Այսօր՝ 20 հունիսի 2018թ., 00:00

ԳԻՏԻ՞ ԱՅԴ ՄԱՍԻՆ ՀՐԱՆՈՒՇԸ․․․


 

Վերջին օրերի իմ մտահոգությունը նորանշանակ նախարարները չեն։ Թե ով ինչ է ուտում, ինչպես է ուտում, որտեղ է քնում, ոնց է աշխատանքի գալիս․․․ Նույնիսկ չեմ հասկանում, թե դրանք ինչի համար են արվում։

Թափանցիությունը լավ բան է, բայց խոստովանենք, որ երբ պաշտոնյայի անձնական կյանքն է թափանցիկ դառնում, «մերկանում», տհաճ է։ Հո նրանք շոու աստղեր չեն, «ֆեյսբուքով մեկ անողներն էլ պապարացիներ»։

Հասկացանք, մեկ- երկու դրվագ, որ արվում է մթնոլորտ փոխելու, հանրությանը լավատեսությամբ, բարությամբ տոգորելու առումով, կարևոր է։ Նման բան արեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ երեխաներին հյուրասիրելով պաղպաղակ, ու դա ինձ դուր եկավ։ Մթնոլորտը կոտրվեց ու երեխաների միջոցով հասկացրեց, թե ինչքան քիչ բան է պետք՝ երջանիկ լինելու։

Պապիկական նրա կեցվածքն ինձ համոզեց, հավանաբար նա կյանքում այնպիսին է, ինչպես վարվում էր փոքրիկների հետ․ բարի հսկա։

Ինչևէ։

Թող թափանցիկ լինեն նորանշանակների աշխատանքը, գործնական քայլերը, ձեռքբերումները, ներկայացնեն այն նորը, որ նախկինում չենք ունեցել։ Հանրության մեջ կոտրեն յուրային լինելու սառույցը։ Ու անձնական օրինակը, ներկայացվելու դեպքում, ուղղված լինեն դրան։

Վերադառնամ իմ ասելիքին։ Վերջին օրերի իմ մտահոգությունը նորանշանակ նախարարները չեն։

Ինձ այլ բան է անհանգստացնում։

Հրանուշ Հակոբյանը, երբ Սփյուռքի նախարար էր, և ես հաճախ էի քննադատական հոդվածներ գրում՝ երբեմն հագեցած հումորներով, ինձ հաճախ էին իր աշխատակիցներից զանգում, գրում, ովքեր ճանաչում էին ինձ կամ պարզապես իմ ընթերցողն էին։ Ասում էին՝ խնդրում ենք մեր խաթեր նրա մասին վատ բան մի գրեք։ Բառացի՝ Հրանուշ Հակոբյանը նման բաները ծանր է տանում։

Загрузка...

Խորհուրդ էին տալիս՝ հրավիրում ենք մասնակցելու այս կամ այն ծրագրի քննարկմանը, ու դուք կփոխեք ձեր կարծիքը։ Ես, իհարկե, չէի գնում, բայց գրողներին չեմ մոռացել ու ինքս ինձ հաճախ մտածում էի՝ ի՜նչ հավատարիմ, գործին նվիրված մարդիկ են։

Սփյուռքի նախարարը փոխվեց։ Մխիթար Հայրապետյանը նշանակվեց։ Նույն աշխատողները, ովքեր խնդրում էին, որ Հրանուշի մասին բացասական բան չգրեմ, այսօր զարմացնում են ինձ։ Երբ նորանշանակ նախարարի մասին բացասական բան են գրում, կոկորդ են պատռում․

մենք նրան վաղուց ենք ճանաչում, շատ խելոք տղա է, շատ արժանի, Հրանուշն է կազմակերպում նրա դեմ․․․

Գիտի՞ այդ մասին Հրանուշը․․․

Գուցե դա այդպես է, ես բան չունեմ ասելու, իսկ գուցե այդպես չէ, էլի բան չունեմ ասելու․ բայց ես այդ հարցը չեմ քննարկում, այլ այն, թե ինչու են մի փոր հացի համար այդքան իջնում։

