Այսօր՝ 20 հունիսի 2018թ., 00:00

Կարևոր հայտարարություն Թբիլիսիից. նոր ճանապարհ Հայաստանի համար


 

Պաշտոնական Թբիլիսին պատրաստ է Ռուսաստանից դեպի Վրաստան և Հայաստան տանող «առևտրային միջանցքների» բացմանը. հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեն «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության հետ զրույցում:

Այդ նախագծի իրագործման դեպքում Հայաստանը Ռուսաստանին կապող ցամաքային ևս մեկ ճանապարհ կունենա` չմնալով միայն Վերին Լարսի հույսին, որը պարբերաբար կաթվածահար է լինում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:

Մայիսի 24-ին «Մաքսային վարչարարության և ապրանքների մոնիթորինգի մասին» ռուս-վրացական համաձայնագրի իրագործման հարցը Աբաշիձեն Պրահայում քննարկելու է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ:

Մինչև հիմա Թբիլիսին ու Մոսկվան չէին կարողանում համաձայնության գալ առևտրաշրջանառության գործընթացում Աբխազիայի և Հարավային Օսիայի մասնակցության շուրջ: Թե ինչպիսի հանգուցալուծում է ունեցել վիճահարույց հարցը, չի մանրամասնվում և, անկեղծ ասած` ուղղակիորեն չի առնչվում Հայաստանի հետաքրքրություններին:

Ուշագրավ է, որ Հայաստանը Ռուսաստանին կապող երկրորդ ցամաքային ճանապարհի` սեղմ ժամկետներում բացման մասին տեղեկատվությունը հրապարակվեց մեր երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո: Թավշյա հեղափոխությունը էապես բարձրացրել է Հայաստանի հեղինակությունն ու կշիռը տարածաշրջանում և գլոբալ քաղաքականության մակարդակում:

Загрузка...

Պատահական չէ, որ իրենց երկկողմ հարաբերությունների ձևաչափում Վրաստանն ու Ռուսաստանը փորձում են քաղաքական ժեստեր անել Հայաստանի ուղղությամբ: Սա ազդակ է, որ ռուս-հայկական և ռուս-վրացական հարաբերությունները կանգնած են խորքային վերաիմաստավորման շեմին:

Խոսքը հատկապես վերաբերում է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին, որոնք վերջին քսանամյակում դեգրադացվել են` ըստ էության կորցնելով պետական, քաղաքական բաղադրիչը: Հայ-վրացական հարաբերությունները` թեև բարեկամական են, սակայն խիստ աղքատիկ է եղել դրանց քաղաքական օրակարգը:

Հուսանք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը գիտակցում է հայ-վրացական հարաբերությունների ռազմավարական նշանակությունը, դրանց քաղաքական, քաղաքակրթական բաղադրիչը: Վրաստանը ոչ միայն Հայաստանին հարևան ու բարեկամ երկիր է, այլ ճանապարհ, որը Հայաստանին կապում է նրա խոշորագույն արտահանման շուկաներից մեկը համարվող Ռուսաստանի հետ և հարթակ, որտեղ զարգանում են Հայաստանի արդյունավետ հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ:

Հայաստանից Ռուսաստան տանող երկրորդ ցամաքային ճանապարհի առկայությունը Հայաստանին թույլ կտա առավելագույնս օգտագործել հայ-ռուսական հարաբերությունների, ԵՏՄ-ի ներուժը, ինչը, բնականաբար, խթան կդառնա Հայաստանի տնտեսության զարգացման համար:

Загрузка...
loading...
«Մանվելը ո՞նց ա իմ դեմքին նայելու, ընենց քֆուրներ ա կերել, երդումներ». Սեյրան Սարոյան Ապահովել Մանվել Գրիգորյանի անձնական անվտանգությունը. նա կարող է բացահայտել Հոկտեմբերի 27-ը Քիչ առաջ Երևանի կենտրոնում հատուկ գործողություններ են իրականացվել. տեսանյութ Որտեղից է սկսել Մանվել Գրիգորյանը. Փաշինյանը գտել է բանալին Ո՞վ է գեներալ Մանվել Գրիգորյանի կինը. Ընտանեկան լուսանկարներ Ով էր Մանվել Գրիգորյանին բերման ենթարկող ԱԱԾ աշխատակիցը. (տեսանյութ) Մանվել Գրիգորյանի տղան կամ «նարկաման» է, կամ «ղումարբազ». ասել էր Սեյրան Սարոյան Գագիկ Սուրենյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին Էս ինչ հրեշ է այս մարդ կոչված կենդանին. Անահիտ Բախշյան Ներիր մեզ, իմ քաջ զինվոր. Նիկոլ Փաշինյան 8 հատ ավտո, 8 հատ էլ կնիկ ունեմ. Մանվել Գրիգորյան ՇՏԱՊ. Առաջին կադրերը, թե ինչ են հայտնաբերել Մանվել Գրիգորյանի ամառանոցում: Մանվել Գրիգորյանի կողմնակիցները փակել են Նալբանդյան փողոցը. ոստիկանները փորձում են ցրել նրանց «Ձեր հորն ԱԱԾ-ն տարել է, տեղյա՞կ եք». լրագրողները՝ Էջմիածնի քաղաքապետին Էջմիածնում վիճակը լարված է. ինչպես է ԱԱԾ-ն տանում Մանվել Գրիգորյանին Ինչպես են Էջմիածնում բերման ենթարկում Դոն Պիպոյին Դոն Պիպոն բերման է ենթարկվել. (Տեսանյութ) Էջմիածնի քաղաքապետ` Կարեն Գրիգորյանը, սպառնա՞ց Մարտի 1-ով. (Տեսանյութ) Վլադիմիր Գասպարյանն իր մոտ է կանչել պատգամավորին ու ապտակել. «Հրապարակ» Դերասանները հանրահավաքից առաջ Դոն Պիպոյի տանը խնջույք են արել. (լուսանկարներ) «Մունդիալ 2018»-ի բացումը. անտեսելով դիվանագիտական արարողակարգը Սարգսի` կնոջ առաջ ծնկի գալը. Սարգիս–Մանո զույգի երկրորդ հարսանիքը Ուշագրավ միջադեպ Մոսկվայում Սմբատ Գոգյանի գեղեցիկ ընտանիքի լուսանկարները Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին ծանոթացրել է Իլհամ Ալիեւի հետ Վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի ընկերուհին .(լուսանկար) Ուշագրավ դեպք: Այսքանից հետո՝ ինչպես չհպարտանալ Փաշինյանով ՀՀԿ-ում մնաց 36 պատգամավոր. ի՞նչ «հեղափոխություն» տեղի ունեցավ երեկ Սկանդալային բացահայտումներ՝ գլխավոր դատախազի նախկին տեղակալից՝ Գեւորգ Կոստանյանի մասին Ինչու է Նիկոլ Փաշինյանը նիհարում ու անընդհատ հազում. պատասխանում է անձամբ վարչապետը

Яндекс.Метрика
website by Sargssyan