Այսօր՝ 18 հունիսի 2018թ., 00:00

Փաշինյանի կինը հուզվեց Գյումրիում ու չկարողացավ խոստումը կատարել


Aravot.am-ը գրում է.

 

Գյումրու դրամատիկական թատրոնում ապրիլյան քառօրյա պատերազմի մասին պատմող «Հարսանիք թիկունքում» ներկայացումն դիտելու էին եկել ինչպես մշակութային հանրաճանաչ դեմքեր, այնպես էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինն՝ Աննա Հակոբյանը, նրանց որդին, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, գեներալներ Ֆելիս Ցոլակյանը, Սեյրան Օհանյանը, Միքայել Սրբազանը։

Այսօր ևս դահլիճում ո՛չ նստելու, ո՛չ էլ նույնիսկ կանգնելու տեղ չկար, թատրոնի անձնակազմը ստիպված էր եղել աթոռներ ավելացնել, սակայն դա էլ կարծես փրկություն չէր։

Աննա Հակոբյանի մուտքը դահլիճ ընդունվեց բուռն ծափահարություններով, այնուհետ ներս մտավ Կարգին Հայկոն, դահլիճը դարձյալ դղրդաց ծափահարություններից։ Ներկայացումը հուզեց վարչապետի կնոջն ու մշակույթի նախարարին․ այն անհնար է դիտել առանց արցունքների, հանդիսատեսը՝ տղամարդ, թե կին, ռազմական, թե մշակութային գործիչ, արտասվում է։

Աննա Հակոբյանը, որը լրագրողների հետ պայմանավորվեց զրուցել ներկայացման ավարտից հետո, ասաց․

«Ես ճիշտ է՝ խոստացա ընդմիջմանը կամ ներկայացման վերջում այդ թեմայով խոսել, բայց կներեք, չեմ կարող խոսել»։ Հարցին՝ հուզվա՞ծ եք, Աննա Հակոբյանն ասաց․ «Ոչ թե հուզված եմ, այլ չեմ կարող ոչ մի բան ասել ու սա կարող եք համարել գնահատականն այդ ներկայացման»։

Լիլիթ Մակունցի աչքերը թաց էին։ Նա ասաց․ «Ցնցված եմ, շատ տպավորված եմ, հուզիչ էր, ամբողջ ընթացքում չկարողացա զսպել էմոցիաներս, արտասվել եմ, նույնիսկ մի քանի րոպե չէի կարողանում խոսել։ Ու դա նորմալ է, որովհետև թե՛ խաղն էր տպավորիչ, թե՛ բովանդակությունը, վերապրեցինք նորից այդ չորս օրերը»։

Նախարարն ասաց, որ առաջին անգամն էր Գյումրու թատրոնում և զարմացել էր դահլիճի լեցուն լինելուց։ Ներկայացման մեջ բարձրաձայնված էին նաև իշխանությունների բացթողումները, որի պատճառով ապրիլյան պատերազմին այդքան զոհեր ունեցանք, խոսվում էր նաև օլիգարխների որդիների արտոնյալ լինելու, բանակում չծառայելու մասին։

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս ընդունեց այդ քննադատությունը թատրոնի բեմից․ չէ՞ որ խոսքը իր Պաշտպանության նախարար եղած ժամանակաշրջանին էր վերաբերում։

Նա ասաց․ «Երկար ժամանակ չեմ եղել այսպիսի ներկայացումների՝ որպես դիտորդ, բայց այսօր տեսնում են այն միասնությունը, որը գոյություն ունի․ ժողովուրդների պատմությունը կերտում են ուժով և մշակույթով։

Եվ այսօր այս մշակույթի մեջ է ուժը, որը հավերժացնում է հերոսների սխրագործությունները, ինչպես նաև պարտավորեցնող է, որ ապագային մենք պետք է նայենք լիահույս և հավատքով, որ կյանքը շարունակվում է։

Իհարկե, յուրաքանչյուր այսպիսի միջոցառումից մենք հետևություններ ենք անում»։ Հիշեցնենք, որ երկու գործողությամբ դրամայում փեսան՝ Արմենը ու հարսանիքին մասնակցող մյուս երիտասարդները, հեռախոսազանգով պատահաբար լսելով պատերազմի գույժը, կիսատ են թողնում քեֆ-ուրախությունն ու վազում են ռազմաճակատ։

