Այսօր՝ 18 հունիսի 2018թ., 00:00

Հեղափոխության ամենամեծ վտանգը


Իշխանությունն իշխել է ստի, կեղծիքի, դավաճանության, քծնանքի, բազմաթիվ այլ խեղված արժեքների հիման վրա, բայց հանրության կողմից որևէ դիմադրության չի արժանացել։

 

Հանրային ապատիան տարիներ, տասնամյակներ շարունակ եղել է իշխանության գոյության հիմքը։ Դրանում մեծագույն մեղավորություն է ունեցել նաև հասարակությունը։

Նախ՝ ի՞նչ ենք հասկանում իշխանություն ասելով։ Իշխանությունը միայն ու ամենևին իշխանական բուրգի գագաթին երևացողները չեն, միայն նախագահը, նախարարներն ու մարզպետները չեն, իշխանությունը բազմաշերտ, տասնյակ, հարյուր հազարներից բաղկացած հիերարխիկ համակարգ է, որի յուրաքաչնյուր անդամ ունի իր դերն ու գործառույթները։

Եվ ահա տասնամյակներ շարունակ այդ համակարգն աշխատել է գրեթե ժամացույցի ճշտությամբ։ Աշխատել է ոչ թե հանուն պետության ու հասարակության բարեկեցության, այլ հանուն իշխանության պահպանման ու վերարտադրության։

Բայց կրկնում ենք, դրանում, այդ համակարգում ընգրկված են եղել տասնյակ, հարյուր հազարավոր քաղաքացիներ, որոնցից յուրաքանչյուրը՝ իր զբաղեցրած դիրքին, պաշտոնին համապատասխան հանդուրժել է գողությունը, կաշառակերությունը, ստորությունը, վերադասին ուղղված քծնանքը, ընկերոջ դավաճանությունը և այլն և այդպես շարունակ։

Այդ հանդուրժողականությունը տարածվել է հասարակության լայն շերտերի վրա, ինչի արդյունքում իշխանությունը ստացել է ամեն ինչ անելու և պատասխանատվության չենթարկվելու ինդուլգենցիա։ Հանրային ինդուլգենցիա։

Իշխանության լեգիտիմությունը, մեծ հաշվով փոխարինվել է հենց այդ ինդուլգենցիայով։ Իշխանությունը տարիներ շարունակ չունենալով լեգիտիմություն, ունեցել է հանրային հանդուժողականություն ու հասարակության այդ ինդուլգենցիան։

Որովհետև արածի համար պատասխանատվության ենթրակվելու ինստիտուտը, գործիքը՝ ընտրությունները, չի աշատել:

Ընտրության միջոցով իշխանություն չի փոխվել։ Ճիշտ հակառակը՝ ամեն մի ընտրություն ավելի է ամրապնդել իշխանության դիրքերը և ընտրությունից-ընտրություն իշխանությունն ապրել ու գործել է ոչ թե հաջորդ ընտրությանը հասարակությանը ավելի լավ, ավելի արդյունավետ ծրագրեր նեկայացնելու, այլ հաջորդ ընտրությունը ավելի կատարելագործված կեղծելու մղումով։

Եվ այդ մղումն իրեն արդարացրել է. 2017 թվականի ընտրությունները ցույց տվեցին, որ ընտրության արդյունքը կեղծելու ու անաղմուկ վերարտադրվելու հարցում իշխանությունը հասել է կատարելության։ Առանց լցոնումների, առանց ահաբեկումների ու գռեհիկ դրսևորումների իշխանությունը կարողացավ ընտրության հիմնական գործոն դարձնել փողը, որի արդյունքում վերարտադրվեց այնքան սահուն, որքան կարող էր երազել միայն։

Ընդ որում, այս դեպքում անարդար կլինի միայն իշխանությանը մեղադրելը, որովհետ այդ գործընթացին, ընտրական համակարգը բռնաբարելու գործընթացին մասնակցել է ոչ միայն իշխանությունը, այլ քաղաքական համակարգն ամբողջությամբ։

Իշխանության դերն իհարկե, դոմինանտ է եղել. իշխանությունն է սահմանել ու որոշել խաղի կանոնները, ընդհուպ ընտրակաշառքի չափն ու մարժան, մյուս ուժերը ընդունել և խաղացել են այդ կանոններով։

