Այսօր՝ 18 հունիսի 2018թ., 00:00

Նիկոլ Փաշինյանն օլիգարխիային ցույց է տվել անհավատալին


 

Հրապարակը հայտնում է, որ կիրակի տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ մեկ տասնյակից ավելի խոշոր գործարարների կամ օլիգարխների հանդիպումը, որի ընթացքում խոսվել է խաղի նոր կանոնների մասին:

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ բոլորը պետք է աշխատեն հարկային դաշտում, եւ իրեն էլ պետք չէ, որ գործարարները խոնարհված լինեն իր առաջ, ու նաեւ չի լինելու կուլակաթափություն:

Ըստ թերթի, գործարարները թեթեւացած շունչ են քաշել այդօրինակ զրույցից եւ քննարկել են տնտեսվարման արդյունավետության համար անհրաժեշտ քայլերի խնդիրը: Գործարարների շարքում են եղել Սամվել Ալեքսանյանը, Բարսեղ Բեգլարյանը, ՍԱՍ-ի Արտակը, Արսեն Ղազարյանը, Սպայկա ընկերության ղեկավարը եւ այլք:

Խոշոր հաշվով, Փաշինյանն ասել է այն, ինչ հնչեցրել է թավշյա հեղափոխության ամբողջ ընթացքում:

Իհարկե, խոշոր գործարարների եւ օլիգարխների մոտ ըստ երեւույթին եղել է համոզում, որ դա ասվում էր իշխանության գալու համար, իսկ հետո արդեն Նիկոլ Փաշինյանն իրեն կպահի այնպես, ինչպես իշխանությունը:

Փաշինյանն իհարկե իրեն պահում է այնպես, ինչպես իշխանությունը՝ բայց ինչպես հանրային բացառիկ լեգիտիմություն ունեցող իշխանությունը:

Մի բան, որն անսովոր եւ գուցե անպատկերացնելի բան է խոշոր գործարարներից շատերի, օլիգարխներից շատերի համար, եւ նրանք չեն կարող պատկերացնել, որ իշխանությունն իրեն կարող է պահել այլ կերպ եւ խոսել այլ կերպ, այլ դիրքերից:

Նրանց գերակշռող մեծամասնության աշխարհընկալման, մտածողության մեջ առկա է իշխանության եւ դրա խոսելաոճի մեկ սկզբունք՝ խոսք ուժի, սպառնալիքի դիրքերից, խոշոր բիզնեսը ենթարկեցնելու, առավելագույնը իշխանության պահպանման շուրջ գործարք առաջարկելու դիրքերից:

Բայց իշխանությունը լինում է նաեւ այլ կերպ, եթե ունի ամենակարեւորը՝ հանրային լեգիտիմություն, եթե վայելում է հանրության վստահությունը: Այդ իշխանությունը չունի խոշոր բիզնեսը իրեն ենթարկեցնելու, կամ խոշոր բիզնեսին իշխանության պահպանման հակասահմանադրական գործարքի բերելու անհրաժեշտություն:

Դա թույլ իշխանության կարիքն է, ըստ այդմ դա իշխանության թուլության, ոչ թե ուժի գործելաոճն է: Այդ իմաստով, Փաշինյանի հետ հանդիպմանը խոշոր գործարարները, օլիգարխները կամ առնվազն նրանց մի զգալի մասը տեսել է աննախադեպ մի բան, ինչ չեն տեսել կամ գուցե պատկերացրել մինչ այժմ՝ նրանք տեսել են իշխանության ուժը եւ տեսել են, որ նախկինում գործ են ունեցել թույլ իշխանության հետ:

Միևնույն ժամանակ, տեսնելով դա, նրանք թերեւս դարձել են նաեւ աննախադեպ մեկ այլ բանի ականատես, որ իրականում իրենց համար խնդիր է թույլ, ոչ թե ուժեղ իշխանությունը:

Загрузка...

Նրանք տեսել են, որ հանրային ուժի վրա հենված իշխանությունը որեւէ խնդիր չունի նաեւ խոշոր բիզնեսի համար, չունի բիզնեսին «արտաբիզնեսային» որեւէ առաջարկ՝ բոլոր առաջարկները տեղավորվում են ընդհանուր առմամբ փոխադարձ շահի շրջանակում:

Այլ կերպ ասած, նրանց առաջարկվել է թերեւս ունենալ այն, ինչ ունի իշխանությունն ու իրեն զգում է ուժեղ՝ հասարակության վստահությունն ու լեգիտիմություն: Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել դրա ուժը եւ առաջարկել այդ ուժի ճանապարհը:

Կհավատա՞ն օլիգարխներն իրենց տեսածին, թե՞ կկարծեն, որ այդպես չի կարող պատահել եւ «ավանդույթի ուժով» կփորձեն կռահել, թե «իրենց որտեղ են ուզում գցած» լինել:
Բայց ընկնելը կլինի արդեն այդ կասկածի հետեւանքը:

