԱՊ. Առաջին կադրերը, թե ինչ են հայտնաբերել Մանվել Գրիգորյանի ամառանոցում: Մանվել Գրիգորյանի կողմնակիցները փակել են Նալբանդյան փողոցը. ոստիկանները փորձում են ցրել նրանց «Ձեր հորն ԱԱԾ-ն տարել է, տեղյա՞կ եք». լրագրողները՝ Էջմիածնի քաղաքապետին Էջմիածնում վիճակը լարված է. ինչպես է ԱԱԾ-ն տանում Մանվել Գրիգորյանին Ինչպես են Էջմիածնում բերման ենթարկում Դոն Պիպոյին Դոն Պիպոն բերման է ենթարկվել. (Տեսանյութ) Էջմիածնի քաղաքապետ` Կարեն Գրիգորյանը, սպառնա՞ց Մարտի 1-ով. (Տեսանյութ) Վլադիմիր Գասպարյանն իր մոտ է կանչել պատգամավորին ու ապտակել. «Հրապարակ» Դերասանները հանրահավաքից առաջ Դոն Պիպոյի տանը խնջույք են արել. (լուսանկարներ) «Մունդիալ 2018»-ի բացումը. անտեսելով դիվանագիտական արարողակարգը Սարգսի` կնոջ առաջ ծնկի գալը. Սարգիս–Մանո զույգի երկրորդ հարսանիքը Ուշագրավ միջադեպ Մոսկվայում Սմբատ Գոգյանի գեղեցիկ ընտանիքի լուսանկարները Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին ծանոթացրել է Իլհամ Ալիեւի հետ Վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի ընկերուհին .(լուսանկար) Ուշագրավ դեպք: Այսքանից հետո՝ ինչպես չհպարտանալ Փաշինյանով ՀՀԿ-ում մնաց 36 պատգամավոր. ի՞նչ «հեղափոխություն» տեղի ունեցավ երեկ Սկանդալային բացահայտումներ՝ գլխավոր դատախազի նախկին տեղակալից՝ Գեւորգ Կոստանյանի մասին Ինչու է Նիկոլ Փաշինյանը նիհարում ու անընդհատ հազում. պատասխանում է անձամբ վարչապետը

Яндекс.Метрика
website by Sargssyan