Сегодня: 20 Июнь 2018г., 00:00

«Չենք թողնելու, որ ինչ ուզեն, անեն էս երկրում»․ ինչ է հրահանգել Սերժ Սարգսյանը


 

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այսօր կբեմի ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի «հարթակում»։ ՀՀԿ-ում որոշել են այս անգամ «բլիժնի բոյի» մեջ չմտնել․

«Հիմա մենք ինչ հարց տանք, իրենք էլ դնեն՝ բազմապատկման աղյուսակն արտասանեն, մեկ է՝ հանրությունը հիանալու է դրանով, մեզ էլ մեղադրելու են «ռեւանշիզմի» մեջ, չնայած հարցեր շատ կան՝ սկսած տնտեսականից, վերջացրած նրանով, որ ժամանակին թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Արարատ Միրզոյանը հարց էին բարձրացնում, որ առաջին փոխվարչապետի ամրագրում չկա Սահմանադրությունում, եւ Կարեն Կարապետյանի նշանակումը հակասահմանադրական է:

Իսկ հիմա Արարատ Միրզոյանը մեծ սիրով զբաղեցրել է այդ «հակասահմանադրական» պաշտոնն ու ձայն չի հանում այդ մասին։ Մենք իրենց հանգիստ կթողնենք, թող աշխատեն»:

Ի դեպ, մեր տեղեկություններով, ՀՀԿ խորհրդի վերջին նիստին Սերժ Սարգսյանն ասել է՝ ճանապարհային քարտեզ այս պահին չենք նախատեսում․ կարող ենք հազար քարտեզ գծել, բայց զարգացումները կարող են ընթանալ հազարմեկերորդ տարբերակով․

Загрузка...

«Մեր գործողությունները լինելու են իրենց գործողություններից ածանցված եւ բացառապես օրենքի շրջանակներում, չենք խանգարելու, բայց եւ չենք թողնելու, որ ինչ ուզեն, անեն էս երկրում»։

ՀՀԿ-ում վերջին օրերին հասկացել են, որ իրենք «ահագին» կուռ են։ ՀՀԿ կանանց խումբը՝ Մարգարիտ Եսայան, Ռուզաննա Մուրադյան, Ջեմմա Բաղդասարյան, նախորդ շաբաթ մեկնել էր Չինաստան՝ հեղափոխությունից տուժած նյարդերը կազդուրելու, բայց վերադարձել են եւ պատրաստ են «պայքարի»։

Ավելին՝ ՀՀԿ խորհրդի նիստերից ավանդաբար բացակայող Սամվել Ալեքսանյանը՝ Լֆիկը, եւ ՍԱՍ-ի Արտակը պարտաճանաչ մասնակցում են դրանց՝ մտածելով, որ «դիրեկտորը հաստատ մի բան գիտի»։ «Դիրեկտորը», բնականաբար, Սերժ Սարգսյանն է»:

Загрузка...
loading...
Александр Ревва вывел в свет свою красавицу жену армянку и дочерей. (Photo) Фигуристка Медведева (Бабасян) прокомментировала вопрос о смене гражданства Армянская принцесса Анна родила первых русских святых - Бориса и Глеба Андреа Бочелли попросил Зару спеть армянскую песню «Дле яман» в Тоскане. (Видео) Анекдот про Армян взорвал интернет... (Видео) В Сети появился снимок Цымбалюк-Романовской в постели с известным фотографом. (Photo) Сильная речь Константина Затулина про Армению. (Видео) Джон Керри принял Алиева за члена охраны Сержа Саргсяна. (Видео) Кадыров оплатил операцию армянского мальчика в Израиле «Пол Москвы армяне. Все те, кто не живет в Армении - они предатели». Жириновский. (Видео) Из-за "Шоу мудаков" в Армении не останется ни одного симпатизирующего России человека: скандальное письмо Рафаэла Оганесяна Если Армения уйдет от России, армян будут резать османы или персы — они чуть лучше: скандальные заявления Кургиняна. (Видео) Как благодаря Месропу Маштоцу был создан грузинский алфавит Это должны слышать все азербайджанцы Потеря Армении-страшный сон для России: Владимир Соловьев. (Video) Армянский алфавит-одно из чудес света: протоиерей Русской церкви Александр Ревва вывел в свет свою красавицу жену армянку и дочерей. (Photo) Жене Джигарханяна грозит жуткая расправа. (видео) Народный артист СССР Армен Джигарханян арестован... Шарль Азнавур задал президенту Израиля неудобный вопрос Армяне покоряют шоу талантов по всему миру. (Видео) "​Открытое письмо генеральному директору Первого канала Эрнсту К.Л." Джигарханян сообщил о побеге молодой супруги на Украину «Прощай, путинская Россия»: армянские гастарбайтеры пакуют чемоданы Девочка порвала зал на сольном концерте певицы Наргиз. (Видео) Нарек Гевондян потряс зрителей шоу "Удивительные люди" на канале Россия 1 Топ 6 Лучших выступлений на проекте голос России ЗА ВСЕ ВРЕМЯ! Вундеркинд из России знает, как Армении стать "владычицей морскою" «Пол Москвы армяне. Все те, кто не живет в Армении - они предатели». Жириновский. (Видео) ПЕЛАГЕЯ ПЛАКАЛА!!! - пришел друг детства. (Видео)

Яндекс.Метрика
website by Sargssyan