Այսօր՝ 18 հունիսի 2018թ., 00:00

Իշխանության նոր հավակնորդը. Արմեն Սարգսյանը բացում է խաղաթղթերը


1in.am-ը գրում է. Մենք չունենք հավասարակշռված Սահմանադրություն, այն պետք է փոխվի. «Ամերիկայի ձայնի» հետ հարցազրույցում նշել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

 

Նրա խոսքով, Հայաստանը փոփոխությունների կարիք ունի, որոնք կվերաբերեին Սահմանադրությանն ու մի շարք օրենքների. «Խնդիրն այն է, որ մենք չունենք հավասարակշռված Սահմանադրություն:

Մեր Սահմանադրությամբ հսկայական լիազորություններ են տրված կառավարությանն ու վարչապետին:

Հայաստանում դա կոչում են «սուպերվարչապետություն» և պարոն Փաշինյանը առաջիններից էր խորհրդարանում, որ որպես ընդդիմության առաջնորդ քննադատում էր այս ամենը:

Իրական իշխանությունը պետք է բալանսավորվի խորհրդարանի, կառավարության և նախագահի գրասենյակի միջև»,-ասել է Սարգսյանը:

Հանրապետության գործող նախագահն առաջին գործիչը չէ, ով բարձրաձայնում է, այսպես կոչված, սուպերվարչապետական համակարգի ռիսկերի մասին:

Մյուս կողմից` զարմանալի է, որ այդ մասին խոսում է Արմեն Սարգսյանը, ով Սերժ Սարգսյանից նախագահության առաջարկությունը ստանալուց հետո ոչ մի խոսք չի ասել Սահմանադրության կամ կառավարման նոր մոդելի թերությունների մասին, ավելին`

հենց այդ շրջանում հյուրընկալվելով «Շանթ» հեռուստաընկերությանը, նույնիսկ նշել է, որ Հայաստանում նախագահն ավելի շատ լիազորություններ ունի, քան դրանցով պետության գլուխներն օժտված են եվրոպական խորհրդարանական մի շարք երկրներում:

Նույնիսկ նախագահի պաշտոնում պաշտոնապես ընտրվելուց հետո` մինչև երդմնակալության պաշտոնական արարողությունը, Սարգսյանն անվրդով հետևել է, թե ինչպես է խորհրդարանը օրենսդրական կարգավորումներով «խուզում» իր` առանց այն էլ, սահմանափակ նախագահական լիազորությունները:

Ըստ ամենայնի` Սերժ Սարգսյանի իշխանության պարագայում Արմեն Սարգսյանի առաքելությունը պայմանավորված չի եղել լիազորություններով. նա պետք է լիներ այն կրեատիվ, թարմ դեմքը, որի ֆորմալ ներկայությունը իշխանության բուրգում թույլ կտար լեգիտիմացնել Սերժ Սարգսյանի վերարտադրվող համակարգը:

Սակայն թավշյա հեղափոխությունն արմատապես փոխել է ներքաղաքական իրավիճակը և չեղարկել է Սերժ Սարգսյան-Արմեն Սարգսյան պայմանավորվածությունները:

Նիկոլ Փաշինյանի հետ գործող նախագահը պայմանավորվածություններ չունի և ձգտում է մեծացնել իր իշխանությունը, ընդ որում` հանրապետականների օրինակով, «բռնվելով» Փաշինյանի նախկինում արած հայտարարություններից:

Հրապարակավ Արմեն Սարգսյանն ասում է` քաղաքական հավակնություններ չունի, օրերս նույնիսկ կտրականապես հերքեց լուրերը, թե միջնորդավորված կուսակցություն է ստեղծում:

Ենթադրենք` անվերապահորեն հավատում ենք Արմեն Սարգսյանի անկեղծությանը, մյուս կողմից` չենք կարող չնկատել, որ «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում նա թափանցիկ ակնարկ է անում առնվազն իր իշխանությունը մեծացնելու մտադրության մասին:

Դժվար չէ նկատել, որ Արմեն Սարգսյանն անուղղակիորեն խոսում է Նիկոլ Փաշինյանի սուպերվարչապետություն դեմ: Ուշագրավ է այն ժամանակային համատեքստը, որում հնչում է Սարգսյանի հայտարարությունը:

Այսպես կոչված` սուպերվարչապետութունն այսօր միակ լծակն է, որը` խորհրդարանական մեծամասնության բացակայության պարագայում, Նիկոլ Փաշինյանին հնարավորություն է տալիս` պայքարել կոռուպցիայի և օլիգարխիայի դեմ և կանխել, այսպես կոչված, հակահեղափոխության ռևանշը:

Իհարկե, հեռու ենք այն մտքից, թե Արմեն Սարգսյանը փորձում է յուրովի «խմբագրել» հեղափոխության արդյունքները, սակայն առնվազն նկատելի է, որ նա, ի տարբերություն նախահեղափոխական շրջանի, հետհեղափոխական

Հայաստանում չի պատրաստվում համակերպվել «անգլիական թագուհու» կարգավիճակի հետ:

Մյուս կողմից` հարց է առաջանում, թե ինչի վրա են հենվում Արմեն Սարգսյանի հավակնությունները, երբ Նիկոլ Փաշինյանի աննախադեպ բարձր վարկանիշը բացառում է այլընտրանքի հնարավորությունը թե ընդդիմադիր և թե` առավել ևս, իշխանության դաշտում:

Այս արձանագրումը միանգամայն ճիշտ է այսօր, սակայն իրավիճակն արմատապես կարող է փոխվել ամիսներ հետո, երբ հեղափոխական էյֆորիան կմնա անցյալում և վարչապետն ու կառավարությունը կհայտնվեն խաչաձև քննադատության թիրախում:

Չի բացառվում նույնիսկ, որ Արմեն Սարգսյանը այսօր արդեն նկատում է մի բան, որ տեսանելի չէ փորձագիտական շրջանակների, հասարակության համար: Խոսքն` այսպես կոչված, իշխանության հնարավոր վակուումի մասին է, որը, վաղ թե ուշ, հանգեցնելու է ինստիտուցիոնալ ճգնաժամի:

Մի կողմից հեղափոխությունը լեգիտիմ իշխանություն ձևավորելու հնարավորություն տվեց` ըստ էության, չեղարկելով Արմեն Սարգսյանի առաքելությունը` որպես հին համակարգի քաղաքակրթական դեկորացիա, մյուս կողմից` հեղափոխությունը մեծ քաղաքական տարածություն բացեց, որը նոր առաքելությամբ կարող է օժտել Արմեն Սարգսյանին, մանավանդ` իրադարձությունների զարգացման վատթարագույն սցենարի դեպքում, եթե հեղափոխությունը ինստիտուցիոնալ հարթության վրա չհաջողի, գործող նախագահը կարող է լինել, օրինակ, Գագիկ Ծառուկյանի միակ այլընտրանքը:

Загрузка...
loading...
Քիչ առաջ Երևանի կենտրոնում հատուկ գործողություններ են իրականացվել. տեսանյութ Որտեղից է սկսել Մանվել Գրիգորյանը. Փաշինյանը գտել է բանալին Ո՞վ է գեներալ Մանվել Գրիգորյանի կինը. Ընտանեկան լուսանկարներ Ով էր Մանվել Գրիգորյանին բերման ենթարկող ԱԱԾ աշխատակիցը. (տեսանյութ) Մանվել Գրիգորյանի տղան կամ «նարկաման» է, կամ «ղումարբազ». ասել էր Սեյրան Սարոյան Գագիկ Սուրենյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին Էս ինչ հրեշ է այս մարդ կոչված կենդանին. Անահիտ Բախշյան Ներիր մեզ, իմ քաջ զինվոր. Նիկոլ Փաշինյան 8 հատ ավտո, 8 հատ էլ կնիկ ունեմ. Մանվել Գրիգորյան ՇՏԱՊ. Առաջին կադրերը, թե ինչ են հայտնաբերել Մանվել Գրիգորյանի ամառանոցում: Մանվել Գրիգորյանի կողմնակիցները փակել են Նալբանդյան փողոցը. ոստիկանները փորձում են ցրել նրանց «Ձեր հորն ԱԱԾ-ն տարել է, տեղյա՞կ եք». լրագրողները՝ Էջմիածնի քաղաքապետին Էջմիածնում վիճակը լարված է. ինչպես է ԱԱԾ-ն տանում Մանվել Գրիգորյանին Ինչպես են Էջմիածնում բերման ենթարկում Դոն Պիպոյին Դոն Պիպոն բերման է ենթարկվել. (Տեսանյութ) Էջմիածնի քաղաքապետ` Կարեն Գրիգորյանը, սպառնա՞ց Մարտի 1-ով. (Տեսանյութ) Վլադիմիր Գասպարյանն իր մոտ է կանչել պատգամավորին ու ապտակել. «Հրապարակ» Դերասանները հանրահավաքից առաջ Դոն Պիպոյի տանը խնջույք են արել. (լուսանկարներ) «Մունդիալ 2018»-ի բացումը. անտեսելով դիվանագիտական արարողակարգը Սարգսի` կնոջ առաջ ծնկի գալը. Սարգիս–Մանո զույգի երկրորդ հարսանիքը Ուշագրավ միջադեպ Մոսկվայում Սմբատ Գոգյանի գեղեցիկ ընտանիքի լուսանկարները Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին ծանոթացրել է Իլհամ Ալիեւի հետ Վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի ընկերուհին .(լուսանկար) Ուշագրավ դեպք: Այսքանից հետո՝ ինչպես չհպարտանալ Փաշինյանով ՀՀԿ-ում մնաց 36 պատգամավոր. ի՞նչ «հեղափոխություն» տեղի ունեցավ երեկ Սկանդալային բացահայտումներ՝ գլխավոր դատախազի նախկին տեղակալից՝ Գեւորգ Կոստանյանի մասին Ինչու է Նիկոլ Փաշինյանը նիհարում ու անընդհատ հազում. պատասխանում է անձամբ վարչապետը «Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը «Նաիրիտ»-ից գողացել է մոտ 300 մլն դոլար». Աշոտ Գրիգորյան. (Տեսանյութ) Դոն Պիպոյի պատճառով իմ երեխան դեռևս չի տեսել իր հորը. Անաիս Սարդարյան

Яндекс.Метрика
website by Sargssyan