Նրանք, ովքեր ունեցել են իշխանության սահմանած ընտրակաշառքը բաժանելու հնարավարություն, ինչպես օրինակ, Բարագավաճ Հայաստանը, ամողջությամբ օգտվել են դրանից, նրանք ովքեր չեն ունեցել այդ հնարավարությունը՝ սահմանափակվել են իրենց բաժին հասած մի քանի մանդատով ու ընտրակաշառքի մասին որևէ ֆունկցիա չունեցող բարձրաձայնումներով։

Բայց այս ողջ գործընթացին ակտիվ մասնակցություն է ունեցել հասարակությունը և՛ որպես սուբյեկտ, և՛ որպես օբյեկտ։

Տասնյակ հազարավոր մարդիկ ընգրկված են եղել իշխանության ու նույն ԲՀԿ-ի ընտրական շտաբերում, նրանք ստացել են ըտրակաշառքը վերևից և բաժանել են ներքևներին։

Իսկ հասարակության այն հատվածը որն ունեցել է ոչ թե ընտգրության սուբյեկտի, այլ օբյեկտի դերակատարություն ու գործառույթ, հաճույքով վերցրել է ընտրակաշառքը՝ համարելով, որ միևնույնն է՝ իր ձայնը որոշիչ չի լինելու։

Հասարակությունն ապրել է «շնից մազ պոկելու» հակամարդկային, գռեհիկ սկզբունքով, ինչը միանգամայն համահունչ է եղել իշխանության ու քաղաքական ուժերի մեծ մասին արժեքային համակարգին։ Համահունչ լինելով եղել է ձեռնտու։

Եվ ահա այս հասարակությունը, ընդամենը մեկ տարի առաջ 10 հազար դրամը ամենանվիրական գաղափարից ավելին գնահատած հասարակությունը, կամ դրա մեծ մասը 2018 թվականի մայիսին իրակացնացրել է հեղափոխություն՝ ընտրական մանիպուլլայցիայի օբյեկտից ընդամենը մի քանի շաբաթում վերածվելով հեղափոխություն իրականացնող սուբյեկտի։

Բայց ամենակարևոր հարցը դեռևս մնում է անպատասխան. արդյոք այդ մի քանի շաբաթում վերափոխված հասարակությունը վերափոխվել է այնքան, որ կարողանալու է դիմանալ արատավոր երևույթների դիմելու գայթակղությանը։

Արդյոք այդ հասարակությունը դադարելու է կաշառք վերցնել ու ամենակարևորը՝ կաշառք տալ, արդյոք այդ հասարակությունը մերժելու է ստորությունն ու քծնանքը, արդյոք այդ հարարակությունը սիրելու է մերձավորին, ինչի հիման վրա կառուցված էր թավշյա հեղափոխության գաղափարաբանությունը։

Իհարկե, կարելի է հուսալ, որ արթնացած ու իրեն երկրի տեր զգացող հասարակությունն այլևս չի տրվի արատներին, բայց դա ավելի շատ նիհիլիզմի կարող է նմանվել, քանի որ տասնամյակներ խողված արժեքները մեկ կամ մի քանի ամսում չեն կարող առողջանալ միանգամից։

Դա երկարատև, տքնաջան աշխատանք է, որն առաջին հերթին պետք է իրականցնի նոր Հայաստանի նոր վերնախավը՝ իր խոսքով՝ բառի լայն իմաստով խոսքով, վարքագծով ու քայլերով։

Միայն այդ դեպքում թավշյա հեղափոխությունը իշխանափոխությունից բացի կարող է դառնալ նաև արժեքների հեղափոխություն, հակառակ դեպքում ստիպված կլինենք արձանագրել, որ շատ վատ իշխանությանը փոխարինելու եկավ լավ, ազնիվ իշխանություն, սակայն հասարակությունը մնաց, ինչպես հայտնի ասացվածքն է ասում վատ իշխանությանը արժանի ժողովրդի կարգավիճակում։

