Այսօր՝ 18 հունիսի 2018թ., 00:00

Շեշտակի հարված. Սկսվեց ՀՀԿ մեծամասնության փլուզումը


 

Lragir.am- ը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինայնն այսօր առավոտյան խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի սուպերմարկետների ցանցում ԱԱԾ կողմից իրականացվող ստուգումներին, ասաց, որ Հայաստանում օրինականություն հաստատելու գործընթաց է:

«Այն, ինչ մենք հայտարարել էինք, որ վենդետաներ չեն լինելու, ես դա վերահաստատում եմ: Բայց հանկարծ որևէ մեկը չփորձի դա ընկալել որպես թուլության նշան: Այսինքն՝ վենդետաներ չեն լինելու, բայց ամենաթողություն էլ չի լինելու:

Եթե որևէ մեկը մեր այս դիրքորոշումը կփորձի մեկնաբանել որպես թուլության նշան, ջախջախիչ հակահարված կստանա», ասել է նա:

"Բոլորն ազատված են բոլոր կոռուպցիոն պարտավորություններից, բայց ոչ մեկը չմտածի, թե կարող է պետությանը խաբել: Եվ ես բոլորին կոչ եմ անում, որ իրենք կամավոր գան այդ դաշտ, նախկինում չվճարած հարկերը վերահաշվարկեն: Եվ թող այդ ամեն ինչը ԱԱԾ-ի միջոցով տեղի չունենա:

Այո, ԱԱԾ-ն ինչ խնդիր դրված է, կլուծի այդ խնդիրը՝ շատ արագ ու կոշտ, օրինական ճանապարհով, բայց ես բոլորին կոչ եմ անում չհասցնել դրան", հայտարարեց նա:

Մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը հավաքել էր օլիգարխներին ու նրանց բացատրել խաղի նոր կանոնները, ըստ որոնց՝ նրանք ազատվում են ստվերային վճարներից ու կատարում պետության առջեւ իրենց պարտավորությունները:

Բայց երեւում է նրանք չէին հավատացել, տրվելով ՀՀԿ քաղաքական դեմքերի խրոխտ հայտարարություններին ու «տակից խոստումներին», թե երկու-երեք ամսից ամեն ինչ փոխվելու է:

Օլիգարխները, քաղաքական այդ դեմքերը քիչ ինչ սխալ են հասկացել սիրո եւ համերաշխության իմաստը: Սերն ու համերաշխությունը միակողմանի պարտավորություն չէ, ինչին սովորել էին ՀՀԿ-ականները, այլ այլեւս՝ փոխադարձ: Եվ երեւում է դա հիշեցնելու կարիք էր առաջացել, ու նրանք երեւում է այսօր հասկացան, Նիկոլ Փաշինյանի կոշտ հայտարարություններից հետո:

Իր հերթին, ԱԱԾ-ն ու ոստիկանությունը մի քանի ուղղություններով ուսումնասիրություններ են սկսել ու ջրի երես հանել խոշոր կոռուպցիոն սխեմաներ: Այսօր արդեն օլիգարխները ՀՀԿ խմբակցության ղեկավարի սենյակ էին մտնում եւ այնտեղից դուրս գալիս մտահոգ ու անտրամադիր:

Загрузка...

Երեւի հարցնում էին՝ «բա ասում էիք...»: Այսօր ՀՀԿ խմբակցության երկու պատգամավոր լքեց խմբակցությունը: Ըստ ամենայնի, շուտով, ակնկալիքներից ու տանիքից զրկված խոշոր գործարար-պատգամավորներն էլ կլքեն խմբակցությունը:

Սա հատկապես էական է հանրային օրակարգը, այն է՝ Ընտրական օրենսգիրքը, Կուսակցությունների մասին նոր օրենքը եւ դեկապիտալիզացիայի մասին օրենքը խորհրդարանում ընդունելու համար, որին ակտիվ դիմադրում է ՀՀԿ-ն:

Օլիգարխներին առաջարկվել է, որ իրենք էլ գրեն այս վերջին օրենքը, որով նախատեսվում է օրինականացնել սեփականությունը, անցնել սպիտակ դաշտ, հատուցել պետությանը հասցված վնասը եւ հանգիստ ապրել ու աշխատել Հայաստանում:

Նրանք կհասկանան, որ սա միակ տարբերակն է: Ըստ ամենայնի, ՀՀԿ-ում մնացած «քաղաքական դեմքերն» էլ, ազատվելով օլիգարխիկ բալաստից ու նրանց անօրինական սեփականությունը պաշտպանելու պարտականությունից, կհասկանան, որ իրենց միակ դերն ու գործառույթը ներկայում հեղափոխության ու հանրային օրակարգի պաշտպանությունն է:

Загрузка...
loading...
Քիչ առաջ Երևանի կենտրոնում հատուկ գործողություններ են իրականացվել. տեսանյութ Որտեղից է սկսել Մանվել Գրիգորյանը. Փաշինյանը գտել է բանալին Ո՞վ է գեներալ Մանվել Գրիգորյանի կինը. Ընտանեկան լուսանկարներ Ով էր Մանվել Գրիգորյանին բերման ենթարկող ԱԱԾ աշխատակիցը. (տեսանյութ) Մանվել Գրիգորյանի տղան կամ «նարկաման» է, կամ «ղումարբազ». ասել էր Սեյրան Սարոյան Գագիկ Սուրենյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին Էս ինչ հրեշ է այս մարդ կոչված կենդանին. Անահիտ Բախշյան Ներիր մեզ, իմ քաջ զինվոր. Նիկոլ Փաշինյան 8 հատ ավտո, 8 հատ էլ կնիկ ունեմ. Մանվել Գրիգորյան ՇՏԱՊ. Առաջին կադրերը, թե ինչ են հայտնաբերել Մանվել Գրիգորյանի ամառանոցում: Մանվել Գրիգորյանի կողմնակիցները փակել են Նալբանդյան փողոցը. ոստիկանները փորձում են ցրել նրանց «Ձեր հորն ԱԱԾ-ն տարել է, տեղյա՞կ եք». լրագրողները՝ Էջմիածնի քաղաքապետին Էջմիածնում վիճակը լարված է. ինչպես է ԱԱԾ-ն տանում Մանվել Գրիգորյանին Ինչպես են Էջմիածնում բերման ենթարկում Դոն Պիպոյին Դոն Պիպոն բերման է ենթարկվել. (Տեսանյութ) Էջմիածնի քաղաքապետ` Կարեն Գրիգորյանը, սպառնա՞ց Մարտի 1-ով. (Տեսանյութ) Վլադիմիր Գասպարյանն իր մոտ է կանչել պատգամավորին ու ապտակել. «Հրապարակ» Դերասանները հանրահավաքից առաջ Դոն Պիպոյի տանը խնջույք են արել. (լուսանկարներ) «Մունդիալ 2018»-ի բացումը. անտեսելով դիվանագիտական արարողակարգը Սարգսի` կնոջ առաջ ծնկի գալը. Սարգիս–Մանո զույգի երկրորդ հարսանիքը Ուշագրավ միջադեպ Մոսկվայում Սմբատ Գոգյանի գեղեցիկ ընտանիքի լուսանկարները Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին ծանոթացրել է Իլհամ Ալիեւի հետ Վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի ընկերուհին .(լուսանկար) Ուշագրավ դեպք: Այսքանից հետո՝ ինչպես չհպարտանալ Փաշինյանով ՀՀԿ-ում մնաց 36 պատգամավոր. ի՞նչ «հեղափոխություն» տեղի ունեցավ երեկ Սկանդալային բացահայտումներ՝ գլխավոր դատախազի նախկին տեղակալից՝ Գեւորգ Կոստանյանի մասին Ինչու է Նիկոլ Փաշինյանը նիհարում ու անընդհատ հազում. պատասխանում է անձամբ վարչապետը «Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը «Նաիրիտ»-ից գողացել է մոտ 300 մլն դոլար». Աշոտ Գրիգորյան. (Տեսանյութ) Դոն Պիպոյի պատճառով իմ երեխան դեռևս չի տեսել իր հորը. Անաիս Սարդարյան

Яндекс.Метрика
website by Sargssyan