Այսօր՝ 18 հունիսի 2018թ., 00:00

Փաշինյանն իր տղայի բանակի քեֆին կարող էր ինձ չհրավիրել, բայց Սարդարապատ՝ պարտավոր էր. ըստ Շարմազանովի՝ 58 հոգանոց ՀՀԿ խմբակցությունից 3 մարդ է հրավիրվել


 

Սարդարապատում Հայաստանի Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումներին ԱԺ 58 հոգանոց «Հանրապետական» խմբակցությունից հրավիրվել է 3 մարդ՝ անվանական նշված, թե ով, ընդ որում՝ Արա Բաբլոյանը հրավիրվել է ոչ թե որպես ԱԺ նախագահ, այլ ՀՀԿ անդամ, ինչը արարողակարգի և էթիկայի խախտում է: Այս մասին Tert.am–ին տեղեկացրեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Հարց եմ տալիս՝ Ազգային ժողովի խորհրդի անդամները, ԱԺ փոխնախագահները, ԱԺ հանձնաժողովի նախագահները խորhդարանական երկրում «Ճ կլասի պաշտոնյանե՞ր են», թե պաշտոնյաներ, որոնք օրենսդրի ղեկավարներն են: Օրենսդրի ղեկավարներն են, չէ՞, բա պարոն Փաշինյա՛ն և սիրելի՛ կառավարություն, էս Մայիսի 28-ը, որ տոնում եք, բա ո՞ւր են Ազգային ժողովի խորհրդի անդամները»,- ասաց նա:

Հարցին՝ այսինքն Սարդարապատ գնալը հրավիրելո՞վ է, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Այո՛, հրավիրելով է, Ազգային ժողովից ընդամենը 13 պատգամավոր են հրավիրել, անուն-ազգանունները գրված. 4 հոգի՝ «Ելք» խմբակցությունից, 3 հոգի՝ Դաշնակցությունից, 3 հոգի՝ «Ծառուկյան» խմբակցությունից, իսկ 58 հոգանոց Հանրապետական խմբակցությունից հրավիրել են Արա Բաբլոյանին, այն էլ ոչ թե որպես ԱԺ նախագահ, այլ ՀՀԿ անդամ, Վահրամ Բաղդասարյանին ու Ֆելիքս Ցոլակյանին:

Անունն էլ իրենք են գրել, թե ով պետք է գա»,-ասաց Շարմազանովը:

ԱԺ փոխխոսնակի խոսքով՝ ինքը Հայաստանի անկախ պետականությանն 26 տարվա ընթացքում չի հիշում մի դեպք, երբ Ազգային ժողովի փոխնախագահները հրավիրված չէին:

Загрузка...

«Նիկոլ Փաշինյանը կարող էր ինձ իր տղայի բանակի քեֆին չհրավիրել, բայց ոչ այսօր՝ Սարդարապատ:

Կարող է իր ընտանեկան միջոցառմանը չհրավիրել, բայց կա պրոտոկոլ, կա գործընկերություն և կա առնվազն՝ գործադրի և օրենսդրի փոխադարձ հարգանքի ու իշխանությունների տարանջատման սկզբունք, որը ուզում է վարչապետը Փաշինյանը լինի,Սարգսյանը լինի, պարտավոր են բոլորը հարգել»,-ասաց նա:

Загрузка...
loading...
Քիչ առաջ Երևանի կենտրոնում հատուկ գործողություններ են իրականացվել. տեսանյութ Որտեղից է սկսել Մանվել Գրիգորյանը. Փաշինյանը գտել է բանալին Ո՞վ է գեներալ Մանվել Գրիգորյանի կինը. Ընտանեկան լուսանկարներ Ով էր Մանվել Գրիգորյանին բերման ենթարկող ԱԱԾ աշխատակիցը. (տեսանյութ) Մանվել Գրիգորյանի տղան կամ «նարկաման» է, կամ «ղումարբազ». ասել էր Սեյրան Սարոյան Գագիկ Սուրենյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին Էս ինչ հրեշ է այս մարդ կոչված կենդանին. Անահիտ Բախշյան Ներիր մեզ, իմ քաջ զինվոր. Նիկոլ Փաշինյան 8 հատ ավտո, 8 հատ էլ կնիկ ունեմ. Մանվել Գրիգորյան ՇՏԱՊ. Առաջին կադրերը, թե ինչ են հայտնաբերել Մանվել Գրիգորյանի ամառանոցում: Մանվել Գրիգորյանի կողմնակիցները փակել են Նալբանդյան փողոցը. ոստիկանները փորձում են ցրել նրանց «Ձեր հորն ԱԱԾ-ն տարել է, տեղյա՞կ եք». լրագրողները՝ Էջմիածնի քաղաքապետին Էջմիածնում վիճակը լարված է. ինչպես է ԱԱԾ-ն տանում Մանվել Գրիգորյանին Ինչպես են Էջմիածնում բերման ենթարկում Դոն Պիպոյին Դոն Պիպոն բերման է ենթարկվել. (Տեսանյութ) Էջմիածնի քաղաքապետ` Կարեն Գրիգորյանը, սպառնա՞ց Մարտի 1-ով. (Տեսանյութ) Վլադիմիր Գասպարյանն իր մոտ է կանչել պատգամավորին ու ապտակել. «Հրապարակ» Դերասանները հանրահավաքից առաջ Դոն Պիպոյի տանը խնջույք են արել. (լուսանկարներ) «Մունդիալ 2018»-ի բացումը. անտեսելով դիվանագիտական արարողակարգը Սարգսի` կնոջ առաջ ծնկի գալը. Սարգիս–Մանո զույգի երկրորդ հարսանիքը Ուշագրավ միջադեպ Մոսկվայում Սմբատ Գոգյանի գեղեցիկ ընտանիքի լուսանկարները Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին ծանոթացրել է Իլհամ Ալիեւի հետ Վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի ընկերուհին .(լուսանկար) Ուշագրավ դեպք: Այսքանից հետո՝ ինչպես չհպարտանալ Փաշինյանով ՀՀԿ-ում մնաց 36 պատգամավոր. ի՞նչ «հեղափոխություն» տեղի ունեցավ երեկ Սկանդալային բացահայտումներ՝ գլխավոր դատախազի նախկին տեղակալից՝ Գեւորգ Կոստանյանի մասին Ինչու է Նիկոլ Փաշինյանը նիհարում ու անընդհատ հազում. պատասխանում է անձամբ վարչապետը «Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը «Նաիրիտ»-ից գողացել է մոտ 300 մլն դոլար». Աշոտ Գրիգորյան. (Տեսանյութ) Դոն Պիպոյի պատճառով իմ երեխան դեռևս չի տեսել իր հորը. Անաիս Սարդարյան

Яндекс.Метрика
website by Sargssyan