Այսօր՝ 18 հունիսի 2018թ., 00:00

Նիկոլ Փաշինյանի առաջին ապտակը Ազգային ժողովին


Lurer.com-ը գրում է.

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանում ունեցած վերջին ելույթի հատկապես եզրափակիչ հատվածը լի էր ԱԺ-ում ներկա քաղաքական ուժերին ուղղված բավական ոչ երկիմաստ մեսիջներով:

Ընդհանրապես, , տպավորություն էր ստեղծվում, թե ամբիոնի մոտ հեղափոխական շրջանի Նիկոլ Փաշինյանն էր, երբ խորհրդարանը նրան դեռևս վարչապետ չէր ընտրել:

Այդ կերպարի միջոցով, Փաշինյանը փորձեց դահլիճում ներկա գտնվողներին հիշեցնել ամենակարևոր իրականությունը՝ երկրում թավշյա հեղափոխության առկայությունը:

Փաշինյանը թեև անուններ չտվեց, սակայն գործնականում բոլորին՝ այդ թվում իր կոալիցիոն գործընկերիներին ուղղված հայտարարություն արեց՝ ասելով, թե որևէ մեկը չկարծի, թե իրենց լավություն են արել վարչապետի ընտրությանը կողմ քվեարկելով:

Դժվար է ասել՝ արդյո՞ք այդ ուժերի կողմից Փաշինյանին աջակցելու համար «հաշիվներ» են ներկայացվել, թե՞ այսպիսի ելույթով վարչապետը ցանկանում էր անգամ տեսականորեն բացառել նման «հաշիվների» ներկայացումը:

Փաշինյանը ակնարկեց, որ ինքը վարչապետ է ընտրվել ժողովրդի վստահության քվեով, և քանի դեռ այդ քվեն կա՝ իր կաբինետը կշարունակի կառավարել, ասել է թե՝ եթե նա որևէ մեկին որևէ բան պարտական է, ապա այդ մեկը՝ ՀՀ քաղաքացին է:

Ուշագրավ է նաև, որ կառավարության գործունեության պատասխանատվությունը վերցնելով միայն իր քաղաքական ուժի վրա՝ Փաշինյանը փաստացի կոալիցիոն գործընկերներին ազատում է պատասխանատվության զգացումից, միևնույն ժամանակ՝ իրեն ևս ազատելով նրանց հանդեպ ունեցած պարտքերից:

Ստեղծված իրավիճակում վարչապետը, իհարկե, չի կարող թերագնահատել հանրության վստահության կարևորությունը: Հենց այդ վստահությունն է այսօր հանդիսանում Փաշինյանի «կախարդական փայտիկը», որի մասին հիշատակեց վարչապետը և որը նրան նախորդողները այդպես էլ չկարողացան գտնել:

Իզուր չէ, որ հասարակության լայն շրջանակների վստահությունից Փաշինայնին զրկելն է, որ դարձել է ԱԺ-ում արդեն փոքրամասնություն դարձած ՀՀԿ գլխավոր նպատակը:

Հանրապետական կուսակցությունը ակնհայտ ժամանակ է ձգում, հույս ունենալով, որ այս կարճ ժամանակահատվածում նոր կառավարությանը չի հաջողվի լուծել հանրության առջև ծառացած դժվարին խնդիրները, ինչն էլ էականորեն կնվազեցնի Փաշինյանի աջակցության մակարդակը և ՀՀԿ-ին հնարավորություն կտա մեկ տարի հետո օրակարգ բերել Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագիծ:

Սակայն, ինչպես ցույց տվեց Փաշինյանի այս ելույթը, մնացած ուժերի «խաղերն» էլ նրա ուշադրությունից չեն վրիպում: Խոշոր հաշվով, ՀՀԿ-ի պարտությունը բոլորն էլ կուզեին, իսկ ահա Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հաղթանակի մասով նույնն ասելը, մեղմ ասած, դժվար է:

Կառավարության ծրագրի ընդունմամբ, որի կետերից մեկն արտահերթ ընտրություններն են, տրվեց նախընտրական արշավի մեկնարկը, Փաշինյանի հեղափոխական և էմոցիոնալ ելույթն էլ հենց նախընտրական ծրագրի ներկայացում էր: Արդեն իսկ քաղաքական ուժերի հռետորաբանությունը հուշում է, որ այս ընտրարշավում կենաց մահու պայքար է լինելու:

Загрузка...
loading...
Քիչ առաջ Երևանի կենտրոնում հատուկ գործողություններ են իրականացվել. տեսանյութ Որտեղից է սկսել Մանվել Գրիգորյանը. Փաշինյանը գտել է բանալին Ո՞վ է գեներալ Մանվել Գրիգորյանի կինը. Ընտանեկան լուսանկարներ Ով էր Մանվել Գրիգորյանին բերման ենթարկող ԱԱԾ աշխատակիցը. (տեսանյութ) Մանվել Գրիգորյանի տղան կամ «նարկաման» է, կամ «ղումարբազ». ասել էր Սեյրան Սարոյան Գագիկ Սուրենյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին Էս ինչ հրեշ է այս մարդ կոչված կենդանին. Անահիտ Բախշյան Ներիր մեզ, իմ քաջ զինվոր. Նիկոլ Փաշինյան 8 հատ ավտո, 8 հատ էլ կնիկ ունեմ. Մանվել Գրիգորյան ՇՏԱՊ. Առաջին կադրերը, թե ինչ են հայտնաբերել Մանվել Գրիգորյանի ամառանոցում: Մանվել Գրիգորյանի կողմնակիցները փակել են Նալբանդյան փողոցը. ոստիկանները փորձում են ցրել նրանց «Ձեր հորն ԱԱԾ-ն տարել է, տեղյա՞կ եք». լրագրողները՝ Էջմիածնի քաղաքապետին Էջմիածնում վիճակը լարված է. ինչպես է ԱԱԾ-ն տանում Մանվել Գրիգորյանին Ինչպես են Էջմիածնում բերման ենթարկում Դոն Պիպոյին Դոն Պիպոն բերման է ենթարկվել. (Տեսանյութ) Էջմիածնի քաղաքապետ` Կարեն Գրիգորյանը, սպառնա՞ց Մարտի 1-ով. (Տեսանյութ) Վլադիմիր Գասպարյանն իր մոտ է կանչել պատգամավորին ու ապտակել. «Հրապարակ» Դերասանները հանրահավաքից առաջ Դոն Պիպոյի տանը խնջույք են արել. (լուսանկարներ) «Մունդիալ 2018»-ի բացումը. անտեսելով դիվանագիտական արարողակարգը Սարգսի` կնոջ առաջ ծնկի գալը. Սարգիս–Մանո զույգի երկրորդ հարսանիքը Ուշագրավ միջադեպ Մոսկվայում Սմբատ Գոգյանի գեղեցիկ ընտանիքի լուսանկարները Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին ծանոթացրել է Իլհամ Ալիեւի հետ Վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի ընկերուհին .(լուսանկար) Ուշագրավ դեպք: Այսքանից հետո՝ ինչպես չհպարտանալ Փաշինյանով ՀՀԿ-ում մնաց 36 պատգամավոր. ի՞նչ «հեղափոխություն» տեղի ունեցավ երեկ Սկանդալային բացահայտումներ՝ գլխավոր դատախազի նախկին տեղակալից՝ Գեւորգ Կոստանյանի մասին Ինչու է Նիկոլ Փաշինյանը նիհարում ու անընդհատ հազում. պատասխանում է անձամբ վարչապետը «Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը «Նաիրիտ»-ից գողացել է մոտ 300 մլն դոլար». Աշոտ Գրիգորյան. (Տեսանյութ) Դոն Պիպոյի պատճառով իմ երեխան դեռևս չի տեսել իր հորը. Անաիս Սարդարյան

Яндекс.Метрика
website by Sargssyan