Այսօր՝ 20 հունիսի 2018թ., 00:00

Աղմկոտ ձերբակալություններին ընդառաջ. ո՞վ է պատասխան տալու քսանամյա լռության համար


 

1in.am-ը գրում է. ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանը շաբաթ օրը հանդես է եկել սկանդալային հայտարարություններով, որոնք վերաբերում են կոռուպցիոն սխեմաներին: Մենք հանգամանալից անդրադարձել ենք այդ հայտարարություններին` ընդսմին արձանագրելով, որ ամսվա վերջին սպասվում են աղմկոտ բացահայտումներ:

Ազգային անվտանգության ծառայության նորանշանակ տնօրենը լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ մեկ այլ` բավական ուշագրավ հայտարարություն էլ է արել՝ ասելով, որ իր ունեցած տեղեկություններով՝ վարչապետ Փաշինյանի ընտրվելուց հետո ավանդական կոռումպացված հիմնարկներն ամբողջությամբ դադարեցրել են իրենց հակաօրինական գործունեությունը։

Ակնհայտ է, որ Արթուր Վանեցյանի հայտարարություններին պետք է հաջորդեն ձերբակալությունները։ Եթե ԱԱԾ-ին հայտնի է, որ ինչ-որ կառույցներում եղել է կոռուպցիա, ուրեմն կոռուպցիայով զբաղվողները պետք է միանշանակ պատժվեն։ Սա ոչ թե վենդետա է, այլ օրինական երկիր դառնալու ճանապարհ:

Երկրից թալանված միլիարդավոր գումարները պետք է վերադարձվեն, խոշոր կոռուպցիոներները պետք է հայտնվեն ճաղերի հետևում: Սա օրենքի իմպերատիվ պահանջն է, թավշյա հեղափոխության գլխավոր նպատակը: Միայն դատապարտող հայտարարություններով ու քաղաքական գնահատականներով քրեաօլիգարխիկ համակարգը չի կազմաքանդվի, մանավանդ, որ գործին արդեն միջամտել է ԱԱԾ-ն` անկասկած, անհերքելի ու հիմնավոր փաստերով, որոնք ենթադրում են քրեական պատասխանատվություն:

Մյուս կողմից` օրակարգ է գալիս մեկ այլ հարց, որը բխում է Վանեցյանի այլ հայտարարությունից, թե ԱԱԾ-ում կադրային փոփոխություններ չեն լինելու: Կասկածից վեր է, որ անվտանգության մարմինները քրեաօլիգարխիայի կոռուպցիոն սխեմաները բացահայտել են ոչ թե վերջին մեկ շաբաթվա, տաս օրվա, այլ հաստատապես տարիների ընթացքում: Եթե ԱԱԾ-ն տարիներ առաջ հանդես չի եկել կոռուպցիոն բացահայտումներով, չի իրականացրել ձերբակալություններ, ապա իրականում ԱԱԾ-ում նախկինում ոչ թե օրենքով են գործել, այլ հրահանգով: Այն ժամանակ հրահանգ է եղել թալանչիներին, գողերին չբռնել` չեն բռնել, հիմա հրահանգ կա բռնել` բռնում են:

Загрузка...

Շատ գովելի է, որ թավշյա հեղափոխությունից հետո, նոր կառավարության պարագայում ԱԱԾ-ն գործում է օրինականության դաշտում, և դարձել է կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկը, սակայն ԱԱԾ համապատասխան ծառայողները պատասխանատվության չեն ենթարկվելո՞ւ տարիների անգործության կամ այն բանի համար, որ ուղղակիորեն կոծկել են ծանր հանցագործությունները: Քրեաօլիգարխիայի ներկայացուցիչները պետք է պատժվեն, սակայն արդյո՞ք գոնե աշխատանքից չեն ազատվելու ԱԱԾ այն աշխատակիցները, որոնց լռությունն ու անգործությունը հանգեցրել է կոռուպցիայի աննախադեպ աճին: Եթե ԱԱԾ-ում կամ իրավապահ մարմիններում չգործի պատասխանատվության ինստիտուտը, ապա չկա որևէ երաշխիք, որ քաղաքական այլ իրավիճակում այս կառույցներում չի վերականգնվի, այսպես կոչված, հրահանգով կառավարման արատավոր ինստիտուտը:

