Այսօր՝ 18 հունիսի 2018թ., 00:00

ՀՀԿ-ում մնաց 36 պատգամավոր. ի՞նչ «հեղափոխություն» տեղի ունեցավ երեկ


Hayeli.am-ը գրում է. Երեկ խորհրդարանում հերթական աննախադեպ իրադարձությունն արձանագրվեց. տապալվեց Սահմանադրական դատարանի անդամի ընտրությունը: Թեկնածուն առաջադրվել էր Դատավորների ընդհանուր ժողովի կողմից, որն է դատավոր Ելիզավետա Դանիելյանը:

 

Ելիզավետա Դանիելյանը որպես ՍԴ անդամի թեկնածու պետք է փոխարիներ ՍԴ փոխնախագահ Վոլոդյա Հովհաննիսյանին, որի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է հունիսի 15-ին: Նա անցնում է կենսաթոշակային տարիքի։

Այդ պատճառով էլ ՍԴ նախագահը դիմել է Դատավորների ընդհանուր ժողովին ՍԴ անդամի թեկնածու առաջադրելու համար։ ՍԴ դատավորի պաշտոնում Ելիզավետա Դանիելյանի թեկնածությանը գաղտնի քվեարկության ժամանակ կողմ էր քվեարկել 36, դեմ՝ 17 պատգամավոր:

Սակայն պահանջվում էր 63 ձայն: Ազգային ժողովի «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները քվեարկությանը չմասնակցեցին:

Այս ուժերի ներկայացուցիչները քվեարկությանն իրենց բոյկոտը բացատրեցին այն հանգամանքով, թե իբր թեկնածուն նախորդ օրը որեւէ հարցի հստակ չէր պատասխանել եւ չի կարող ինքնուրույն կարծիք ունենալ:

Սակայն ակնհայտ է, որ նրանց դիրքորոշումը պայմանավորված է քաղաքական նոր իրողություններով, դատական իշխանությունը դեռեւս գտնվում է նախկին իշխանությունների ազդեցության տիրույթում, դրանով պայմանավորված է թեկնածուի նկատմամբ անվստահությունը:


Հիշեցնենք, որ սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Ազգային ժողովում ՍԴ անդամի ընտրությունը տապալվում է: Մինչ այդ ՀՀ նախագահը ՍԴ անդամի պաշտոնում առաջադրել էր Էմիլ Բաբայանի թեկնածությունը: Այդ ժամանակ էլ խորհրդարանական «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները բոյկոտեցին քվեարկությունը, ինչի պատճառով Էմիլ Բաբայանը ՍԴ անդամի պաշտոնում չընտրվեց: Նրա թեկնածությանը կողմ էր քվեարկել 51, դեմ՝ 3 պատգամավոր:

Այդ քվեարկությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ դեռ նոր էր Նիկոլ Փաշինյանը վարչապետ դարձել ու ՀՀԿ-ից նման մասշտաբի արտահոսք չկար: Այսօր ՀՀԿ-ն խորհրդարանում ունի 52 պատգամավոր, սակայն քվեարկության պատկերն այլի մասին է փաստում:

ՀՀԿ-ից ընդամենը 36 պատգամավոր է կողմ քվեարկել Դանիելյանի թեկնածությանը, 17-ը դեմ են, ինչը նշանակում է, որ ՀՀԿ-ն փաստացի այդքան պատգամավոր ունի ու գնալով կորցնում է իր իշխանությունը:

Եթե շաբաթներ առաջ 51 պատգամավոր գաղտնի քվեարկության ժամանակ հավատարիմ էր մնում ՀՀԿ-ի որոշմանը, ապա այսօր իրավիճակը այլ է, ժամանակը ՀՀԿ-ի օգտին չի աշխատելու: Օրենքի համաձայն 15 օր հետո դատավորների խորհուրդը նոր թեկնածու է ներկայացնելու, եթե այդ անգամ էլ տապալվի քվեարկությունը, թեկնածու ներկայացնելու հերթը կառավարությանն է:

Անի Սահակյան

Загрузка...
loading...
Քիչ առաջ Երևանի կենտրոնում հատուկ գործողություններ են իրականացվել. տեսանյութ Որտեղից է սկսել Մանվել Գրիգորյանը. Փաշինյանը գտել է բանալին Ո՞վ է գեներալ Մանվել Գրիգորյանի կինը. Ընտանեկան լուսանկարներ Ով էր Մանվել Գրիգորյանին բերման ենթարկող ԱԱԾ աշխատակիցը. (տեսանյութ) Մանվել Գրիգորյանի տղան կամ «նարկաման» է, կամ «ղումարբազ». ասել էր Սեյրան Սարոյան Գագիկ Սուրենյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին Էս ինչ հրեշ է այս մարդ կոչված կենդանին. Անահիտ Բախշյան Ներիր մեզ, իմ քաջ զինվոր. Նիկոլ Փաշինյան 8 հատ ավտո, 8 հատ էլ կնիկ ունեմ. Մանվել Գրիգորյան ՇՏԱՊ. Առաջին կադրերը, թե ինչ են հայտնաբերել Մանվել Գրիգորյանի ամառանոցում: Մանվել Գրիգորյանի կողմնակիցները փակել են Նալբանդյան փողոցը. ոստիկանները փորձում են ցրել նրանց «Ձեր հորն ԱԱԾ-ն տարել է, տեղյա՞կ եք». լրագրողները՝ Էջմիածնի քաղաքապետին Էջմիածնում վիճակը լարված է. ինչպես է ԱԱԾ-ն տանում Մանվել Գրիգորյանին Ինչպես են Էջմիածնում բերման ենթարկում Դոն Պիպոյին Դոն Պիպոն բերման է ենթարկվել. (Տեսանյութ) Էջմիածնի քաղաքապետ` Կարեն Գրիգորյանը, սպառնա՞ց Մարտի 1-ով. (Տեսանյութ) Վլադիմիր Գասպարյանն իր մոտ է կանչել պատգամավորին ու ապտակել. «Հրապարակ» Դերասանները հանրահավաքից առաջ Դոն Պիպոյի տանը խնջույք են արել. (լուսանկարներ) «Մունդիալ 2018»-ի բացումը. անտեսելով դիվանագիտական արարողակարգը Սարգսի` կնոջ առաջ ծնկի գալը. Սարգիս–Մանո զույգի երկրորդ հարսանիքը Ուշագրավ միջադեպ Մոսկվայում Սմբատ Գոգյանի գեղեցիկ ընտանիքի լուսանկարները Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին ծանոթացրել է Իլհամ Ալիեւի հետ Վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի ընկերուհին .(լուսանկար) Ուշագրավ դեպք: Այսքանից հետո՝ ինչպես չհպարտանալ Փաշինյանով ՀՀԿ-ում մնաց 36 պատգամավոր. ի՞նչ «հեղափոխություն» տեղի ունեցավ երեկ Սկանդալային բացահայտումներ՝ գլխավոր դատախազի նախկին տեղակալից՝ Գեւորգ Կոստանյանի մասին Ինչու է Նիկոլ Փաշինյանը նիհարում ու անընդհատ հազում. պատասխանում է անձամբ վարչապետը «Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը «Նաիրիտ»-ից գողացել է մոտ 300 մլն դոլար». Աշոտ Գրիգորյան. (Տեսանյութ) Դոն Պիպոյի պատճառով իմ երեխան դեռևս չի տեսել իր հորը. Անաիս Սարդարյան

Яндекс.Метрика
website by Sargssyan