Այսօր՝ 18 հունիսի 2018թ., 00:00

Վլադիմիր Գասպարյանի երեք ապտակը ՀՀԿ-ին


 

Lragir.am-ը գրում է՝

Մինչ խորհրդարանի ՀՀԿ մեծամասնությունը հանդես է գալիս խրոխտ միասնականության դիրքերից, կուսակցությունն ու խմբակցությունը լքելու մասին հայտարարեց պատգամավորներից մեկը՝ Արթուր Գեւորգյանը, որն ամենեւին «երկրորդական նշանակության» պատգամավոր չէ:

Արթուր Գեւորգյանը ՀՀԿ ռեյտինգայիններից է, այսինքն ՀՀԿ դե յուրե մեծամասնության գործուն ճարտարապետներից մեկը, ու բացի այդ էլ Գեւորգյանը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է:

Ավելին, Գեւորգյանի ֆիգուրալ նշանակությունը ՀՀԿ-ում պատկերացնելու համար հետաքրքիր կլինի հիշել, որ նա ռեյտինգային ընտրակարգով գտնվում էր նույն տարածքում, որում էին ՍԱՍ-ի Արտակն ու Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը: Գեւորգյանը նրանց հետ պայքարում երրորդն էր եւ չէր դառնում պատգամավոր, եթե Արման Սահակյանը չնշանակվեր պետգույքի կառավարման վարչության պետ:

Ամենահետաքրքիրը թերեւս այն էր, որ ապրիլի 2-ի ընտրությունից կարճ ժամանակ անց շրջանառության մեջ հայտնվեց ՍԱՍ-ի հայտնի ձայնագրությունը, թե ինչ մեթոդներով է Արտակ Սարգսյանը հավաքել ձայները:

Ընդ որում, տեղեկություն շրջանառվեց նաեւ, թե ձայնագրությունը ի հայտ է եկել հենց Վովա Գասպարյանի ջանքով, որը ոստիկանապետն էր եւ այդպիսով կարծես թե ստիպում էր իշխանությանը վերականգնել «արդարությունն» իր փեսայի համար:

Վլադիմիր Գասպարյանն ընդհանրապես դարձավ թավշյա հեղափոխության շրջանի ամենախորհրդավոր ֆիգուրներից մեկը: Նա այդպես էլ չհայտնվեց հրապարակային հարթակի վրա, միաժամանակ արեց մի քանի ուշագրավ հայտարարություն, որով պարզապես ցույց տվեց, որ ոստիկանությունը բացարձակապես չի պատրաստվում միջամտել հանրային պայքարին եւ ուժ կիրառել:

Սակայն առավել ուշագրավ էր դեռեւս հեղափոխությունից առաջ Վլադիմիր Գասպարյանի ելույթը ոստիկանության 100-ամյակի առիթով, որտեղ նա հայտարարեց, որ ոստիկանությունը ազգային կառույց է, այդպիսին է եղել անգամ խորհրդային ժամանակաշրջանում ու կանգնած է ինքնիշխանության ու անկախության պաշտպանության դիրքերում:

Այժմ, իրադարձությունների հեռվից է երեւում, որ Վլադիմիր Գասպարյանը պատրաստվում էր հեռանալ բարձր նոտայի վրա եւ կարծես թե շրխկացնելով դուռը, որի մասին վկայող հայտարարություն էր նաեւ թավշյա հեղափոխության առաջին փուլի վերջին օրերին նրա հայտարարությունը թե ոստիկանության, թե բանակի անունից, կոչով՝ ակնհայտորեն ուղղված իշխանությանը, որ ոստիկանին ու զինվորին չդարձնեն հանրության դեմ պայքարի գործիք:

Ընդ որում, Գասպարյանի այդ հայտարարությունն ուշագրավ էր կրկնակի, քանի որ նա ստանձնել էր նաեւ զինվորի, բանակի անունից հայտարարության պատասխանատվությունը, թերեւս գիտենալով, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մի շարք պատճառներով չունի այդ բանն անելու կարողություն, կամք եւ գուցե հեռատեսություն:

Արթուր Գեւորգյանի հայտարարությունը ՀՀԿ-ն եւ խմբակցությունը լքելու մասին, այն էլ բավական ուշագրավ ձեւակերպումներով՝ որ ՀՀԿ-ում չի տեսնում առողջացման միտում, նաեւ սխալ է համարում նոր կառավարությանը խանգարելն ու փորձում է լիցքաթափել խորհրդարանի լարվածությունը, թերեւս Վլադիմիր Գասպարյանի հրաժեշտի երրորդ գործողությունն է, ընդ որում մի ուշագրավ պահի, երբ Հանրապետական կուսակցությունը իրեն սկսել էր պահել այնպես, կարծես ոչ միայն ոչինչ չի պատահել, այլ որ հենց ՀՀԿ-ն է թելադրում օրակարգը:

