Այսօր՝ 18 հունիսի 2018թ., 00:00

Ինչու պոռթկաց Նիկոլ Փաշինյանը


Խորհրդարանում կառավարության ծրագրի ներկայացման և քննարկման գործընթացում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը ավելի շատ հանրահավաքային էր, քան կառավարական:

 

Եզրափակիչ ելույթի ընթացքում ամբիոնի մոտ հեղափոխական Նիկոլ Փաշինյանն էր, որը դեռ չէր դարձել վարչապետ: Ինչու վարչապետը որոշեց հիշեցնել այդ կերպարը և դրա միջոցով նաև իրականությունը, թավշյա հեղափոխության առկայությունը:

Արդյո՞ք ՀՀԿ-ին հաջողվել էր նրան հանել հունից, բերել էմոցիոնալության դաշտ՝ տպավորություն ստեղծելու համար, որ Նիկոլ Փաշինյանը կարող է նույն կերպ էմոցիոնալությանը տրվել նաև պետական հարցերում, և ըստ այդմ՝ դա վտանգավոր է:

Թե՞ Նիկոլ Փաշինյանի էմոցիաների այդ դրսևորումը, հեղափոխական ելույթը պրագմատիզմի դրսևորում էր, որի հաշվարկը այն շրջանակներին սթափեցելն էր, որոնք կարծում են, որ հեղափոխությունն անցավ, և նոր կառավարությունը սկսել է, այսպես ասած, թուլանալ ու աստիճանաբար դառնալ խոցելի:

Ի՞նչն էր վարչապետ Փաշինյանի մոտ առաջացրել այդօրինակ ելույթի անհրաժեշտություն: Արդյո՞ք զգացվել էր սեփական թիմակիցներին և համակիրներին, այսպես ասած, «դուխ» տալու անհրաժեշտություն, թե՞ փորձեր են եղել Նիկոլ Փաշինյանին, այսպես ասած, «հաշիվ» ներկայացնել հեղափոխական աջակցության համար:

Որովհետև նա առանց անուններ տալու, միևնույն ժամանակ գործնականում բոլորին ուղղված հայտարարություն արեց՝ ասելով, թե որևէ մեկը չկարծի, թե իրենց լավություն են արել վարչապետի ընտրությանը քվեարկելով:

Փաշինյանը հայտարարեց, որ Ազգային ժողովը ի հեճուկս իր, այսինքն՝ ի հեճուկս խորհրդարանի կամքի է քվեարկել իր թեկնածությանը, որովհետև չէր կարող չքվեարկել:

Ինչպես հայտնի է, խորհրդարանի քվեարկությանը ՀՀԿ-ից կողմ է քվեարկել ընդամենը 11 մարդ:

Իհարկե, հենց այդ է եղել որոշիչը, որովհետև «Ծառուկյան», «Ելք» և ՀՅԴ խմբակցությունների ձայները այլապես բավարար չէին, սակայն Նիկոլ Փաշինյանը չկոնկրետացրեց իր հայտարարությունը ՀՀԿ-ով, այլ տարածեց ամբողջ ԱԺ վրա, հետևաբար ստացվում է՝ նաև մյուս ուժերի:

Զուտ քաղաքական կոնտեքստի առումով, իհարկե, սա էլ հասկանալի է: Խոշոր հաշվով, ՀՀԿ-ի պարտությունը բոլորն էլ կուզեին, իսկ ահա Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հաղթանակի մասով նույնն ասելը, մեղմ ասած, դժվար է:

Բայց անգամ հենց այդ դեպքում հետաքրքիր է, թե ինչու վարչապետը որոշեց հիշեցնել այդ ամենը, եթե նկատի առնենք և այն, որ նա հայտարարել է նաև, թե կառավարության ծրագրի համար պատասխանատուն իր թիմն է, և «Ծառուկյան» դաշինքն ու ՀՅԴ-ն պատասխանատու չեն, թեև ունեն նախարարներ:

Մի կողմից՝ նա պատասխանատվությունից ազատում է Ծառուկյանին ու ՀՅԴ-ին, մյուս կողմից՝ իրեն է, փաստորեն, ազատում նրանց առաջ, այսպես ասած, պարտքից:

Ըստ էության, այդ իմաստով Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը լիովին նախընտրական տրամաբանությամբ ելույթ էր, և կառավարության ծրագիրն այս իմաստով լինելու է դե ֆակտո նախընտրական ծրագիր և բացառիկ այն իմաստով, որ դա առաջին նախընտրական ծրագիրը կլինի, որն ընտրողին կներկայացվի ոչ թե միայն թղթի վրա, այլ կոնկրետ իրականացման ռեժիմով, գործի տեսքով: Աղբյուր՝ 1in.am

Այլ հարց է, թե ինչ տեսք կունենա գործը:

Загрузка...
loading...
Քիչ առաջ Երևանի կենտրոնում հատուկ գործողություններ են իրականացվել. տեսանյութ Որտեղից է սկսել Մանվել Գրիգորյանը. Փաշինյանը գտել է բանալին Ո՞վ է գեներալ Մանվել Գրիգորյանի կինը. Ընտանեկան լուսանկարներ Ով էր Մանվել Գրիգորյանին բերման ենթարկող ԱԱԾ աշխատակիցը. (տեսանյութ) Մանվել Գրիգորյանի տղան կամ «նարկաման» է, կամ «ղումարբազ». ասել էր Սեյրան Սարոյան Գագիկ Սուրենյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին Էս ինչ հրեշ է այս մարդ կոչված կենդանին. Անահիտ Բախշյան Ներիր մեզ, իմ քաջ զինվոր. Նիկոլ Փաշինյան 8 հատ ավտո, 8 հատ էլ կնիկ ունեմ. Մանվել Գրիգորյան ՇՏԱՊ. Առաջին կադրերը, թե ինչ են հայտնաբերել Մանվել Գրիգորյանի ամառանոցում: Մանվել Գրիգորյանի կողմնակիցները փակել են Նալբանդյան փողոցը. ոստիկանները փորձում են ցրել նրանց «Ձեր հորն ԱԱԾ-ն տարել է, տեղյա՞կ եք». լրագրողները՝ Էջմիածնի քաղաքապետին Էջմիածնում վիճակը լարված է. ինչպես է ԱԱԾ-ն տանում Մանվել Գրիգորյանին Ինչպես են Էջմիածնում բերման ենթարկում Դոն Պիպոյին Դոն Պիպոն բերման է ենթարկվել. (Տեսանյութ) Էջմիածնի քաղաքապետ` Կարեն Գրիգորյանը, սպառնա՞ց Մարտի 1-ով. (Տեսանյութ) Վլադիմիր Գասպարյանն իր մոտ է կանչել պատգամավորին ու ապտակել. «Հրապարակ» Դերասանները հանրահավաքից առաջ Դոն Պիպոյի տանը խնջույք են արել. (լուսանկարներ) «Մունդիալ 2018»-ի բացումը. անտեսելով դիվանագիտական արարողակարգը Սարգսի` կնոջ առաջ ծնկի գալը. Սարգիս–Մանո զույգի երկրորդ հարսանիքը Ուշագրավ միջադեպ Մոսկվայում Սմբատ Գոգյանի գեղեցիկ ընտանիքի լուսանկարները Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին ծանոթացրել է Իլհամ Ալիեւի հետ Վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի ընկերուհին .(լուսանկար) Ուշագրավ դեպք: Այսքանից հետո՝ ինչպես չհպարտանալ Փաշինյանով ՀՀԿ-ում մնաց 36 պատգամավոր. ի՞նչ «հեղափոխություն» տեղի ունեցավ երեկ Սկանդալային բացահայտումներ՝ գլխավոր դատախազի նախկին տեղակալից՝ Գեւորգ Կոստանյանի մասին Ինչու է Նիկոլ Փաշինյանը նիհարում ու անընդհատ հազում. պատասխանում է անձամբ վարչապետը «Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը «Նաիրիտ»-ից գողացել է մոտ 300 մլն դոլար». Աշոտ Գրիգորյան. (Տեսանյութ) Դոն Պիպոյի պատճառով իմ երեխան դեռևս չի տեսել իր հորը. Անաիս Սարդարյան

Яндекс.Метрика
website by Sargssyan