Հեղափոխության առաջին արարում հեղափոխության առաջնորդներն արել են իրենց գործը՝ նրանք վատ իշխանությունը փոխարինել են լավով։ Հիմա նաև հասարակության, նախկին վատ իշխանությունը հանդուրժած հասարակության հերթն է արժանալի դառնալու լավ իշխանությանը։

Հակառակ դեպքում այդ նույն հասարակությունը կարող է դառնալ հակահեղափոխության ամենամեծ աղբյուրն ու իր իսկ իրականացրած հեղափոխության ամենամեծ վտանգը։ Դրան, վստահ ենք, սպասում են հակահեղափոխության հույս ունեցող շատ անհատներ ու շերտեր։ Ոչ միայն ՀՀԿ-ում։ Աղբյուր՝ 1in.am

Загрузка...
loading...
Քիչ առաջ Երևանի կենտրոնում հատուկ գործողություններ են իրականացվել. տեսանյութ Որտեղից է սկսել Մանվել Գրիգորյանը. Փաշինյանը գտել է բանալին Ո՞վ է գեներալ Մանվել Գրիգորյանի կինը. Ընտանեկան լուսանկարներ Ով էր Մանվել Գրիգորյանին բերման ենթարկող ԱԱԾ աշխատակիցը. (տեսանյութ) Մանվել Գրիգորյանի տղան կամ «նարկաման» է, կամ «ղումարբազ». ասել էր Սեյրան Սարոյան Գագիկ Սուրենյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին Էս ինչ հրեշ է այս մարդ կոչված կենդանին. Անահիտ Բախշյան Ներիր մեզ, իմ քաջ զինվոր. Նիկոլ Փաշինյան 8 հատ ավտո, 8 հատ էլ կնիկ ունեմ. Մանվել Գրիգորյան ՇՏԱՊ. Առաջին կադրերը, թե ինչ են հայտնաբերել Մանվել Գրիգորյանի ամառանոցում: Մանվել Գրիգորյանի կողմնակիցները փակել են Նալբանդյան փողոցը. ոստիկանները փորձում են ցրել նրանց «Ձեր հորն ԱԱԾ-ն տարել է, տեղյա՞կ եք». լրագրողները՝ Էջմիածնի քաղաքապետին Էջմիածնում վիճակը լարված է. ինչպես է ԱԱԾ-ն տանում Մանվել Գրիգորյանին Ինչպես են Էջմիածնում բերման ենթարկում Դոն Պիպոյին Դոն Պիպոն բերման է ենթարկվել. (Տեսանյութ) Էջմիածնի քաղաքապետ` Կարեն Գրիգորյանը, սպառնա՞ց Մարտի 1-ով. (Տեսանյութ) Վլադիմիր Գասպարյանն իր մոտ է կանչել պատգամավորին ու ապտակել. «Հրապարակ» Դերասանները հանրահավաքից առաջ Դոն Պիպոյի տանը խնջույք են արել. (լուսանկարներ) «Մունդիալ 2018»-ի բացումը. անտեսելով դիվանագիտական արարողակարգը Սարգսի` կնոջ առաջ ծնկի գալը. Սարգիս–Մանո զույգի երկրորդ հարսանիքը Ուշագրավ միջադեպ Մոսկվայում Սմբատ Գոգյանի գեղեցիկ ընտանիքի լուսանկարները Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին ծանոթացրել է Իլհամ Ալիեւի հետ Վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի ընկերուհին .(լուսանկար) Ուշագրավ դեպք: Այսքանից հետո՝ ինչպես չհպարտանալ Փաշինյանով ՀՀԿ-ում մնաց 36 պատգամավոր. ի՞նչ «հեղափոխություն» տեղի ունեցավ երեկ Սկանդալային բացահայտումներ՝ գլխավոր դատախազի նախկին տեղակալից՝ Գեւորգ Կոստանյանի մասին Ինչու է Նիկոլ Փաշինյանը նիհարում ու անընդհատ հազում. պատասխանում է անձամբ վարչապետը «Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը «Նաիրիտ»-ից գողացել է մոտ 300 մլն դոլար». Աշոտ Գրիգորյան. (Տեսանյութ) Դոն Պիպոյի պատճառով իմ երեխան դեռևս չի տեսել իր հորը. Անաիս Սարդարյան

Яндекс.Метрика
website by Sargssyan