Ընդ որում, կասկածն անտեղի կամ անհարկի, կամ սխալ խորհրդատու կարող է լինել ոչ այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը բյուրեղյա մաքրության ու ազնվության մարդ է եւ երբեք չի դրժի խոստումը կամ պայմանավորվածությունը:

Խոսքն անշուշտ թե կյանքում, թե քաղաքականության մեջ պահանջում է պատասխանատվություն, բայց միեւնույն ժամանակ քաղաքականությունը եւ առավել եւս իշխանությունը խիստ բազմաշերտ երեւույթ է:

Խնդիրը այն է, որը կասկածը դարձնում է անտեղի եւ նույնիսկ վտանգավոր, որ օլիգարխիան պետք է արձանագրի մի շատ ավելի պարզ բան՝ եղել է հանդիպում ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ իրենց ու հասարակության միջեւ:

Փաշինյան վարչապետը տվյալ դեպքում հանրության միջնորդն է, հանրության դեսպանը: Ըստ այդմ նա ինքն էլ չի կարող շեղվել, քանի որ հանրությունն այդ դեպքում նրան «կազատի» աշխատանքից:

Ահա այստեղ է թե Նիկոլ Փաշինյանի ուժը, թե օլիգարխիայի երաշխիքը նրա հետ խաղի նոր, սահմանադրական կանոնների շուրջ պայմանավորվելու հարցում:

Загрузка...
loading...
Քիչ առաջ Երևանի կենտրոնում հատուկ գործողություններ են իրականացվել. տեսանյութ Որտեղից է սկսել Մանվել Գրիգորյանը. Փաշինյանը գտել է բանալին Ո՞վ է գեներալ Մանվել Գրիգորյանի կինը. Ընտանեկան լուսանկարներ Ով էր Մանվել Գրիգորյանին բերման ենթարկող ԱԱԾ աշխատակիցը. (տեսանյութ) Մանվել Գրիգորյանի տղան կամ «նարկաման» է, կամ «ղումարբազ». ասել էր Սեյրան Սարոյան Գագիկ Սուրենյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին Էս ինչ հրեշ է այս մարդ կոչված կենդանին. Անահիտ Բախշյան Ներիր մեզ, իմ քաջ զինվոր. Նիկոլ Փաշինյան 8 հատ ավտո, 8 հատ էլ կնիկ ունեմ. Մանվել Գրիգորյան ՇՏԱՊ. Առաջին կադրերը, թե ինչ են հայտնաբերել Մանվել Գրիգորյանի ամառանոցում: Մանվել Գրիգորյանի կողմնակիցները փակել են Նալբանդյան փողոցը. ոստիկանները փորձում են ցրել նրանց «Ձեր հորն ԱԱԾ-ն տարել է, տեղյա՞կ եք». լրագրողները՝ Էջմիածնի քաղաքապետին Էջմիածնում վիճակը լարված է. ինչպես է ԱԱԾ-ն տանում Մանվել Գրիգորյանին Ինչպես են Էջմիածնում բերման ենթարկում Դոն Պիպոյին Դոն Պիպոն բերման է ենթարկվել. (Տեսանյութ) Էջմիածնի քաղաքապետ` Կարեն Գրիգորյանը, սպառնա՞ց Մարտի 1-ով. (Տեսանյութ) Վլադիմիր Գասպարյանն իր մոտ է կանչել պատգամավորին ու ապտակել. «Հրապարակ» Դերասանները հանրահավաքից առաջ Դոն Պիպոյի տանը խնջույք են արել. (լուսանկարներ) «Մունդիալ 2018»-ի բացումը. անտեսելով դիվանագիտական արարողակարգը Սարգսի` կնոջ առաջ ծնկի գալը. Սարգիս–Մանո զույգի երկրորդ հարսանիքը Ուշագրավ միջադեպ Մոսկվայում Սմբատ Գոգյանի գեղեցիկ ընտանիքի լուսանկարները Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին ծանոթացրել է Իլհամ Ալիեւի հետ Վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի ընկերուհին .(լուսանկար) Ուշագրավ դեպք: Այսքանից հետո՝ ինչպես չհպարտանալ Փաշինյանով ՀՀԿ-ում մնաց 36 պատգամավոր. ի՞նչ «հեղափոխություն» տեղի ունեցավ երեկ Սկանդալային բացահայտումներ՝ գլխավոր դատախազի նախկին տեղակալից՝ Գեւորգ Կոստանյանի մասին Ինչու է Նիկոլ Փաշինյանը նիհարում ու անընդհատ հազում. պատասխանում է անձամբ վարչապետը «Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը «Նաիրիտ»-ից գողացել է մոտ 300 մլն դոլար». Աշոտ Գրիգորյան. (Տեսանյութ) Դոն Պիպոյի պատճառով իմ երեխան դեռևս չի տեսել իր հորը. Անաիս Սարդարյան

Яндекс.Метрика
website by Sargssyan