Այսօր՝ 18 հունիսի 2018թ., 00:00

Նիկոլ Փաշինյանի «հորդորով» հրաժարական տվողը


 

1in.am-ը գրում է. Երեկ լրագրողների հետ զրույցի ժամանակ խոսելով Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Երբ ես նման հորդոր հնչեցնեմ, Տարոն Մարգարյանը կհետևի այդ հորդորին»:

Վարչապետի հայտարարությունը բավականին բազմաշերտ է և որոշակի հետևությունների տեղիք է տալիս, մանավանդ, որ Տարոն Մարգարյանը ՀՀԿ թերևս միակ պաշտոնյան է, որը իր հրաժարականը պահանջողների դեմ հակացույցեր կազմակերպեց:

Փաշինյանը երեկ, ըստ էության, հասկացրեց, որ ինքը կանգնած չէ Մարգարյանի հրաժարականն այս օրերին պահանջողների թիկունքում` անթաքույց ակնարկելով, որ եթե ինքը լիներ հրաժարական պահանջողը, Մարգարյանը վաղուց հեռացած կլիներ:

Մյուս կողմից` եթե Նիկոլ Փաշինյանն այս պահին հրաժարականի հորդոր չի ներկայացնում Տարոն Մարգարյանին, ուրեմն` այդ հարցն առնվազն հիմա ժամանակավրեպ է համարում:

Սակայն ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն այդքան վստահ, որ իր հորդորով Տարոն Մարգարյանը հրաժարական է տալու:

Արդյո՞ք վարչապետը համարում է, թե իր հիմնական ռեսուրսը` հանրային վստահության մեծ պաշարը, այն հզոր ալիքն է, որի ուժին չի կարող դիմանալ որևէ պատնեշ, թե՞ կարծում է, որ Սերժ Սարգսյանի կապիտուլյացիայից հետո նույնիսկ անիմաստ է խոսել որևէ հանրապետականի անգամ դիմադրության մասին:

Իհարկե, գործ ունենք նաև իներցիայի մարող տրամաբանության հետ: Տարոն Մարգարյանին նույնիսկ հրաժարականի հորդոր պետք չէ, որովհետև մայիսի 8-ից հետո նրա պաշտոնավարումն իներցիոն է և յուրաքանչյուր րոպեի կարող է ընդհատվել:

Տարոն Մարգարյանը բոլորից լավ է հասկանում, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոք նույնիսկ` քաղաքապետ է դարձել ոչ թե իր շնորհների, այլ քաղաքականության հետ չասոցացվող հանգամանքների շնորհիվ:

Загрузка...

Հետհեղափոխական Հայաստանում քաղաքականության տարածքն էապես ընդարձակվել է, ինչը գործնականում հնարավոր չի դարձնում Մարգարյանի պաշտոնավարումը նման պատասխանատու և լուրջ պաշտոնում, եթե նա նույնիսկ հավատարմության հրապարակային երդում տա նոր իշխանությանը:

Մյուս կողմից` շատ հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանի երեկվա ինքնավստահությունը ոչ թե քաաղաքական ուժի ցուցադրություն է, այլ հիմնված է մեզ դեռևս անհայտ կոնկրետ փաստերի, հանգամանքների, իրողությունների վրա:

Օրինակ, շատ հնարավոր է` Տարոն Մարգարյանի իշխանավարումը «օպտիմալացվի», այլ խոսքով` Նիկոլ Փաշինյանի հորդորով նա հրաժարական տա, որովհետև հանդիսանում է, Ենթադրենք, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի խոստացած սկանդալային կոռուպցիոն բացահայտումների «հերոսներից» մեկը:

Մենք, իհարկե, հարգում ենք անմեղության կանխավարկածը, սակայն չենք մոռանում նաև, որ Երևանի գործող քաղաքապետը ամենաարագ հարստացած պաշտոնյաներից մեկն է:

Ամեն դեպքում` Տարոն Մարգարյանը հիմա աշխատելու է վարչապետի հորդորին սպասելով: Նա, կարծես թե, զրկված է այլընտրանքից և առավելագույնը կարող է մի փոքր հետաձգել հորդորի պահը:

Загрузка...
loading...
Քիչ առաջ Երևանի կենտրոնում հատուկ գործողություններ են իրականացվել. տեսանյութ Որտեղից է սկսել Մանվել Գրիգորյանը. Փաշինյանը գտել է բանալին Ո՞վ է գեներալ Մանվել Գրիգորյանի կինը. Ընտանեկան լուսանկարներ Ով էր Մանվել Գրիգորյանին բերման ենթարկող ԱԱԾ աշխատակիցը. (տեսանյութ) Մանվել Գրիգորյանի տղան կամ «նարկաման» է, կամ «ղումարբազ». ասել էր Սեյրան Սարոյան Գագիկ Սուրենյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին Էս ինչ հրեշ է այս մարդ կոչված կենդանին. Անահիտ Բախշյան Ներիր մեզ, իմ քաջ զինվոր. Նիկոլ Փաշինյան 8 հատ ավտո, 8 հատ էլ կնիկ ունեմ. Մանվել Գրիգորյան ՇՏԱՊ. Առաջին կադրերը, թե ինչ են հայտնաբերել Մանվել Գրիգորյանի ամառանոցում: Մանվել Գրիգորյանի կողմնակիցները փակել են Նալբանդյան փողոցը. ոստիկանները փորձում են ցրել նրանց «Ձեր հորն ԱԱԾ-ն տարել է, տեղյա՞կ եք». լրագրողները՝ Էջմիածնի քաղաքապետին Էջմիածնում վիճակը լարված է. ինչպես է ԱԱԾ-ն տանում Մանվել Գրիգորյանին Ինչպես են Էջմիածնում բերման ենթարկում Դոն Պիպոյին Դոն Պիպոն բերման է ենթարկվել. (Տեսանյութ) Էջմիածնի քաղաքապետ` Կարեն Գրիգորյանը, սպառնա՞ց Մարտի 1-ով. (Տեսանյութ) Վլադիմիր Գասպարյանն իր մոտ է կանչել պատգամավորին ու ապտակել. «Հրապարակ» Դերասանները հանրահավաքից առաջ Դոն Պիպոյի տանը խնջույք են արել. (լուսանկարներ) «Մունդիալ 2018»-ի բացումը. անտեսելով դիվանագիտական արարողակարգը Սարգսի` կնոջ առաջ ծնկի գալը. Սարգիս–Մանո զույգի երկրորդ հարսանիքը Ուշագրավ միջադեպ Մոսկվայում Սմբատ Գոգյանի գեղեցիկ ընտանիքի լուսանկարները Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին ծանոթացրել է Իլհամ Ալիեւի հետ Վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի ընկերուհին .(լուսանկար) Ուշագրավ դեպք: Այսքանից հետո՝ ինչպես չհպարտանալ Փաշինյանով ՀՀԿ-ում մնաց 36 պատգամավոր. ի՞նչ «հեղափոխություն» տեղի ունեցավ երեկ Սկանդալային բացահայտումներ՝ գլխավոր դատախազի նախկին տեղակալից՝ Գեւորգ Կոստանյանի մասին Ինչու է Նիկոլ Փաշինյանը նիհարում ու անընդհատ հազում. պատասխանում է անձամբ վարչապետը «Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը «Նաիրիտ»-ից գողացել է մոտ 300 մլն դոլար». Աշոտ Գրիգորյան. (Տեսանյութ) Դոն Պիպոյի պատճառով իմ երեխան դեռևս չի տեսել իր հորը. Անաիս Սարդարյան

Яндекс.Метрика
website by Sargssyan