Այսօր՝ 18 հունիսի 2018թ., 00:00

Լավրովի պատասխանը Նիկոլ Փաշինյանին


Այսօր տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի առաջին աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն։

 

1-ը գրում է. Տեղի ունեցավ ոչ այնքան միանշանակ մթնոլորտում ու ռուսական մամուլի, մեղմ ասած ոչ այնքան հայանպաստ հրապարակումների ֆոնին։

Նախ՝ մինչ Զոհրաբ Մնացականյանի այցը՝ հունիսի 1-ին ՌԴ արտգործանախարարության ներկայացուիչը ամենշաբաթյա ասուլիս ընթացքում հանդես էր եկել հայտարարությամբ, որը բազմաթիվ մեկնաբանությունների ու գնահատակաների տեղիք տվեց։

Պատասխանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու մասին ադրբեջանցի լրագրողի հարցին, Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնյան ասել էր, թե դա «հավանաբար, ապակառուցողական հայտարարություն է»։

Իհարկե հայկական կողմի համապատասխան արձագանքից հետո ՌԴ ԱԳՆ կայքում տեքստային տարբերակում դա փորձ արվեց ուղղել, բայց ինչպես ասում են, «նստվածքը մնաց»։

Զուգահեռաբար վերջին օրերին ռուսական մամուլում կրկին ավելացան հոդվածները՝ հայկական հեղափոխության հետևում արևմտյան հետքի, դրանում «սորոսի կադրերի» մասնակցության մասին։

Միանգամից ասենք, որ ՀՀ արտգործնախարարի հետ համատեղ մամլո ասուլիսի ընթացքում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը բավական համարժեք պատասխան տվեց նման հրապարակումների մասին հարցին՝ ասելով, որ Ռուսաստանն առաջնորդվում է հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ պաշտոնական հայտարարություններով։

Իսկ մինչ այդ, հանդիպումից հետո կայացած ասուլիսում Զոհրաբ Մնացականյանը մի քանի անգամ շեշտեց, որ Հայաստանի նոր իշխանությունը հավատարիմ է հայ-ռուսական հարաբերությունների դաշնակցային, ռազմավարական գործընկերության ոգուն և որ այդ քաղաքականությունը անշեղորեն շարունակվելու է։

Ի դեպ, Զոհրաբ Մնացականյանը շեշետեց, որ հայ-ռուսական հարաբերությունների մասին նույնխիսի հայտարարություններով հանդես է եկել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօր խորհրդարանում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ։

Ընհանուր առմամբ համատեղ մամլո ասուլիսը անցավ երկու կողմերից էլ հնչած նման հայտարարություններով, Լավրովը հայ-ռուսական հարաբերությունները անվանեց ոչ միայն գործընկերային, այլ նաև եղբայրական։

Սակայն համատեղ ասուլիսում տեղի ունեցավ նաև մի միջադեպ՝ պլանավորված կամ ոչ, որը ցույց տվեց, որ Ռուսաստանն իրոք վերապահումներ ունի Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթաց վերադարձնելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարության, հայկական կողմից բանակցային պրոցեսի կոնցեպտը փոխելու վերաբերյալ։

Մասնավորապես ի պատասխան «Նեզավիսիմայա գազետա» թերթի լրագրողի հարցին, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղի՝ բանակցային սեղան վերադառնալու անհրաժեշտության մասին և որ համանախագահները ևս, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը խոսել են այն մասին, որ ինչ որ պահի Արցախը «պետք է վերադառնա» բանակցային գործընթաց, Սերգեյ Լավորն ասաց, որ Պոպովը երբեք չի ասել, թե «Արցախը պետք է վերադառնա»։

Ըստ Լավրովի, Ղարաբաղի բանակցային գործընթաց ներգրավվելը կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե կողմերը՝ Հայաստանն ու Ադբեջանը պայմանավորվեն այդ մասին։

Այսպիսով, կարելի է արձանագրել, որ չնայած հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակի մասին երկուստեք ֆորմալ հայտարարություններին, այս փուլում կա անհասկացողություն կամ խնդիր կապված Հայաստանի արտաքին քաղաքականության ամենակենսական հարցի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ։ Ռուաստանը, ըստ ամենայնի ոչ միայն չի ողջունում Ղարաբաղը բանակցային սեղան վերադարձնելու հայկական կողմի ռազմավարությունը, այլ դեմ է դրան։

ԵՎ բացառված չէ, որ ասուլիուսմ ռուս լրագրողի հարցը կազմակերպված էր՝ հատկապես այդ հայտարարությունը Լավրովի կողմից հնչեցնելու համար։ Սա իհարկե ամենևին չի նշանակում, թե հայկական կողմը պետք է հրաժարվի այդ նախաձեռնությունից, առավել ևս Ռուսաստանի հակադրության պատճառով։

Սա նշանակում է, որ այդ ուղղությամբ հսկայական դիվանագիտական աշխատանք կա կատարելու և գուցե Զոհրաբ Մնացականյանի այսօրվա այցը այդ աշխատանքի առաջին քայլն էր միայն։