Ահա այդ իրավիճակում ՀՀԿ-ն ստանում է Արթուր Գեւորգյանի «ապտակը», որը չի բացառվում հենց Վլադիմիր Գասպարյանինն է: Կլինի՞ այն սթափեցնող, որը կուսակցությանը կստիպի վերջապես լրջորեն հաշվի նստել նոր իրավիճակի հետ եւ ստանձնել դրա ներկայիս փուլում իր փոքր, բայց էական դերը, այն է՝ ապահովել թավշյա հեղափոխության սահուն ընթացքը դեպի ամբողջական իշխանափոխություն, թե՞ դրա համար կլինի ՀՀԿ-ին հասցվող նոր հարվածների կարիք:

Загрузка...

loading...
Քիչ առաջ Երևանի կենտրոնում հատուկ գործողություններ են իրականացվել. տեսանյութ Որտեղից է սկսել Մանվել Գրիգորյանը. Փաշինյանը գտել է բանալին Ո՞վ է գեներալ Մանվել Գրիգորյանի կինը. Ընտանեկան լուսանկարներ Ով էր Մանվել Գրիգորյանին բերման ենթարկող ԱԱԾ աշխատակիցը. (տեսանյութ) Մանվել Գրիգորյանի տղան կամ «նարկաման» է, կամ «ղումարբազ». ասել էր Սեյրան Սարոյան Գագիկ Սուրենյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին Էս ինչ հրեշ է այս մարդ կոչված կենդանին. Անահիտ Բախշյան Ներիր մեզ, իմ քաջ զինվոր. Նիկոլ Փաշինյան 8 հատ ավտո, 8 հատ էլ կնիկ ունեմ. Մանվել Գրիգորյան ՇՏԱՊ. Առաջին կադրերը, թե ինչ են հայտնաբերել Մանվել Գրիգորյանի ամառանոցում: Մանվել Գրիգորյանի կողմնակիցները փակել են Նալբանդյան փողոցը. ոստիկանները փորձում են ցրել նրանց «Ձեր հորն ԱԱԾ-ն տարել է, տեղյա՞կ եք». լրագրողները՝ Էջմիածնի քաղաքապետին Էջմիածնում վիճակը լարված է. ինչպես է ԱԱԾ-ն տանում Մանվել Գրիգորյանին Ինչպես են Էջմիածնում բերման ենթարկում Դոն Պիպոյին Դոն Պիպոն բերման է ենթարկվել. (Տեսանյութ) Էջմիածնի քաղաքապետ` Կարեն Գրիգորյանը, սպառնա՞ց Մարտի 1-ով. (Տեսանյութ) Վլադիմիր Գասպարյանն իր մոտ է կանչել պատգամավորին ու ապտակել. «Հրապարակ» Դերասանները հանրահավաքից առաջ Դոն Պիպոյի տանը խնջույք են արել. (լուսանկարներ) «Մունդիալ 2018»-ի բացումը. անտեսելով դիվանագիտական արարողակարգը Սարգսի` կնոջ առաջ ծնկի գալը. Սարգիս–Մանո զույգի երկրորդ հարսանիքը Ուշագրավ միջադեպ Մոսկվայում Սմբատ Գոգյանի գեղեցիկ ընտանիքի լուսանկարները Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին ծանոթացրել է Իլհամ Ալիեւի հետ Վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի ընկերուհին .(լուսանկար) Ուշագրավ դեպք: Այսքանից հետո՝ ինչպես չհպարտանալ Փաշինյանով ՀՀԿ-ում մնաց 36 պատգամավոր. ի՞նչ «հեղափոխություն» տեղի ունեցավ երեկ Սկանդալային բացահայտումներ՝ գլխավոր դատախազի նախկին տեղակալից՝ Գեւորգ Կոստանյանի մասին Ինչու է Նիկոլ Փաշինյանը նիհարում ու անընդհատ հազում. պատասխանում է անձամբ վարչապետը «Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը «Նաիրիտ»-ից գողացել է մոտ 300 մլն դոլար». Աշոտ Գրիգորյան. (Տեսանյութ) Դոն Պիպոյի պատճառով իմ երեխան դեռևս չի տեսել իր հորը. Անաիս Սարդարյան

Яндекс.Метрика
website by Sargssyan