Իհարկե, այն պայմանով, որ պիտի հետ գան ու շարունակեն հարսանիքը։ Նրանցից ոչ բոլորն են կենդանի մնում, սակայն փեսան, վերադառնալով ռազմաճակատից, ստիպում է հարազատներին պարել, շարունակել հարսանիքը, քանի որ այդպես է ուզել իր զոհված ընկերը, իր կյանքն է տվել, որպեսզի իր ազգը բազմանա, հարատևի։

Загрузка...
loading...
Քիչ առաջ Երևանի կենտրոնում հատուկ գործողություններ են իրականացվել. տեսանյութ Որտեղից է սկսել Մանվել Գրիգորյանը. Փաշինյանը գտել է բանալին Ո՞վ է գեներալ Մանվել Գրիգորյանի կինը. Ընտանեկան լուսանկարներ Ով էր Մանվել Գրիգորյանին բերման ենթարկող ԱԱԾ աշխատակիցը. (տեսանյութ) Մանվել Գրիգորյանի տղան կամ «նարկաման» է, կամ «ղումարբազ». ասել էր Սեյրան Սարոյան Գագիկ Սուրենյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին Էս ինչ հրեշ է այս մարդ կոչված կենդանին. Անահիտ Բախշյան Ներիր մեզ, իմ քաջ զինվոր. Նիկոլ Փաշինյան 8 հատ ավտո, 8 հատ էլ կնիկ ունեմ. Մանվել Գրիգորյան ՇՏԱՊ. Առաջին կադրերը, թե ինչ են հայտնաբերել Մանվել Գրիգորյանի ամառանոցում: Մանվել Գրիգորյանի կողմնակիցները փակել են Նալբանդյան փողոցը. ոստիկանները փորձում են ցրել նրանց «Ձեր հորն ԱԱԾ-ն տարել է, տեղյա՞կ եք». լրագրողները՝ Էջմիածնի քաղաքապետին Էջմիածնում վիճակը լարված է. ինչպես է ԱԱԾ-ն տանում Մանվել Գրիգորյանին Ինչպես են Էջմիածնում բերման ենթարկում Դոն Պիպոյին Դոն Պիպոն բերման է ենթարկվել. (Տեսանյութ) Էջմիածնի քաղաքապետ` Կարեն Գրիգորյանը, սպառնա՞ց Մարտի 1-ով. (Տեսանյութ) Վլադիմիր Գասպարյանն իր մոտ է կանչել պատգամավորին ու ապտակել. «Հրապարակ» Դերասանները հանրահավաքից առաջ Դոն Պիպոյի տանը խնջույք են արել. (լուսանկարներ) «Մունդիալ 2018»-ի բացումը. անտեսելով դիվանագիտական արարողակարգը Սարգսի` կնոջ առաջ ծնկի գալը. Սարգիս–Մանո զույգի երկրորդ հարսանիքը Ուշագրավ միջադեպ Մոսկվայում Սմբատ Գոգյանի գեղեցիկ ընտանիքի լուսանկարները Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին ծանոթացրել է Իլհամ Ալիեւի հետ Վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի ընկերուհին .(լուսանկար) Ուշագրավ դեպք: Այսքանից հետո՝ ինչպես չհպարտանալ Փաշինյանով ՀՀԿ-ում մնաց 36 պատգամավոր. ի՞նչ «հեղափոխություն» տեղի ունեցավ երեկ Սկանդալային բացահայտումներ՝ գլխավոր դատախազի նախկին տեղակալից՝ Գեւորգ Կոստանյանի մասին Ինչու է Նիկոլ Փաշինյանը նիհարում ու անընդհատ հազում. պատասխանում է անձամբ վարչապետը «Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը «Նաիրիտ»-ից գողացել է մոտ 300 մլն դոլար». Աշոտ Գրիգորյան. (Տեսանյութ) Դոն Պիպոյի պատճառով իմ երեխան դեռևս չի տեսել իր հորը. Անաիս Սարդարյան

Яндекс.Метрика
website by Sargssyan