Ինձ անհանգստացնողը փոխված տեսակն է, մենք ենք մեր պաշտոնյաներին այդպիսին դարձնում։ Հաճելի է, երբ լավ խոսքերով շողոքորթում են քեզ, քաղցրով «աչքերդ կուրացնում», բայց պիտի հասկանալ՝ դա քեզ համար չեն անում, ընդամենը իրենց «տեղն են պնդացնում»։ Ու քանի կա այդ տեսակը․․․ պաշտոնյաների լավ ու վատ լինելու մեջ հաղթելու է նոր պաշտոնյան, որովհետև նա է ձիու թամբին․․․

Հասմիկ Բաբաջանյան  Hraparak.am

Загрузка...
loading...
«Մանվելը ո՞նց ա իմ դեմքին նայելու, ընենց քֆուրներ ա կերել, երդումներ». Սեյրան Սարոյան Ապահովել Մանվել Գրիգորյանի անձնական անվտանգությունը. նա կարող է բացահայտել Հոկտեմբերի 27-ը Քիչ առաջ Երևանի կենտրոնում հատուկ գործողություններ են իրականացվել. տեսանյութ Որտեղից է սկսել Մանվել Գրիգորյանը. Փաշինյանը գտել է բանալին Ո՞վ է գեներալ Մանվել Գրիգորյանի կինը. Ընտանեկան լուսանկարներ Ով էր Մանվել Գրիգորյանին բերման ենթարկող ԱԱԾ աշխատակիցը. (տեսանյութ) Մանվել Գրիգորյանի տղան կամ «նարկաման» է, կամ «ղումարբազ». ասել էր Սեյրան Սարոյան Գագիկ Սուրենյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին Էս ինչ հրեշ է այս մարդ կոչված կենդանին. Անահիտ Բախշյան Ներիր մեզ, իմ քաջ զինվոր. Նիկոլ Փաշինյան 8 հատ ավտո, 8 հատ էլ կնիկ ունեմ. Մանվել Գրիգորյան ՇՏԱՊ. Առաջին կադրերը, թե ինչ են հայտնաբերել Մանվել Գրիգորյանի ամառանոցում: Մանվել Գրիգորյանի կողմնակիցները փակել են Նալբանդյան փողոցը. ոստիկանները փորձում են ցրել նրանց «Ձեր հորն ԱԱԾ-ն տարել է, տեղյա՞կ եք». լրագրողները՝ Էջմիածնի քաղաքապետին Էջմիածնում վիճակը լարված է. ինչպես է ԱԱԾ-ն տանում Մանվել Գրիգորյանին Ինչպես են Էջմիածնում բերման ենթարկում Դոն Պիպոյին Դոն Պիպոն բերման է ենթարկվել. (Տեսանյութ) Էջմիածնի քաղաքապետ` Կարեն Գրիգորյանը, սպառնա՞ց Մարտի 1-ով. (Տեսանյութ) Վլադիմիր Գասպարյանն իր մոտ է կանչել պատգամավորին ու ապտակել. «Հրապարակ» Դերասանները հանրահավաքից առաջ Դոն Պիպոյի տանը խնջույք են արել. (լուսանկարներ) «Մունդիալ 2018»-ի բացումը. անտեսելով դիվանագիտական արարողակարգը Սարգսի` կնոջ առաջ ծնկի գալը. Սարգիս–Մանո զույգի երկրորդ հարսանիքը Ուշագրավ միջադեպ Մոսկվայում Սմբատ Գոգյանի գեղեցիկ ընտանիքի լուսանկարները Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին ծանոթացրել է Իլհամ Ալիեւի հետ Վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի ընկերուհին .(լուսանկար) Ուշագրավ դեպք: Այսքանից հետո՝ ինչպես չհպարտանալ Փաշինյանով ՀՀԿ-ում մնաց 36 պատգամավոր. ի՞նչ «հեղափոխություն» տեղի ունեցավ երեկ Սկանդալային բացահայտումներ՝ գլխավոր դատախազի նախկին տեղակալից՝ Գեւորգ Կոստանյանի մասին Ինչու է Նիկոլ Փաշինյանը նիհարում ու անընդհատ հազում. պատասխանում է անձամբ վարչապետը

Яндекс.Метрика
website by Sargssyan