Այսօր՝ 18 հունիսի 2018թ., 00:00

Ինչ անակնկալ է պատրաստել Մակրոնը Փաշինյանին...


 

Lragir.am-ը գրում է. Մայիսի 8-ին վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը ստացել է այլ պետությունների ղեկավարների բազմաթիվ շնորհավորանքներ, որոնց թվում սակայն դեռեւս բացակայում է մեկը եւ կարեւորը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի շնորհավորանքը:

Նիկոլ Փաշինյանին գրեթե անհապաղ շնորհավորեց Պուտինը: Մայիսի 14-ին Սոչիում Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո Հայաստանի վարչապետին շնորհավորեց նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է նաեւ Եվրամիության առաջատարի՝ Գերմանիայի կանցլեր Մերկելը:

Իսկ ահա Ֆրանսիայի նախագահ Մակրոնի շնորհավորանքը ուշանում է: Մինչդեռ Ֆրանսիան Հայաստանի համար առանձնահատուկ տնտեսա-քաղաքական, մշակութային գործընկեր եւ բարեկամ պետություն է, ու դրանից բացի նաեւ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրներից մեկը: Մյուս երկուսը շնորհավորել են նախագահի մակարդակով, իսկ Ֆրանսիան՝ դեռեւս ոչ:

Ինչու՞ է ուշանում Ֆրանսիայի նախագահի շնորհավորանքը Նիկոլ Փաշինյանին: Ֆրանսիայից շնորհավորանք ստացվել է՝ շնորհավորել է այդ երկրի վարչապետը, ընդ որում հայտարարելով, որ Ֆրանսիան առավել քան երբեւէ Հայաստանի կողքին է:

Այդ դեպքում ինչու՞ է ուշանում Մակրոնը: Հազիվ թե դրա պատճառը լինի այն, որ Մակրոնն ակնկալում է շնորհավորել Նիկոլ Փաշինյանին անձամբ՝ երբ հոկտեմբերին Երեւանում տեղի ունենալիք Ֆրանկոֆոնիայի Վեհաժողովի առիթով կայցելի Հայաստան: Բայց պետք չէ բացառել նաեւ, որ Մակրոն-Փաշինյան հանդիպում կլինի ավելի վաղ, եւ Նիկոլ Փաշինյանը կայցելի օրինակ Փարիզ:

Բանն այն է, որ Հայաստանի իշխանության ձեւավորման քաղաքական շրջանակի կամ համատեքստի առումով տարիներ շարունակ նկատելի է եղել ուշագրավ մի բաղադրիչ՝ իշխանության Առաջին դեմքի թեկնածուները «անցել» են Ֆրանսիայով, Փարիզով:

Загрузка...

Լեւոն Տեր-Պետրոսյանը, հետո Ռոբերտ Քոչարյանը՝ երբ վարչապետ էր ու պատրաստվում էր դառնալ նախագահ, նույն կերպ վարչապետի պաշտոնից նախագահի պաշտոնի տեղափոխվող Սերժ Սարգսյանը:

Կա՞ր այդտեղ օրինաչափություն, թե ոչ, դժվար է ասել:

Նիկոլ Փաշինյանը վարչապետի կարգավիճակի ճանապարհին անցել է հարյուրավոր, գուցե հազարավոր կիլոմետրեր, բայց Հայաստանում, իսկ Ֆրանսիայով «անցնել» նա չի հասցրել:

Նիկոլ Փաշինյանը վարչապետ է դարձել ընդդիմությունից, անմիջապես, թավշյա հեղափոխության ճանապարհով, եւ արդյոք դա է պատճառը, որ Ֆրանսիան նախագահի մակարդակով չի շտապում շնորհավորել նրան, կամ փորձելով հասկանալ կատարվածի կամ կատարվողի ամբողջական շրջանակն ու բնույթը:

Մյուս կողմից, դեռեւս հունվարի վերջին Ֆրանսիա էր այցելել Սերժ Սարգսյանը, հանդիպելով Մակրոնի հետ, որտեղ ըստ Ֆրանսիայի նախագահի քննարկել էին միջազգային քաղաքականության մի շարք հարցեր: Սարգսյանի այդ այցը գնահատվեց իբրեւ վարչապետության պլանի միջազգային լեգիտիմության կարեւոր կնիք:

Արդյոք Մակրոնի մոտ ներկայում առկա են հարցեր այդ կապակցությամբ, Սերժ Սարգսյանի հետ դրա ընթացքում ձեռք բերած որոշակի պայմանավորվածությունների առնչությամբ:

Չի բացառվում, որ Մակրոնը գուցե անակնկալ է պատրաստել Հայաստանի նոր վարչապետի համար:

Загрузка...
loading...
Քիչ առաջ Երևանի կենտրոնում հատուկ գործողություններ են իրականացվել. տեսանյութ Որտեղից է սկսել Մանվել Գրիգորյանը. Փաշինյանը գտել է բանալին Ո՞վ է գեներալ Մանվել Գրիգորյանի կինը. Ընտանեկան լուսանկարներ Ով էր Մանվել Գրիգորյանին բերման ենթարկող ԱԱԾ աշխատակիցը. (տեսանյութ) Մանվել Գրիգորյանի տղան կամ «նարկաման» է, կամ «ղումարբազ». ասել էր Սեյրան Սարոյան Գագիկ Սուրենյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին Էս ինչ հրեշ է այս մարդ կոչված կենդանին. Անահիտ Բախշյան Ներիր մեզ, իմ քաջ զինվոր. Նիկոլ Փաշինյան 8 հատ ավտո, 8 հատ էլ կնիկ ունեմ. Մանվել Գրիգորյան ՇՏԱՊ. Առաջին կադրերը, թե ինչ են հայտնաբերել Մանվել Գրիգորյանի ամառանոցում: Մանվել Գրիգորյանի կողմնակիցները փակել են Նալբանդյան փողոցը. ոստիկանները փորձում են ցրել նրանց «Ձեր հորն ԱԱԾ-ն տարել է, տեղյա՞կ եք». լրագրողները՝ Էջմիածնի քաղաքապետին Էջմիածնում վիճակը լարված է. ինչպես է ԱԱԾ-ն տանում Մանվել Գրիգորյանին Ինչպես են Էջմիածնում բերման ենթարկում Դոն Պիպոյին Դոն Պիպոն բերման է ենթարկվել. (Տեսանյութ) Էջմիածնի քաղաքապետ` Կարեն Գրիգորյանը, սպառնա՞ց Մարտի 1-ով. (Տեսանյութ) Վլադիմիր Գասպարյանն իր մոտ է կանչել պատգամավորին ու ապտակել. «Հրապարակ» Դերասանները հանրահավաքից առաջ Դոն Պիպոյի տանը խնջույք են արել. (լուսանկարներ) «Մունդիալ 2018»-ի բացումը. անտեսելով դիվանագիտական արարողակարգը Սարգսի` կնոջ առաջ ծնկի գալը. Սարգիս–Մանո զույգի երկրորդ հարսանիքը Ուշագրավ միջադեպ Մոսկվայում Սմբատ Գոգյանի գեղեցիկ ընտանիքի լուսանկարները Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին ծանոթացրել է Իլհամ Ալիեւի հետ Վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի ընկերուհին .(լուսանկար) Ուշագրավ դեպք: Այսքանից հետո՝ ինչպես չհպարտանալ Փաշինյանով ՀՀԿ-ում մնաց 36 պատգամավոր. ի՞նչ «հեղափոխություն» տեղի ունեցավ երեկ Սկանդալային բացահայտումներ՝ գլխավոր դատախազի նախկին տեղակալից՝ Գեւորգ Կոստանյանի մասին Ինչու է Նիկոլ Փաշինյանը նիհարում ու անընդհատ հազում. պատասխանում է անձամբ վարչապետը «Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը «Նաիրիտ»-ից գողացել է մոտ 300 մլն դոլար». Աշոտ Գրիգորյան. (Տեսանյութ) Դոն Պիպոյի պատճառով իմ երեխան դեռևս չի տեսել իր հորը. Անաիս Սարդարյան

Яндекс.Метрика
website by Sargssyan