ԱԱԾ-ում և իրավապահ այլ մարմիններում պետք է կատարվեն ինստիտուցիոնալ բարեփոխումներ, որոնք կբացառեն այս կառույցների ազդեցությունը քաղաքական կոնյուկտուրային, իշխանության քմահաճույքներին: Դրա համար կադրային փոփոխություններն անհրաժեշտություն են, որպեսզի բոլորը համոզված լինեն, որ ԱԱԾ-ն գործում է ոչ թե փոխվող նախագահների կամ վարչապետների հրահանգներով, այլ միայն օրենքի պահանջով:

Загрузка...
loading...
«Մանվելը ո՞նց ա իմ դեմքին նայելու, ընենց քֆուրներ ա կերել, երդումներ». Սեյրան Սարոյան Ապահովել Մանվել Գրիգորյանի անձնական անվտանգությունը. նա կարող է բացահայտել Հոկտեմբերի 27-ը Քիչ առաջ Երևանի կենտրոնում հատուկ գործողություններ են իրականացվել. տեսանյութ Որտեղից է սկսել Մանվել Գրիգորյանը. Փաշինյանը գտել է բանալին Ո՞վ է գեներալ Մանվել Գրիգորյանի կինը. Ընտանեկան լուսանկարներ Ով էր Մանվել Գրիգորյանին բերման ենթարկող ԱԱԾ աշխատակիցը. (տեսանյութ) Մանվել Գրիգորյանի տղան կամ «նարկաման» է, կամ «ղումարբազ». ասել էր Սեյրան Սարոյան Գագիկ Սուրենյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին Էս ինչ հրեշ է այս մարդ կոչված կենդանին. Անահիտ Բախշյան Ներիր մեզ, իմ քաջ զինվոր. Նիկոլ Փաշինյան 8 հատ ավտո, 8 հատ էլ կնիկ ունեմ. Մանվել Գրիգորյան ՇՏԱՊ. Առաջին կադրերը, թե ինչ են հայտնաբերել Մանվել Գրիգորյանի ամառանոցում: Մանվել Գրիգորյանի կողմնակիցները փակել են Նալբանդյան փողոցը. ոստիկանները փորձում են ցրել նրանց «Ձեր հորն ԱԱԾ-ն տարել է, տեղյա՞կ եք». լրագրողները՝ Էջմիածնի քաղաքապետին Էջմիածնում վիճակը լարված է. ինչպես է ԱԱԾ-ն տանում Մանվել Գրիգորյանին Ինչպես են Էջմիածնում բերման ենթարկում Դոն Պիպոյին Դոն Պիպոն բերման է ենթարկվել. (Տեսանյութ) Էջմիածնի քաղաքապետ` Կարեն Գրիգորյանը, սպառնա՞ց Մարտի 1-ով. (Տեսանյութ) Վլադիմիր Գասպարյանն իր մոտ է կանչել պատգամավորին ու ապտակել. «Հրապարակ» Դերասանները հանրահավաքից առաջ Դոն Պիպոյի տանը խնջույք են արել. (լուսանկարներ) «Մունդիալ 2018»-ի բացումը. անտեսելով դիվանագիտական արարողակարգը Սարգսի` կնոջ առաջ ծնկի գալը. Սարգիս–Մանո զույգի երկրորդ հարսանիքը Ուշագրավ միջադեպ Մոսկվայում Սմբատ Գոգյանի գեղեցիկ ընտանիքի լուսանկարները Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին ծանոթացրել է Իլհամ Ալիեւի հետ Վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի ընկերուհին .(լուսանկար) Ուշագրավ դեպք: Այսքանից հետո՝ ինչպես չհպարտանալ Փաշինյանով ՀՀԿ-ում մնաց 36 պատգամավոր. ի՞նչ «հեղափոխություն» տեղի ունեցավ երեկ Սկանդալային բացահայտումներ՝ գլխավոր դատախազի նախկին տեղակալից՝ Գեւորգ Կոստանյանի մասին Ինչու է Նիկոլ Փաշինյանը նիհարում ու անընդհատ հազում. պատասխանում է անձամբ վարչապետը

Яндекс.Метрика
website by Sargssyan