Հասկանալի է՝ Ռուսաստանի իշխանությունը Հայաստանի նոր իշխանությանը չի վստահում այնպես ու այնքան, որքան վստահում էր Սերժ Սարգսյանի, դրանից առաջ՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանությանը։

Բայց դա ոչ այնքան վստահություն էր գործընկերոջ նկատմամբ, որքան վստահություն, որ Հայաստանի իշխանությունը՝ լինելով խոցելի բոլոր կողմերից երբեք չի անցնի կառավերլիության սհամանգիծը։

Այդպսի վստահություն Հայաստանի նոր իշխանությանը պետք չէ։ Ի դեպ, ներկայիս անվստահությունը գուցե անգամ դրական է, քանի որ ամբողջությամբ չվստահելով, այդուհանդերձ Ռուաստանի Հայաստանի նոր իշխանությանը վերաբերվելու է՝ հաշվի առնելով նրա սուբյեկտայնությունը ու հաշվի նստելով դրա հետ։

Թեկուզ և ամբողջությամբ չվստահելով։ Պետությունների միջև հարաբերություններում չի լինում ամբողջական վստահություն, եթե կողմերից մեկը չի կառավարվում մյուսի կողմից։ Հայաստանին այդպսի վստահություն պետք էլ չէ։

Հայաստանին պետք է սեփական սուբյեկտայնության ու պետական արժանապատվության ընդւոնում ու հարգում, ինչը գոնե հրապարակավ մենք տեսնում ենք ռուսական կողմից։

Մնացածը, կրկնում ենք ամենօրյա, ամենժամյա դիվանագիտական դժվար աշխատանքի առարկա է, որի արդյունքները միանգամից չեն կարող տեսանելի լինել։

Загрузка...
loading...
Քիչ առաջ Երևանի կենտրոնում հատուկ գործողություններ են իրականացվել. տեսանյութ Որտեղից է սկսել Մանվել Գրիգորյանը. Փաշինյանը գտել է բանալին Ո՞վ է գեներալ Մանվել Գրիգորյանի կինը. Ընտանեկան լուսանկարներ Ով էր Մանվել Գրիգորյանին բերման ենթարկող ԱԱԾ աշխատակիցը. (տեսանյութ) Մանվել Գրիգորյանի տղան կամ «նարկաման» է, կամ «ղումարբազ». ասել էր Սեյրան Սարոյան Գագիկ Սուրենյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին Էս ինչ հրեշ է այս մարդ կոչված կենդանին. Անահիտ Բախշյան Ներիր մեզ, իմ քաջ զինվոր. Նիկոլ Փաշինյան 8 հատ ավտո, 8 հատ էլ կնիկ ունեմ. Մանվել Գրիգորյան ՇՏԱՊ. Առաջին կադրերը, թե ինչ են հայտնաբերել Մանվել Գրիգորյանի ամառանոցում: Մանվել Գրիգորյանի կողմնակիցները փակել են Նալբանդյան փողոցը. ոստիկանները փորձում են ցրել նրանց «Ձեր հորն ԱԱԾ-ն տարել է, տեղյա՞կ եք». լրագրողները՝ Էջմիածնի քաղաքապետին Էջմիածնում վիճակը լարված է. ինչպես է ԱԱԾ-ն տանում Մանվել Գրիգորյանին Ինչպես են Էջմիածնում բերման ենթարկում Դոն Պիպոյին Դոն Պիպոն բերման է ենթարկվել. (Տեսանյութ) Էջմիածնի քաղաքապետ` Կարեն Գրիգորյանը, սպառնա՞ց Մարտի 1-ով. (Տեսանյութ) Վլադիմիր Գասպարյանն իր մոտ է կանչել պատգամավորին ու ապտակել. «Հրապարակ» Դերասանները հանրահավաքից առաջ Դոն Պիպոյի տանը խնջույք են արել. (լուսանկարներ) «Մունդիալ 2018»-ի բացումը. անտեսելով դիվանագիտական արարողակարգը Սարգսի` կնոջ առաջ ծնկի գալը. Սարգիս–Մանո զույգի երկրորդ հարսանիքը Ուշագրավ միջադեպ Մոսկվայում Սմբատ Գոգյանի գեղեցիկ ընտանիքի լուսանկարները Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին ծանոթացրել է Իլհամ Ալիեւի հետ Վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի ընկերուհին .(լուսանկար) Ուշագրավ դեպք: Այսքանից հետո՝ ինչպես չհպարտանալ Փաշինյանով ՀՀԿ-ում մնաց 36 պատգամավոր. ի՞նչ «հեղափոխություն» տեղի ունեցավ երեկ Սկանդալային բացահայտումներ՝ գլխավոր դատախազի նախկին տեղակալից՝ Գեւորգ Կոստանյանի մասին Ինչու է Նիկոլ Փաշինյանը նիհարում ու անընդհատ հազում. պատասխանում է անձամբ վարչապետը «Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը «Նաիրիտ»-ից գողացել է մոտ 300 մլն դոլար». Աշոտ Գրիգորյան. (Տեսանյութ) Դոն Պիպոյի պատճառով իմ երեխան դեռևս չի տեսել իր հորը. Անաիս Սարդարյան

Яндекс.Метрика
website by Sargssyan